Սովորական խայտառակություն

Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Հուլիսի 6, 2018
Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն

Թեև խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ոչ մի հստակ որոշում դեռ չկա, բայց Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը արդեն նախընտրական պայքարի փուլ է մտել։ Պարզ չէ, թե հատկապես ում դեմ է նա պայքարում ներկա պահին, բայց որոշակիորեն կարելի է նկատել, թե ինչպես է պայքարում: Բաղդասարյան Արթուրիկը որոշել է շատ չտանջել իր միտքը և ուղղակի պատճենահանել Նիկոլ Փաշինյանի քարոզչական ձևերը: Սրա արդյունքում նա հիմնավորապես հաստատվել է Ֆեյսբուքում և հանրության հետ շփվում է բացառապես ուղիղ եթերներ կազմակերպելու ձևով: Նման տարբերակը շատ արդյունավետ է: Մի կողմից՝ չկա մարդկանց հետ անմիջականորեն շփվելու վտանգը, որի արդյունքում ֆիզիկական հաշվեհարդարները չեն բացառվի, մյուս կողմից էլ՝ իր հասցեին հայհոյախառն գրառումները նա կարող է շատ արագ ջնջել և պահել միայն նրանք, որտեղ ՕԵԿ-ին գովերգում են:

 

Այս ամենին երկու ձեռքով կողմ է Բաղդասարյանի հավատարիմ զինակիցը՝ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Վերջինս ասում է. «Արթուր Վահանիչի «լայվերին» լավ եմ վերաբերում, դրանք ուղիղ կապ են ապահովում քաղաքացիների հետ: Նա քաղաքական գործիչ է, իսկ ակտիվությունը ժողովրդի հետ աշխատելու, շփվելու՝ յուրաքանչյուր գործչի պարտականությունն է»: Դիտարկմանը, թե նոր իշխանության ձեռագի՞րն է որդեգրել Բաղդասարյանը, Բիշարյանը պատասխանում է. «Նախկինում հնարավորություն չի եղել հրապարակելու այն, ինչ անում ես, բայց այսօր ֆեյսբուքը թույլ է տալիս: Ոչ միայն Արթուր Բաղդասարյանը, այլև ժողովուրդն այդ հանդիպումներից լուսանկարներ են տեղադրում ֆեյսբուքում և կիսվում իրենց տպավորություններով: Եկեք չտարանջատենք ոչ մեկին. բոլորն այսօր ֆեյսբուքում են և ֆեյսբուքի միջոցով էր, որ մեր երկրում տեղի ունեցան հեղափոխական գործընթացներ»:


Բիշարյանի այն միտքը, թե նախկինում նման հնարավորություն չի եղել, թույլ է տալիս մտածել, որ կամ Բաղդասարյանը Հայաստանում գործել է այն ժամանակ, երբ դեռ Ֆեյսբուքը չկար (այսինքն՝ 14 տարի առաջ), կամ միայն հիմա են իմացել, որ նման սոցիալական հարթակ գոյություն ունի: Ամեն դեպքում մի բան անժխտելի է. Արթուրիկն էլ է ուզում ֆեյսբուքյան հեղափոխություն անել: Նախ՝ դա ավելի էժան է, և հետո, եթե դու ռեալ հետևորդներ չունես, ապա միշտ էլ կարող ես մի քանի հարյուր ֆեյքեր բացել և ինքնախաբեությամբ ուրախանալ դրանց գոյության փաստով:







Դիտումների քանակ 17629


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լավ սուտը գործի կեսն է

Լավ սուտը գործի կեսն է

Հուլիսի 20, 2018


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վերջնականապես որոշել է, որ ինքը կրկին պիտի ինքնադրսևորվի և արդեն հասցրել է հայտարարել, որ իր ք...

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Արթուրիկը վերաշարադրում է հերոսապատումը

Հունիսի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շատ է ոգևորված վերջին շրջանի իրադարձություններով: Նա համոզված է, որ նո...

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Արթուրիկը կփորձի երկրորդ անգամ

Հունիսի 20, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դարձել է կամիկաձե: Կյանքից ձեռք քաշած մարդու համարձակությամբ նա արդեն գնում է հրապարակային ասու...

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Արթուրիկը թակարդն ընկավ երկու ոտքով

Հունիսի 14, 2018


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ մի գնով չի հանդարտվում: Իրեն հեղափոխական հռչակած Արթուրիկը հիմա էլ ...

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Արթուրիկը գտել է իրեն վարկաբեկողներին

Մայիսի 25, 2018


ՕԵԿ-ը ծաղիկ հասակում մեռնել չի ուզում: Բայց ապրելու համար էլ նրան կենսական տարածքներ են անհրաժեշտ, որոնք այս պահին չկան: Սպառել...

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Մայիսի 21, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին արդեն մի քանի անգամ վռնդել են հեղափոխականների շրջապատից: Բայց նա համառում է: Այս համառությունն...

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Մայիսի 17, 2018


Արթուր Բաղդասարյանին և նրա շահերը պաշտպանող ՕԵԿ-ին երբևէ չի անհանգստացրել «Սասնա ծռեր» խմբավորման ճակատագիրը թե այն օրերին, երբ...

Արթուրիկը խցկվում է արանքում

Արթուրիկը խցկվում է արանքում

Ապրիլի 27, 2018


Չնայած այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՕԵԿ-ականներին և նույնիսկ կարգադրել է նրանց մոտ չթողնել իր նախաձեռնած միտ...

Համբալներն ու հեղափոխությունը

Համբալներն ու հեղափոխությունը

Ապրիլի 25, 2018


Այսօր առավոտյան ստացված տեղեկությունն այն մասին, որ ՕԵԿ-ը միանում է Փաշինյանի շարժմանը ու նրա հետ փողոց է դուրս գալիս, ցայտնոտի...

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Ապրիլի 23, 2018


Մի ամբողջ ժողովուրդ մեծ թյուրիմացության մեջ է: Բոլորն այն կարծիքին են, թե համաժողովրդական շարժման հաղթանակի համար մեծապես պարտա...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

Մարտի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցությունն իր երկրորդ հոգեգալստից հետո մի քիչ սթափվել ու հասկացել է, որ վերադառնալը մի կերպ կարելի էր գլուխ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ