Ազգային խայտառակություն

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Հունիսի 30, 2018
Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Ծառուկ Սարգսյան

 

Բանտից դուրս գալուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը լռության ուխտ էր պահում: Դժվար է ասել` լրագրողների հետ չշփվելը անձնական նախաձեռնությո՞ւն էր, թե՞ այդպես էին հրահանգել, ամեն դեպքում նա այսօր չդիմացավ գայթակղությանը և խոսեց իր առաջիկա անելիքների մասին: Վերջինս ասաց, թե «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերն» այսօրվանից պատրաստվում են սպասվող ազատ, արդար և թափանցիկ ընտրություններին: «Ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝ կազմակերպելու արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, և մենք այսօրվանից պատրաստվում ենք այդ ընտրություններին: Հուսով ենք, որ առաջիկայում ձևավորվելիք Ազգային ժողովում կընդգրկվեն գաղափարական ուժեր, գաղափարակիր անհատներ»,- ասաց Սեֆիլյանը:


Իրականում Սեֆիլյանը փոքր-ինչ շտապում է: Առայժմ միայն աննախադեպ իրավիճակ կա իրենց ազատման համար: Իզուր չէ, որ նա վստահաբար ասում է, որ դեռ պետք է ազատ արձակվեն «Սասնա ծռեր» խմբի մնացած անդամները, ինչից հետո կանցնեն գործնական քայլերի. «Այսօր մեր անելիքի նախապատվությունն օր առաջ տղաներին ազատության մեջ տեսնելու աշխատանքն է, որին անձամբ ես լծված եմ: Բոլորը պիտի լինեն ազատության մեջ»: Սա էլ իր հերթին նշանակում է, որ նման հեռանկարի համար խոստումներ տրվել են, իսկ այդպիսի խոստումներն անհատույց չեն մնում: Եվ այս տեսանկյունից Սեֆիլյանի խմբի մասնակցությունն այլ բան չի լինելու, քան իրենց բարձր հովանավորյալի աջակցությունը, հատկապես որ «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» ներկա պահին չունեն ոչ վարկանիշ, ոչ ռեսուրսներ ընտրությունների գնալու համար:


Նաև սա է պատճառը, որ հիմա Ժիրայր Սեֆիլյանը խուսափողական պատասխաններ է տալիս` նշելով, թե դեռ չեն որոշել՝ ընտրություններին կգնան միայնա՞կ, թե՞ դաշինքով: Սա պարզ կդառնա քննարկումների արդյունքում։ Իսկ գործող իշխանություններին սատարելը հեռանկարային ծրագրերից գլխավորն է: «Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, մենք նոր չէ, որ հայտարարում ենք, բանտից էլ հայտարարել ենք, որ աջակցել ենք շարժմանը: Վարչապետի ընտրությունից հետո շնորհավորել ենք, ողջունել ենք և նեցուկ ենք կանգնել: Այսօր էլ շարունակվում է նույն քաղաքականությունը»,- ասում է Սեֆիլյանը:


Այս իմաստով բավական հետաքրքիր պատկեր է ձևավորվում: Բոլոր այն անհատներն ու ուժերը, որոնց պատժաժամկետները վերացվում են, դուրս են գալիս իշխանություններին աջակցելու համար կամ, կարելի է ձևակերպել նաև այսպես` նրանց ազատում են, որ գան ու աջակցեն: Սեֆիլյանն ու ծռերն էլ բացառություն կազմել չէին կարող: Հիմա մնում է միայն սպասել ու հասկանալ, թե նրանց իբրև ինչ կօգտագործեն առաջիկա ամիսներին:

 







Դիտումների քանակ 109439


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ե՛վ ահաբեկիչներ, և՛ մարոդյորներ

Ե՛վ ահաբեկիչներ, և՛ մարոդյորներ

Հուլիսի 21, 2018


Ոստիկանների սպանության մասին Պավլիկ Մանուկյանի խոստովանության ֆոնին կարծես երկրորդ պլան մղվեց մի նողկալիագույն հանգամանք, ևս մե...

Տեսակետի ձեռքը կրակն են ընկել

Տեսակետի ձեռքը կրակն են ընկել

Հուլիսի 20, 2018


Վերջին օրերի աննախադեպ շոգերը շատ ծանր են անդրադարձել «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամների վրա: Մեկը մյուսի հետևից նրանք անսպասել...

Մարդասպանություն ըստ տեսակետի

Մարդասպանություն ըստ տեսակետի

Հուլիսի 18, 2018


Հենց այն ժամանակ, երբ պիտի մտածեինք, թե «Սասնա ծռերի» հարցը կարելի է համարել փակված, զինյալ խմբի գործով հերթական դատական նիստու...

Պավլիկը զայրացել է Նիկոլի վրա

Պավլիկը զայրացել է Նիկոլի վրա

Հուլիսի 11, 2018


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին մեկիկ-մեկիկ բաց թողնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականում բացեց Պանդորայի տուփը, և հեռու ...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Հունիսի 29, 2018


Տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժ...

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Հունիսի 21, 2018


Դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով հերթական նիստի ժամանակ օրերս հրապարակվեց խմբի անդամներից երկուսի խոսակցության ձայնագրությունը:...

Ի՞նչ են անելու ազատված ծռերը պառվաբոզերի գլխավորությամբ

Ի՞նչ են անելու ազատված ծռերը պառվաբոզերի գլխավորությամբ

Հունիսի 11, 2018


«Սասնա ծռերի» ահաբեկիչներին քաղբանտարկյալներ չճանաչելով հանդերձ Նիկոլ Փաշինյանը սկսել է նրանց մեկիկ-մեկիկ ազատ արձակել, նույնիս...

Բանտային հեղափոխության ապագան

Բանտային հեղափոխության ապագան

Հունիսի 6, 2018


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նիստի ժամանկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին...

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

Հունիսի 5, 2018


Այսպես կարծել` նշանակում է չհասկանալ, թե ինչ է հայ ռուսատյաց նացիոնալիստը, հատկապես եթե բեյրութցի է կամ ղեկավարվում է բեյրութցի...

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Մայիսի 23, 2018


Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» անդամները դաստիարակչական նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշի...

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Մայիսի 22, 2018


Իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստացավ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Քաղբանտարկյալներին, ոչ թե հանցագործներին: Ընդ որում,...

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Մայիսի 21, 2018


ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանո...

Ահաբեկիչները մնացել են Փաշինյանի ողորմության հույսով

Ահաբեկիչները մնացել են Փաշինյանի ողորմության հույսով

Մայիսի 18, 2018


Երբ երկու տարի առաջ «Սասնա ծռեր» ահաբեկչական խումբը գրավեց ՊՊԾ գունդը և Երևանում ընդվզում հրահրեց, սրանց թվում էր, թե իրոք ապստ...

Մարդասպանները չեն սիրում նստել

Մարդասպանները չեն սիրում նստել

Մայիսի 14, 2018


Տարոն Մարգարյանից հետո հերթը հասավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. այսօր նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է գլխավոր դատա...

Ինչպե՞ս դառնալ քաղբանտարկյալ

Ինչպե՞ս դառնալ քաղբանտարկյալ

Ապրիլի 27, 2018


Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» համակիրները մի քիչ մլոլ տվեցին, մի քիչ ոտքերը կախ գցեցին, բառախաղերով տարվեցին` սպասելով, թե ...

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Թամարն ինչքան կուզի` թող գոռա

Ապրիլի 17, 2018


Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» աջակիցները սրտի խոր կսկիծով են դիտում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին հաջողվում այն, ինչ իրենք չ...

Ծռերը նորից ծռվեցին

Ծռերը նորից ծռվեցին

Ապրիլի 16, 2018


Բանտից էլի նամակ էր եկել: Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները համատեղ հայտարարություն էին տարածել` տեղեկացնե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ