Սովորական խայտառակություն

Կինո է, բա ի՞նչ է

Հունիսի 23, 2018
Կինո է, բա ի՞նչ է

Ծառուկ Սարգսյան

 

ԱԱԾ գործողությունները հասարակության լայն շրջանների համար արդեն ձեռք են բերում դետեկտիվ սերիալների նշանակություն: Մարդիկ ամեն առավոտ արթնանում են` հերթական խաղարկային կադրերը վայելելու և դրանց շուրջ քննարկումներ կազմակերպելու ակնկալիքներով, և եթե ԱԱԾ-ն հանկարծ ինչ-ինչ պատճառներով ուշացնում է տվյալ օրվա իր օպերացիան, դա գնահատվում է ոչ թե թերացում, այլ եթերային խոտան:


Այս աբսուրդային իրավիճակն այն աստիճան է ներծծվել մարդկանց գիտակցության մեջ, որ երբ երեկ երեկոյան տեղեկացվեց, թե ԱԱԾ-ն հերթական գործողությունն է իրականացնում մայրաքաղաքում, ժողովուրդը հանգիստ շունչ քաշեց ու նստեց համակարգիչների առաջ, որովհետև մի շարք լրատվամիջոցներ արդեն տեսանյութ էին հրապարակել այն մասին, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել «Գլոբուս» բիզնես կենտրոնի հարևանությամբ: Առավել հետևողական կայքերն անգամ ուղիղ հեռարձակում կազմակերպեցին «դեպքի վայրից»: Եվ միայն շատ ավելի ուշ, երբ բոլորն արդեն հագեցել էին «Գլոբուսի» գրավիչ կադրերից, հայտնի դարձավ իրողությունը:


Պարզվեց, որ իրականում առևտրի կենտրոնի մերձակայքում այդ պահին նկարահանումներ էր իրականացնում «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը: Նկարահանվում էր հեռուստաընկերության նոր՝ «Այրված անուրջներ» հեռուստասերիալը: Եվ ամենահատկանշականն այստեղ այն է, որ այդ ամբողջ ընթացքում ոչ ԱԱԾ-ն հերքում հրապարակեց, ոչ էլ հանդիսատեսները դժգոհեցին խաբված լինելուց: Իրենց համար արդեն միևնույն է, թե ինչ կցուցադրեն: Երկուսն էլ նույն կինոն են:

 







Դիտումների քանակ 264031


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Քաղաքական դագանակը

Քաղաքական դագանակը

Հունիսի 20, 2018


Նոր իշխանությունները շատ հստակ մի խնդիր են դրել իրենց առաջ` յուրաքանչյուր օր հանդես գալ որևէ նոր բացահայտումով, բերման ենթարկել...

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

Հունիսի 18, 2018


Հեղափոխական էյֆորիային փոխարինելու են գալիս այլ էյֆորիկ դրսևորումներ: Դրանք բնական կլինեին, եթե դրանցից մեկը չվերաբերվեր Ազգայի...

Քարոզչական թյուրիմացություններ

Քարոզչական թյուրիմացություններ

Մայիսի 31, 2018


Թյուրիմացությունները կարող են լինել փոքր, մեծ և անհեթեթ: Այս օրերին շրջանառվող մի քանի թյուրիմացություններ հանգիստ կարելի էր դա...

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Մայիսի 30, 2018


Նիկոլ Փաշինյանի շարժման հենց առաջին օրերից ակտիվիստները թիրախավորված վերաբերմունք էին դրսևորվում Սամվել Ալեքսանյանին պատկանող «...

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

ԱԱԾ-ն հանցագործներին հայեցի է դաստիարակում

Սեպտեմբերի 23, 2016


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրեց մի հանցավոր խմբավորում բացահայտելու մասին: Պարզվում է, մի խումբ հայեր ա...

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

ԱԱԾ-ն արդեն պիցցա է ցրում

Հուլիսի 29, 2016


Երբ 5 օր առաջ Սարի թաղի մի բնակիչ իր մեքենայով ճեղքեց ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի անդամն...

Կուտոյանը կստանձնի ԿՀՎ տնօրենի պաշտոնը

Կուտոյանը կստանձնի ԿՀՎ տնօրենի պաշտոնը

Հուլիսի 28, 2016


Ազգային անվտանգության ծառայությունն իր բարձունքի վրա է, գործում է խելամիտ, իմաստնաբար, օրինակ է ծառայում աշխարհի մյուս երկրների...

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Գեորգի Կուտոյանը` «Սասնա ծռերի» խթանիչ

Հուլիսի 24, 2016


«Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների վերջն սկսել է ուրվագծվել, արդեն կարելի է ասել, որ դրանց ոչ մի լավ բան չի սպասվում: Դրան...

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

ՀՅԴ-ն, «Ալյանսը», ԱԱԾ-ն ու Արմեն Դարբինյանը

Հունիսի 22, 2016


Այս օրերին, երբ բոլոր նախարարներն ազատվում են իրենց բազում խորհրդականներից, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաման...

Կաթողիկոսն ու ԿԳԲ-ն չեն մեկնաբանվում

Կաթողիկոսն ու ԿԳԲ-ն չեն մեկնաբանվում

Հունիսի 20, 2016
2

Օրեր առաջ պատմաբան Գևորգ Յազճյանը հանդես էր եկել մի սենսացիոն հայտարարությամբ՝ պնդելով, թե ինքը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին...

ՀՀ ԱԱԾ-ն դարձել է«կոոպտորգ»

ՀՀ ԱԱԾ-ն դարձել է«կոոպտորգ»

Մայիսի 28, 2016
1

Մթերող հիմնարկներ միշտ եղել են: Օրինակ, Խորհրդային Միությունում կար «Կոոպտորգ»: Խորհրդային այդ հիմնարկում մթերվում էր գյուղատնտ...

Առայժմ չունենք կրկես, սակայն ԱԱԾ-ն գործում է

Առայժմ չունենք կրկես, սակայն ԱԱԾ-ն գործում է

Մայիսի 23, 2016


Մինչև վերջերս կարծում էինք, թե երկրի անվտանգության ծառայությունում աշխատում են ֆիզիկապես պատրաստված և կրթված անձինք: Բացի այդ, ...

Ի՞նչ է ուզում ԿԳԲ-ն Ազգային ժողովից

Ի՞նչ է ուզում ԿԳԲ-ն Ազգային ժողովից

Ապրիլի 7, 2016


ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, որն իր պաշտոնը ստացել է գենետիկ հիմունքներով (նա հավերժ Գագիկ Հարությունյանի եղբայ...

Բախտ ունի, տուն չունի

Բախտ ունի, տուն չունի

Փետրվարի 15, 2016
1

Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետին՝ Գեորգի Կուտոյանին շատերը կարող են համարել երջանիկ աստղի տակ ծնված: Մարդը 35...

Գառնիկ Մարգարյանի գլխին ծռած սեյֆի բանալիների առիթով

Գառնիկ Մարգարյանի գլխին ծռած սեյֆի բանալիների առիթով

Հունվարի 16, 2016


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում ընդունեց ԱԱԾ-ի կողմից վնասազերծված...

Գորիկ Հակոբյանը պետական գաղտնիք է բացահայտում

Գորիկ Հակոբյանը պետական գաղտնիք է բացահայտում

Հուլիսի 16, 2015
1

Այսօր կառավարության նիստում ընդարձակ անդրադարձ եղավ «Նաիրիտ» գործարանի բանվորներին խոստացված աշխատավարձերը վճարելու խնդրին: Եվ ...

Սարգսյանի ռեժիմը կարող է փլուզվել ԿԳԲ-ի շնորհիվ

Սարգսյանի ռեժիմը կարող է փլուզվել ԿԳԲ-ի շնորհիվ

Հունիսի 22, 2015


Հայաստանի ԿԳԲ-ն վատ է աշխատում։ Քաֆթառ կազմակերպություն, որը ոչ կամք ունի, ոչ պրոֆեսիոնալիզմ արտաքին սպառնալիքները չեզոքացնելու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ