Ազգային խայտառակություն

Երկերեսանին խճճվել է

Հուլիսի 6, 2018
Երկերեսանին խճճվել է

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այն մարդկանցից է, որը միշտ իշխանամոլ է: Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ պահին ով է իշխանության ղեկին: Երբ նախագահ էր Սերժ Սարգսյանը, Դադասյանը շատերից առանձնանում էր իր յուրահատուկ քծնանքով, որտեղ մնջախաղի օրենքները չէին գործում: Բոլորի հիշողության մեջ հատկապես թարմ է մնացել Արցախում կայացած թեյախմությունը, երբ Սարգսյանին մեծարելու հարցում այս տղան բառերի մեջ ընտրություն չէր կատարում, քանի որ նախագահից ակնկալիք ուներ՝ ձեռք գցել թատրոնի շենք:

 

Հիմա Սերժ Սարգսյանն այլևս նախագահ չէ: Եվ ահա Ժիրայր Դադասյանն այսօր հայտարարում է. «Ես 20 տարի պայքարել եմ նախորդ իշխանության դեմ միայնակ, ոչ ոք իմ կողքին չի եղել»: Այսպիսի բան ասելու համար ոչ միայն մեծ խիզախություն, այլև անսահման մեծ լկտիություն պիտի ունենաս: Բայց Դադասյանը թույլ չի տալիս այդ կետի վրա կենտրոնանալ և գնում է ավելի հեռուները՝ այս անգամ առևտրի մեջ մտնելով նոր իշխանությունների հետ: Առևտրի պայմաններն էլ շատ հստակ են: Եթե Նիկոլը սկսի Դադասյանի համար շահավետ բաներ անել, Դադասյանը կհայտարարի, որ ժողովրդական իշխանություն է եկել: Այսինքն՝ սրա խոսքը համարյա ՄԱԿ բանաձևի ուժ ունի:


Վատը միայն այն է, որ 20 տարի նախկին իշխանության դեմ պայքարած այլախոհն ու հեղափոխականն ընդամենը մի քանի ամիս առաջ Փաշինյանի մասին ասում էր. «Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է փոքրիկ Ռոբեսպիեռի տեղը, թավշյա հեղափոխության անվան տակ իր շահերն է առաջ տանում… Արդեն որերորդ անգամ իրեն շատ հատուկ մանիպուլյացիաներով, իր քաղաքական նպատակներին հասնելու համար, սոցիալական խնդիրներ բարձրացնելով՝ իր իսկ համար միավորներ է հավաքում»:


Երկերեսանին հավանաբար չի ուզում հիշել, որ ինքը նման բան է ասել: Բայց Նիկոլը հաստատ հիշում է: Եվ այդ դեպքում ջուրն ընկավ խեղճ Ժիրայր Դադասյանի քսանամյա պայքարը բռնատիրության դեմ: Փոքրիկ Ռոբեսպիեռը մեծ կոմբինատորին չի ների:

 







Դիտումների քանակ 21052


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Ձերոնք ատում են մերոնց

Ձերոնք ատում են մերոնց

Հուլիսի 20, 2018


Այսօր ինչպես իր մեծ ասուլիսի, այնպես էլ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քան...

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Հուլիսի 4, 2018


Նիկոլի ամենամեծ ախոյանն այս պահին ոչ ՀՀԿ-ն է, ոչ օլիգարխիան, ոչ էլ նրա չուզողները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծագույն թշնամին հ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Հունիսի 29, 2018


Տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժ...

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Հունիսի 28, 2018


Արևմուտքը սկսել է բուռն թափով գովերգել Հայաստանում ընթացող գործընթացները, և այդ գովքի մեջ մի փոքր էլ շողոքորթման տարրեր կան: Սա...

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Հունիսի 27, 2018


Նոր իշխանությունների որդեգրած կադրային քաղաքականությունը արդեն յուրահատուկ ձեռագիր ունի և համաձայն այդ գործելաոճի հեշտ է գուշակ...

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Հունիսի 26, 2018


Ամուլսարում վերստին արշալույսները խաղաղ չեն: Արդեն որերոդ անգամ քաղաքացիները ստիպված են լինում իբրև բողոքի նշան փակել ճանապարհն...

Վարչապետի օգնականի «աշխատանքը»

Վարչապետի օգնականի «աշխատանքը»

Հունիսի 22, 2018


Լուսանկարում պատկերված այս երիտասարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանն է։ Հանգիստ, խելոք իր համար նստել, պաղպ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ