Սովորական խայտառակություն

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Հունիսի 28, 2018
Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շատ է ոգևորված վերջին շրջանի իրադարձություններով: Նա համոզված է, որ նոր իշխանությունների գալը ոչ միայն ավելացնում է վերակենդանանալու իր շանսերը, այլև թույլ է տալիս խմբագրել սեփական կենսագրությունն ու անցած ուղին: Այն, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հավակնում է 49+1 տոկոս ձայն ստանալ, սա արդեն սովորական բան է նրա համեմատ, ինչ նա ասում է հիմա:

 

Օրինակ, Բաղդասարյանն ասում է, որ նախկին բոլոր իշխանությունների կողմից ինքը հալածված է եղել: «2008-ին ես եղել եմ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Լևոն Տեր–Պետրոսյանի թիրախում: Իմ դեմ իրականացվել է լայնածավալ հակաքարոզչություն… Ունեցել ենք հրապարակային տարաձայնություններ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- պատմում է վերջինս և հետո հպարտությամբ նշում, որ վերջին 10 տարիների մեջ շարունակում է մնալ ամենաքննարկված անձը, 2008-ի մարտի 1-ը` ներառյալ: Այդ հերոսական օրերը հիմա նրա աչքին այլ գույներ մեջ են, և Արթուրիկը դրանց մասին ասում է. «Եթե ես սխալ եմ արել կամ իմ արածը սխալ է հասկացվել, դրա մեջ վատ բան չկա: Իսկ ո՞վ չի սխալվում: Անգամ Չերչիլն է սխալվել: Ես այնպիսի սխալ չեմ արել, որ մարդու քթից արյուն գա: Իմ ստորագրած հուշագրի նպատակն է եղել, որ ավելի քիչ մարդ հավաքվի, ավելի քիչ զոհեր լինեն»:

 

Չերչիլի հետ նույն հարթության վրա կանգնելուց հետո Բաղդասարյանի համար արդեն միևնույն է, թե ինչն ինչպես են հիշում մարդիկ: Իր դեմագոգիկ, պատեհապաշտ գործելաոճն էլ դրա համատեքստում դառնում է սովորական մի բան ու նա հանգիստ սրտով ասում է. «Ամբողջ աշխարհում ընդունված է, որ մի ուժ կարող է ութ անգամ մտնել կոալիցիա և դուրս գալ»:

 

Բայց արդյո՞ք միայն կոալիցիա է մտնում ու դուրս գալիս Բաղդասարյանը: Տպավորությունն այնպես է, որ ցանկացած տեղ նրա ելումուտն արտոնված է, եթե միայն դա իր հետ կբերի շահեկան կարգավիճակ ու քաղաքական հարմարավետություն: Անցյալն այնպիսի բան է, որ նա կարող է խաղալ դեպքերի, փաստերի, իրադարձությունների հետ, դրանք հարմարեցնել իր պահանջներին, իմաստ հաղորդել իմաստազրկությանը: Իսկ ի՞նչ անել ներկայի հետ:

 

Արթուր Բաղդասարյանը սրա պատասխանն էլ ունի: Եթե կարելի է խեղաթյուրել ոչ հեռավոր անցյալը, ապա ինչո՞ւ նույն կերպ չվարվել ներկայի հետ: Այդ իսկ պատճառով էլ նա հպարտությամբ հայտարարում է. «Մենք առաջին ուժն էինք, որ պաշտպանեցինք այս հեղափոխությունը»:

 

Վերջ: Այսքանով արդեն ամեն ինչ ասված է: Պորտալարը գտել է, մնում է ապացուցել ազգակցական կապը: Դա էլ Բաղդասարյանը կանի մոտ ժամանակներս:

 

 







Դիտումների քանակ 18485


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Հուլիսի 6, 2018


Թեև խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ոչ մի հստակ որոշում դեռ չկա, բայց Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը արդեն նախընտրակ...

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Հունիսի 20, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դարձել է կամիկաձե: Կյանքից ձեռք քաշած մարդու համարձակությամբ նա արդեն գնում է հրապարակային ասու...

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Հունիսի 14, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ մի գնով չի հանդարտվում: Իրեն հեղափոխական հռչակած Արթուրիկը հիմա էլ ...

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Մայիսի 25, 2018


ՕԵԿ-ը ծաղիկ հասակում մեռնել չի ուզում: Բայց ապրելու համար էլ նրան կենսական տարածքներ են անհրաժեշտ, որոնք այս պահին չկան: Սպառել...

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Մայիսի 21, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին արդեն մի քանի անգամ վռնդել են հեղափոխականների շրջապատից: Բայց նա համառում է: Այս համառությունն...

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Մայիսի 17, 2018


Արթուր Բաղդասարյանին և նրա շահերը պաշտպանող ՕԵԿ-ին երբևէ չի անհանգստացրել «Սասնա ծռեր» խմբավորման ճակատագիրը թե այն օրերին, երբ...

Արթուրիկը խցկվում է արանքում

Արթուրիկը խցկվում է արանքում

Ապրիլի 27, 2018


Չնայած այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՕԵԿ-ականներին և նույնիսկ կարգադրել է նրանց մոտ չթողնել իր նախաձեռնած միտ...

Համբալներն ու հեղափոխությունը

Համբալներն ու հեղափոխությունը

Ապրիլի 25, 2018


Այսօր առավոտյան ստացված տեղեկությունն այն մասին, որ ՕԵԿ-ը միանում է Փաշինյանի շարժմանը ու նրա հետ փողոց է դուրս գալիս, ցայտնոտի...

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Ապրիլի 23, 2018


Մի ամբողջ ժողովուրդ մեծ թյուրիմացության մեջ է: Բոլորն այն կարծիքին են, թե համաժողովրդական շարժման հաղթանակի համար մեծապես պարտա...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Դեկտեմբերի 26, 2017


«Արթուրիկն իրեն լավ չի պահել տարվա ընթացքում, Արթուրիկին Ձմեռ պապը նվեր չի բերի»: Ծնողներից հաճախ լսվող այս դաստիարակչական սպառ...

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակը մի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Չնայած այն հանգամանքի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ