Սովորական խայտառակություն

Մի քանի սուտ Լարսի մասին

Հուլիսի 3, 2018
Մի քանի սուտ Լարսի մասին

Երբ ձմռանը փակվում էր Լարսի ճանապարհը, հեշտ էր դա արդարացնել բնակլիմայական պայմաններով: Բայց երբ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվում, որոնք բեռնված են գյուղմթերքով, և դա տեղի է ունենում հուլիսին, ապա անխափան բեռնափոխադրումների համար պատասխանատու մարմինները ստիպված են այնպիսի համոզիչ փաստարկներ բերել, որոնք ընդունելի կլինեն ինչպես 1500 վարորդների, այնպես էլ նրանց բեռներին սպասող քաղաքացիների համար:

 

Ահա հենց նման մտքերով անհանգստացած տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանն այսօր առավոտյան շտապեց պարզաբանել, որ Լարսում հայկական բեռնատարների կուտակումը կապված է վրացական անցակետում ներդված նոր համակարգի հետ: Մի խոսքով, մեղքը բարդեցին վրացիների վրա և շարունակեցին սպասել: Բայց վրացիները կարծես թե դրա հետ այնքան էլ համաձայն չէին, և այդ պատճառով էլ մեկ-երկու ժամ հետո նույն նախարարության նույն ծառայությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով: «Նինոնծմինդա-Լարս անցակետում, ելնելով զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի արդյունքում առաջացած ծանրաբեռնվածությունից և սահմանային անցակետի թողունակությունից, տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների մեքենաների կուտակումներ կան»,- ասացին նրանք:

 

Ոչ առաջին տարբերակը և ոչ էլ երկրորդը բանի նման չեն: Չի բացառվում, որ կլինեն նաև երրորդ ու չորրորդ տարբերակներ: Բայց դրանից սպասող մեքենաների թիվը չի նվազի: Փոխարենը վերջում պարզ կդառնա, որ վրացիներն ու ռուսներն այնքան էլ մեղավոր չէին, ինչպես սովորաբար լինում է: Ուղղակի մեր կառույցները սովոր չեն աշխատել օպերատիվ ու արդյունավետ կամ, ավելի ճիշտ, ընդհանրապես չգիտեն, թե ինչ է պետք անել նման դեպքերում: Օրինակ, այսօր տեղեկցնում են, որ իբր Հայաստանի դեսպանատան աշխատակիցները տեղում կատարում են ուսումնասիրություններ և օժանդակում մեր քաղաքացիներին: Ի՞նչ են ուսումնասիրում, ինչո՞վ են օժանդակում: Ընդամենը պետք է, որ մեքենաներն անցնեն: Դա ի՞նչ մի գործ է, որ դեռ ուսումնասիրություն է պահանջում: Իսկ հակասական, կեղծ հիմնավորումներ տարածելով խնդրին ավելի շատ խոչընդոտում են, քան օգնում: Սա՞ է օժանդակությունը:







Դիտումների քանակ 34580


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Փետրվարի 5, 2018


Վերջապես գտնվեց մի բան, որի հարցում մենք անգերազանցելի ենք ամբողջ աշխարհում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էքսպերտ ք...

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Խոստանալու ժամանակը և դրժելու ժամանակը

Հունվարի 15, 2018


Ազգային ժողովում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչակա...

Նախագահը, վրացին, Լարսը

Նախագահը, վրացին, Լարսը

Դեկտեմբերի 25, 2017


Վերին Լարսի անցակետը հաճախ է փակվում: Կարևոր չէ, թե տարվա որ եղանակն է: Ամռանը մի պատրվակ են գտնում, աշնանը` մեկ ուրիշ, իսկ ձմռ...

Մեր զորքերը` տիեզերքում

Մեր զորքերը` տիեզերքում

Հոկտեմբերի 23, 2017


Հայաստանը կմիանա Լուսնի և Մարսի վրա ռազմական գործողություններից հրաժարվելու մասին միջազգային համաձայնագրին։ «Լուսնի և այլ երկնա...

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Մետրոյում էլ կարմիր գծեր կքաշե՞ն

Հուլիսի 14, 2017


Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ: Այսուհետ, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մ...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Անթրաշները կարող են մորուք պահել

Անթրաշները կարող են մորուք պահել

Հունիսի 13, 2017


Մեկ շաբաթ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում արտակարգ իրավիճակ էր հայտարարված: Իրավապահները որսում էին անթրաշ ու չստեր...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Չարիքի շահավետ ներկայությունը

Չարիքի շահավետ ներկայությունը

Հուլիսի 14, 2016


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ափերից դուրս եկավ և հայտարարեց, թե Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությո...

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Կառուցեն, որ ի՞նչ փոխադրեն

Հոկտեմբերի 13, 2015


Շատ է գրվում ու խոսվում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անհրաժեշտության մասին: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ դա գնահատում են ...

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Հույսի աղբյուր Բեգլարյանը

Փետրվարի 26, 2015


Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու վարչապետ Հովիկ...

Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Ինչո՞վ են մտածել, երբ Ազնավուրին, Քըրքորյանին և Ռիժկովին թույլ են տվել անվճար երթևեկել քաղաքային տրանսպորտով

Նոյեմբերի 24, 2014


Վերջին մեկ-երկու տասնամյակում հասարակության մեջ հաճախ է հիշատակվում օրենքների չգործելու մասին, մյուս կողմից՝հնչում են նաև այնպի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ