Ազգային խայտառակություն

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Հուլիսի 4, 2018
Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Ջհանգիր Լֆիկյան

 

Մեծ ուրախություն է տիրում Հայաստանում: Այսքան մեծ ուրախություն չի եղել անգամ անկախության հռչակման ժամանակ, էլ չենք խոսում հայկական ավանդական տոների մասին: Մի խոսքով, երեկ ՀՔԾ-ն Մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ծանուցագիր է ուղարկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ ՀՔԾ-ի, Քոչարյանին ծանուցագիր են ուղարկել, որպեսզի հարցաքննեն: Այ, հենց այդ հանգամանքն է այդպես ուրախացրել ՀՀ դուխով և հպարտ քաղաքացիներին: Սակայն այդ ամենի մեջ նաև մտահոգիչ իրադարձություններ են եղել, որոնց մասին դուխովներն ու հպարտները դեռ լռում են: Բանն այն է, որ ՀՔԾ-ն Քոչարյանին ծանուցագիրն ուղարկել է «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով: Ի՞նչ է դա նշանակում: Ցանկացած հայ գիտի, թե ինչ խայտառակ կազմակերպություն է «Հայփոստ»-ը: Ինչպես հայաստանյան մամուլը, մեր կայքը նույնպես անդրադարձել է սրանց խայտառակ գործունեությանը: Ավելին, «Հայփոստ»-ի գովազդը զարդարում է մեր կայքը: Դե յուրե «Հայփոստ»-ը պատկանում է արգենտինահայ, կասկածելի համբավ ունեցող գործարար Էդուարդո Էռնեկյանին: Դե ֆակտո այն Քոչարյանինն է: Ստացվում է, որ ՀՔԾ-ն Քոչարյանի միջոցով Քոչարյանին փորձում է ծանուցագիր հասցնել: «Հայփոստ»-ը ծանուցագիրն արդեն 2-րդ օրն է՝ տեղ չի հասցնում: Համենայնդեպս, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասում է, որ նրանք որևէ ծանուցագիր չեն ստացել: Սրանք են մտահոգիչ իրադարձությունների փաստական հանգամանքները:


Այն, որ «Հայփոստ»-ի միջոցով ուղարկված ծանրոցները, նամակները և ծանուցումները տեղ չեն հասնում, բոլորին է հայտնի: Իսկ եթե մի բանը բոլորին հայտնի է, ապա դրա մասին պետք է իմանա նաև ՀՔԾ-ն, քանի որ այդպես է կյանքի դրվածքը: Այս դեպքում, ՀՔԾ-ն, իմանալով հանդերձ «Հայփոստ» ՓԲԸ խայտառակ գործունեության մասին, ինչպես նաև այն, որ «Հայփոստ»-ը փաստացի պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, նրան ծանուցում է ուղարկում հենց «Հայփոստ»-ի միջոցով: Մեր գնահատմամբ, սա բացահայտ սաբոտաժ է, որն ուղղված է մեր պետության բաղկացուցիչ մաս կազմող դուխով և հպարտ քաղաքացիների ուրախության դեմ: Հասկանալով, որ այսպիսի բան հանդուրժել չի կարելի, ինչպես նաև չի կարելի փչացնել դուխովների և հպարտների տոնը, որոշեցինք շտկել ստեղծված իրավիճակը և առաջարկությամբ հանդես գալ: Մենք առաջարկում ենք ՀՔԾ-ին չօգտվել «Հայփոստ»-ի ծառայություններից, փոխարենը՝ Քոչարյանին ծանուցագիր ուղարկել FEDEX կամ գոնե «Почта России» փոստային օպերատորների միջոցով: Առաջին դեպքում ՀՔԾ-ն որոշակի ֆինանսական խնդիրներ կունենա, քանի որ FEDEX-ի ծառայությունները բավական թանկ են, իսկ «Почта России»-ի դեպքում ծանուցագիրը մի փոքր ուշ տեղ կհասնի, սակայն հասնելը երաշխավորված է: Բացի այն, որ առաջարկությամբ ենք հանդես գալիս, նաև մեր ֆինանսական, բարոյական և ֆիզիկական աջակցությունն ենք հայտնում ՀՔԾ-ին՝ ծանուցումը Քոչարյանին փոխանցելու համար: Մենք պատրաստ ենք հոգալ ՀՔԾ ծախսերը, եթե այն որոշի ծանուցագիրը Քոչարյանին փոխանցել FEDEX-ի միջոցով, մենք պատրաստ ենք ծանուցագիրը փոխանցել «Почта России»-ին, որպեսզի այն իր հերթին դա հասցնի հասցեատիրոջը, և վերջապես մենք պատրաստ ենք ինքներս, լրիվ անվճար, ծանուցագիրը հասցնել Քոչարյանին: Սա մենք անում ենք ոչ ՀՔԾ գործը թեթևացնելու համար, ոչ էլ Քոչարյանի խաթր: Մեր միակ նպատակն է, որպեսզի մեր երկրի դուխովների և հպարտների ուրախությունը երկար տևի, միգուցե մշտական:

 







Դիտումների քանակ 78789


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Ապրիլի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ գրվեց: Զանազան անուններ են շրջանառվում, և ահա այսօր ...

Քոչարյանը կուտը կերավ

Քոչարյանը կուտը կերավ

Մարտի 12, 2018


Մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումների ընթացքում մեկ անգամ չէր, որ հիշատակվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Ընդ որ...

«ՀայՓոստը» վտանգավոր է առողջությանը

«ՀայՓոստը» վտանգավոր է առողջությանը

Հունվարի 15, 2018


Մեր խայտառակություններից, թերևս, ամենավտանգավորները նրանք չեն, որոնք վեր են ընկած Ազգային ժողովում կամ կառավարությունում: Ամենա...

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Դեկտեմբերի 22, 2017


Ամեն անգամ, հենց որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություններ են նախանշվում, որտեղից որտեղ հայտնվում է նույն կերպարը` նախ...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Քոչարյանի փաստաբանը

Քոչարյանի փաստաբանը

Ապրիլի 25, 2017


«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ինչ-որ մի պահի ստիպված էր լինելու պատասխանել նաև այն հարցին, ...

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Ապրիլի 21, 2017


Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյ...

Քոչարյանի էջը փակվում է

Քոչարյանի էջը փակվում է

Ապրիլի 15, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անտեսանելի ստվերը միշտ առկա էր վերջին շրջանի բոլոր կարևոր իրադարձությունների թիկունքում, ա...

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017


Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակե...

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Մարտի 25, 2017


ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կալանավորման ու չարաբաստիկ «Իգլայի» շուրջ կրքերը գնալով թեժանում են: Եվ այս բա...

Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Մարտի 6, 2017


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես հարկ համարեց խոսել: Խոսեց այն ժամանակ, երբ իր կարծիքն ու գնահատականներն այլև...

Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Փետրվարի 17, 2017


Մենք արդեն առիթ ունեցել էինք կռահումներ անելու այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով խոստացել էր խոսել Ամանորի ...

Քոչարյանի համար հայրենիք են փնտրում

Քոչարյանի համար հայրենիք են փնտրում

Հունվարի 17, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեման հիմա արդիական ու պահանջարկ վայելող է: Դեռ կենսունակ է այն մտայնությունը, թե նա մեծ ազդեցո...

Քոչարյանը մինչև Տրնդեզ կխոսի՞

Քոչարյանը մինչև Տրնդեզ կխոսի՞

Հունվարի 10, 2017


Ամանորը եկավ ու անցավ: Սուրբ Ծնունդն էլ եկավ ու անցավ: Իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ ոչ եկավ, ոչ էլ անցավ, մինչ...

Ինքը տարածում, ինքն էլ հերքում է

Ինքը տարածում, ինքն էլ հերքում է

Դեկտեմբերի 22, 2016


Այսօր թերթերից մեկը գրել էր, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն և ամբողջական օրակարգը համա...

Քոչարյանը սպասում է Ձմեռ պապին

Քոչարյանը սպասում է Ձմեռ պապին

Դեկտեմբերի 15, 2016


Օրեր առաջ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը վստահեցրել էր, որ այս շաբաթ կտեղեկացվի առաջիկա խորհ...

Եկել է Քոչարյանի բացահայտման ժամանակը

Եկել է Քոչարյանի բացահայտման ժամանակը

Դեկտեմբերի 7, 2016


Կա մեկը, ով այս պահին ամենաշատն է մտահոգված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրով: Այդ մեկը հենց Ռոբերտ Քոչարյանն է: Եվ եթ...

Քոչարյանը քաշել է Օսկանյանի ականջները

Քոչարյանը քաշել է Օսկանյանի ականջները

Դեկտեմբերի 5, 2016


«Համախմբում» կուսակցությունը դաշնակիցների լարված փնտրտուքի մեջ է: Այն պահից ի վեր, երբ Վարդան Օսկանյանն ու նրա հուշարարները հաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ