Ազգային խայտառակություն

Սեր և համերաշխությո՞ւն, թե՞ ֆաշիզմ

Հուլիսի 3, 2018
Սեր և համերաշխությո՞ւն, թե՞ ֆաշիզմ

Վախճանվել է հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Նրա երկրպագուները սգում են, հնչում են ցավակցության ու մխիթարանքի խոսքեր: Այս ամենը բնական է, քանի որ խիստ մարդկային է: Բայց մարդկային է նրանց համար, ովքեր ունեն մարդկային նկարագիր: Իսկ մյուսների համար այս ցավալի դեպքը սեփական էությունը բացահայտելու ևս մի հնարավորություն է: Այդ պատճառով էլ նման հնարավորությունը ձեռքից բաց թողնել չէր կարող Ֆեյսբուքի օգտատեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վազգեն Մանուկյանը: Սա իր էջում բառացի հետևյալը գրեց. «Մահացել է Նադեժդա Սարգսյանը: Մի Սարգսյանն էլ հեռացավ ու բոլոր Սարգսյանները պիտի հեռանան»:  

 

Սրա մասին ընդամենը մեկ գնահատական կարելի է հնչեցնել՝ անասնական ցինիզմ: Բայց հազիվ թե կարողանանք բավարարվել այդքանով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցական ընկեր Վազգենը երազում է բոլոր Սարգսյանների մահը, քանի որ ի սկզբանե նրան ներարկվել է այդ ֆաշիստական մտայնությունը, այդ հեղափոխական ախտը, համաձայն որի՝ ոչնչացումը, կործանումը, փլուզումը, մարդկանց ֆիզիկական լիկվիդացիան կարող են ապահովել այն հաղթանակը, որը գալիս է «Սեր և համերաշխություն» կարգախոսով:


Հիմա այս պատմության մեջ որտե՞ղ էր սերը և որտե՞ղ էր համերաշխությունը: Թե՞ արդեն դրանք էլ եք սպանել:


Մեր մեջ ասած՝ Նիկոլի կուսակցից այլ բան սպասել չէր էլ լինի։







Դիտումների քանակ 34556


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հղի Էմմին` ազգային հպարտություն

Հղի Էմմին` ազգային հպարտություն

Հոկտեմբերի 19, 2015


Արդեն որերորդ օրն է՝ հայկական կայքերը հեղեղված են չկայացած փոփ-աստղ և Հայաստանը Եվրատեսիլում խայտառակած Էմմիի նկարներով: Կարդու...

Նորապսակ «երգչուհի» Էմիին մաղթում ենք չխայտառակվել

Նորապսակ «երգչուհի» Էմիին մաղթում ենք չխայտառակվել

Մայիսի 2, 2015
23

ՀՀ անկախ լրատվամիջոցներն այսօր ավետեցին, որ հրաշք է տեղի ունեցել. երկար սպասված հրաշք, անհամբեր սպասված, ազգային նպատակների իրա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ