Սովորական խայտառակություն

Մանուկյանին պետք է անպետքությունը

Հուլիսի 2, 2018
Մանուկյանին պետք է անպետքությունը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ծանր երկընտրանքի առաջ է հայտնվել: Վարչապետ Փաշինյանը օրերս առիթ է ունեցել խոսելու ՀԽ-ի մասին և այնպիսի բաներ է ասել, որոնք հարվածի տակ են դրել ոչ միայն Մանուկյանի հետագա պաշտոնավարումը, այլև ՀԽ հետագա գոյությունն ընդհանրապես: Եվ ահա այդ ժամանակ էլ Վազգեն Մանուկյանը որոշել է հին գզրոցներից դուրս բերել իր Բ պլանը: Խոսքն այս դեպքում նրա կուսակցության մասին է: Եվ քանի որ հանրապետության բնակչության առնվազն 95 տոկոսը վաղուց մոռացել է այդ կուսակցության գոյության մասին, նրանց հիշեցնենք, որ շատ-շատ տարիներ առաջ կար «Ազգային ժողովրդավարական միություն» անունով մի բան՝ ԱԺՄ-ն, և Մանուկյանն էլ դրա ղեկավարն էր: Ահա հենց այս վերջին «հողակտորի» վրա էլ նա ցանկանում է հենարան գտնել ևս մի անգամ դրսևորվելու համար: 

 

Լրագրողի հարցին՝ «Դուք ցանկություն ունե՞ք նորից աշխատելու որպես ՀԽ նախագահ», Վազգեն Մանուկյանը պատասխանում է. «Նայած` ինչ խնդիրներ կդրվեն Հանրային խորհրդի առջև: Ես կուզեի շարունակել, բայց եթե ընտրությունները լինեն, մեր կուսակցությունը գուցե մասնակցի, և հնարավոր է… ես ավելի լավ կլինի` զբաղվեմ այդ գործերով: Կերևա ապագայում»: Թե այդ անորոշ ապագայում հատկապես ինչ է ուզում, որ երևա, Մանուկյանն ինքն էլ չգիտի: Բանն այն է, որ հանդերձյալ աշխարհից վերադարձվող ԱԺՄ-ի համար խորհրդարան մտնելու հավանականությունը հավասար է զրոյի: Բայց եթե նույնիսկ նման հրաշք կատարվի, ապա այդ հրաշքն էլ Մանուկյանի համար բալասան չի դառնա: «Եթե կուսակցությունն ընտրություններին մասնակցի և նույնիսկ 5 տոկոսանոց շեմը հաղթահարի, դժվար թե ես համաձայնեմ պատգամավոր աշխատել: Բայց ես շատ կուզեի, որ մեր կուսակցությունն իր գաղափարախոսությամբ և կադրերով ներկայացված լինի Ազգային ժողովում»,- պարզաբանում է նա:


Հասկանալ կարելի է այս մարդուն: Նրա գնացքը վաղուց մեկնել է, իսկ ինքը ոչ մի գնով չի ցանկանում համակերպվել այդ մտքի հետ: Եվ դրա մեղավորը միայն ինքը չէ: Տարիներ շարունակ նրան պահեցին մի կառույցում, որը ոչ մեկի պետք չէր, և Մանուկյանն այնպես սովորեց այդ անպետքությանը, որ հիմա առանց դրա ապրել չի ուզում:







Դիտումների քանակ 51031


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իբր իրենք քիչ էին

Իբր իրենք քիչ էին

Դեկտեմբերի 8, 2017


Հայաստանում գոյություն ունի մի անհասկանալի, ոչ մեկին պետք չեկող, որևէ օգտակար բան չկատարած կառույց: Կոչվում է Հանրային խորհուրդ...

Տեսնես սրան ի՞նչ են խոստացել

Տեսնես սրան ի՞նչ են խոստացել

Հոկտեմբերի 22, 2016


Նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն աննախադեպ ակտիվություն է հանդես բերում: Եթե առաջներում նա գերազանցա...

Գնացքից թռածների ժամանակը

Գնացքից թռածների ժամանակը

Ապրիլի 1, 2016


Քաղաքական ակտիվության և հատկապես նախընտրական ժամանակահատվածի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հանկարծ մոռացության փոշի...

Ի՞նչ է աշխատում Վազգեն Մանուկյանը

Ի՞նչ է աշխատում Վազգեն Մանուկյանը

Փետրվարի 12, 2016


Ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Մոտ 10 օր առաջ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակված Գեորգի Կուտոյ...

Վազգեն Մանուկյանի հին երգը նոր բառեր ունի

Վազգեն Մանուկյանի հին երգը նոր բառեր ունի

Սեպտեմբերի 28, 2015


«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը միանշանակորեն կողմ է, որ սահմանա...

Վազգեն Մանուկյանն անցավ ցուցարարների կողմը

Վազգեն Մանուկյանն անցավ ցուցարարների կողմը

Հունիսի 26, 2015
1

Առնետավազքը սկսվա՞ծ է: Այսպես ենթադրելու հիմքեր են տալիս Հանրային խորհրդի նիստի արդյունքները, որի օրակարգում ընդգրկված է եղել է...

Վազգեն Մանուկյանն ինքն իրեն զրկել է ձայնի իրավունքից

Վազգեն Մանուկյանն ինքն իրեն զրկել է ձայնի իրավունքից

Հունիսի 16, 2015


Վազգեն Մանուկյանը գնչու չէ: Նա առայժմ հայ է ու Հանրային խորհրդի նախագահը: Բայց հայ Վազգեն Մանուկյանը լուռ է, զուսպ, վախեցած ու ...

Վազգեն Մանուկյանը` մայր Արաքսի ափերով

Վազգեն Մանուկյանը` մայր Արաքսի ափերով

Ապրիլի 16, 2015


Հանրային խորհուրդը կրկին նիստ էր հրավիրել: Կրկին հարուստ էր օրակարգը, կրկին խոսքերի առատություն կար, ինչպես Պարոնյանի նկարագրած...

Մկան շեռն էլ ջաղցին օգուտ է

Մկան շեռն էլ ջաղցին օգուտ է

Մարտի 2, 2015


Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը շատ անսպասելի վերցրեց ու համալրեց Հանրային խորհրդի կազմը նոր անդամներով: Ասում ենք` անսպասելի, քան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ