Ազգային խայտառակություն

Կառավարության համբուրվող տղաները

Հունիսի 27, 2018
Կառավարության համբուրվող տղաները

Ծառուկ Սարգսյան

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր նկատմամբ քաղաքական բնույթի հետապնդում է իրականացնում: Եվ որպես այդ հալածանքների պատասխան նա էլ հարվածել է նախարարի գոտկատեղից ներքև: Մի խոսքով, շատ անհարմար բան է ստացվել:


Գրում են, թե Արայիկ Հարությունյանը փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ գնացել է թանգարան, մուտք գործել երկրից բացակայող Դեմոյանի աշխատասենյակ, փորձել է անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել` հոխորտալով, թե տնօրենի մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է: Դեմոյանն էլ, որ ցանկություն ունի վերականգնել իր իրավունքներն ու վարկաբեկված անունը, շատ է զայրացել ու այդ զայրույթի ալիքների միջից նետել է. «Տղանե´ր, շատ շուտով ձեզ պարացնելու ենք, այնպես որ լավ նախապատրաստվեք: Հաշվի առնելով բացահայտումների ու հանրությանը ներկայացվելիք մանրամասնությունների ամոթալի ու խայտառակ բնույթը՝ ձեր փոխարեն կմտածեի հնարավորինս շուտ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին»:


Նախարար Արայիկ Հարությունյանին պարացնել միայն Հայկ Դեմոյանը չէ, որ ցանկանում է: Այս նորաթուխ դիկտատորը կարճ ժամանակահատվածում արդեն այնքան մեծ սխալներ ու աններելի քայլեր է կատարել, որ նրան պարահրապարակ քարշ տալու բուռն ցանկություն ունեցողների բանակ է հավաքվել: Բայց Դեմոյանը կարծես թե մի քիչ ավելին գիտի, քան մյուսները և այդ իմացության խորխորատներից նա նախարարին դիմում է հետևյալ բառերով. «Արայի´կ, իսկ դու մեկ էջի սահմաններում ներկայացրու քո հովանավորյալի հետ 1998թ. Դամասկոսում չորս ամիս տևած մերձեցման մանրամասնությունները, որպեսզի հանրության շրջանում մութ կետեր չմնան քո հովանավորչության ու կոռուպցիոն գործելաոճի մասով»:


Տպավորությունն այնպիսին է, որ ՀՑԹԻ տնօրենը չի պատրաստվում հեշտորեն անձնատուր լինել և մոտ ժամանակներս կարող է հետաքրքրասեր հանրությանը մատուցել սենսացիոն բացահայտումներ Հարությունյանի մինչնախարարական կյանքի մասին: Հիմա նա ընդամենը ծաղրական ու երկիմաստ ակնարկներ է անում` գրելով. « Չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք... Անհամբեր ու «դուխով» սպասեք իմ վերադարձին: Հա, մի բան էլ ասեմ. «լայվը» այս պատմության մեջ փրկարար դեր չի կատարի… Դե, իսկ հիմա կարող եք համբուրվել, տղաներ...»:


Թե կառավարության տղաները երբ կսկսեն համբուրվել՝ դա չգիտենք, բայց փոխարենը տեղյակ ենք, որ նախարարին ուրիշ ոչինչ չի մնացել անելու, քան Դեմոյանի սանձերը քաշելու հեռանկարով ոստիկանություն դիմելը: Ի դեպ, սա հեղափոխականների սիրած մեթոդն է: Հենց մի կետում նեղվում են, անմիջապես ձայն են տալիս ԱԱԾ-ին կամ իրավապահներին, որոնք դարձել են փնթի իշխանության հավաքարարները: Հենց մի տեղ կեղտ է հայտնվում, սրանք դիմակներն ու մահակներն առած` գալիս են: Բայց Արայիկ Հարությունյանի պատիվն ու կենսագրությունը մահակների օգնությամբ մաքրագրել կհաջողվի՞:







Դիտումների քանակ 43330


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Հուլիսի 19, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր սրբազան պարտքն է համարում ամեն օր գոնե մի այնպիսի անհեթեթ բան ասել, որ ցնցումների մեջ կնետի...

Անմիջամտելի դեմագոգիա

Անմիջամտելի դեմագոգիա

Հուլիսի 19, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ձև արեց, թե լրագ...

Արայիկի փարիզյան վիրաժները

Արայիկի փարիզյան վիրաժները

Հուլիսի 16, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ամենասիրելի զբաղմունքը գող ու ավազակ որսալն է: Ամեն օր նա արթնանում ու մտածում է միայն այն մաս...

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

Հուլիսի 5, 2018


Սահմանադրության օրվա առիթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տոնական տրամադրությունները վերածվել են մտայի...

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

Հուլիսի 4, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պինդ է բռնել «էլիտար» դպրոցների պոչից: Մնում է հասկանալ, թե ինչ նպատակով է ...

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հունիսի 21, 2018


Էլիտար բառի մեջ ոչ մի վատ բան չկա: Էլիտար` այսինքն բարձրակարգ, այսինքն` վերին աստիճան, այսինքն` լավագույնը լավերի մեջ: Իսկ եթե ...

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Հունիսի 20, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի տասնամյակ առաջ եթե ծնված լիներ, շատ լավ բոլշևիկ կլիներ: Նա հավաս...

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հունիսի 12, 2018


Հիմա արդեն շատերն են այն կարծիքին, որ նոր կադրային քաղաքականությունը հողին է հավասարեցնում հեղափոխական ուժերի բոլոր «նվաճումներ...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Հունիսի 6, 2018


ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն իր կարճատև պաշտոնավարման ընթացքում արդեն հասցրել է այնքան շատ անակնկալներ մատուց...

Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Հունիսի 5, 2018


ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հար...

Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Հունիսի 1, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի նմանների մասին ասում են. «Տղան ադեկվատ չէ»: Եվ ասում են ոչ պատահաբար, որովհ...

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

Մայիսի 23, 2018


Երբ Շիրակի Նալբանդյանի անվան պետական համալսարանում ռեկտորի և մի խումբ դասախոսների հակասությունները հասան ծայրահեղ աստիճանի, իրա...

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Մայիսի 22, 2018


Ինքնատիպ, կրեատիվ երևալու հիվանդագին մարմաջը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին անընդհատ նետում է հիմարագույն իրավիճակների մեջ, ...

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

Մայիսի 18, 2018


ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մտածել-մտածել է, թե ինչ անի, որ պաշտոնավարման հենց առաջին օրե...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ