Սովորական խայտառակություն

Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)

Հուլիսի 8, 2018
Անցնող շաբաթվա դիմանկարը (2 – 8 հուլիսի, 2018թ.)

Անցնող յոթ օրերը հնարավորինս հագեցած և հետաքրքիր դարձնելու համար իշխանություններն այս անգամ էլ ջանք ու եռանդ չխնայեցին: Բայց քանի որ առայժմ նրանց հայտնի է միայն մի եղանակ, ընթացիկ շաբաթը լիուլի էր պատժիչ գործողություններով: Հասարակությանը դա զվարճացնում է, իշխանություներն էլ այդ ամենով քողարկում են իրենց անգործությունը: Եվ պետք է նկատել նաև, որ նորագույն բացահայտումների ու հետապնդումների մի մասն իսկապես աղմկահարույց ստացվեց:

 

Նախ, ԱԱԾ-ն բերման ենթարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին: Ըստ մեղադրանքի, Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ էր փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ: Խաղամոլ տնօրենին մի քիչ հանդիմանեցին ու հետո գրավի դիմաց բաց թողեցին:

 

Հետո հերթը հասավ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Իրավապահները որոշում կայացրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մարտի 1-ի գործի շրջանակներում Մ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, չնայած որ վերջինս բացակայում էր երկրից ու հայտարարեց, որ մինչև վերջ պայքարելու է իր դեմ ծավալված հետապնդումների դեմ:

 

Անմասն չմնացին նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարազատները: Սաշիկ Սարգսյանի տանը խուզարկություն կատարելուց բացի, Լյովա և Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվեց հետախուզում, իսկԱնի և Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին: Ասվում էր, թե քննությամբ հիմնավորվել է, որ նրանք ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի գումարներ:

 

Հատկապես մեծ աղմուկի առիթ տվեց Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի ձերբակալումը: Նա կասկածվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, թե տուժած քաղաքացու նկատմամբ բռնություն է կիրառել նաև Ծառուկյանը: Միջադեպին խառնվեցին պատգամավորներ, ծեծվածը մի քանի անգամ ցուցմունք փոխեց, բայց դա չշտկեց իրավիճակը:

 

Պակաս դրամատիկ չէր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի վիճակը, որին կրկին կալանավորեցին: Այս անգամ կալանքի որոշում կայացվեց նաև քաղաքապետի եղբոր նկատմամբ: Մարդիկ իրավապահների գործողությունները սկսեցին որակել բռնոցի` այդպես էլ պատասխան չունենալով այն հարցին, թե ինչու և ինչ նպատակներով են նախկին իշխանության ներկայացուցիչներին տանում, հետո բաց թողնում և հետո նորից տանում:

 

Պատժիչ գործողություններում ԱԱԾ-ից և ոստիկանությունից բացի ներգրավվեց նաև Պետական եկամուտների կոմիտեն: Շաբաթվա ընթացքում սրանց գլխավոր թիրախներից մեկը դարձավ «Սպայկա» ՍՊԸ-ն, որտեղ խուզարկություններ կատարվեցին: ՀՀ քննչական կոմիտեն էլ իր հերթին մեղադրանք առաջադրեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին`բռնության գործադրմամբ, դրա սպառնալիքով ինքնիրավչության համար։ Հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով հարցաքննության է հրավիրվել. նրան ծանուցում էր ուղարկվել:

 

Այս ամբողջ իրարանցման ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Սյունիքի մարզ, եղավ Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Կապանում, սակայն այցելության ամենաբարդ հատվածը առնչվում էր Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին: Փաշինյանը հանդիպեց ինչպես Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչների, այնպես էլ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ, սակայն Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ առկա տարաձայնությունները հարթել նրան այդպես էլ չհաջողվեց:

 

Վարչապետից շատ ավելի վատ կացության մեջ էր կաթողիկոսը: Նրա հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ներկայացուցիչներն այս անգամ ուղղակի ներխուժեցին Դիվանատան շենք, իսկ հետո մեծ սկանդալ ծագեց եկեղեցում պահվող Սրբազան Գեղարդի շուրջ, երբ հայտնի դարձավ, որ այդ մասունքի մի կտորը նվիրաբերվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին:

 

Եթե առանձնացնելու լինենք անցնող շաբաթվա մյուս` քիչ թե շատ հիշարժան դրվագները, ապա դրանց թվում էր որոշումն այն մասին, որ ոստիկանության ներքին զորքերին ուղարկելու են սահման՝ ծառայելու։ Այդ օրերին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր կողմից հրավիրված ավագանու արտահերթ նիստում հրաժարական տվեց: Շատ չանցած` նրա օրինակին հետևեց նաև Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

 

Թեժ կրքեր բորբոքվեցին Երկրապահ կամավորականների միությունում այն բանից հետո, երբ վարչության նախագահի պաշտոնում ներկայացվեց ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը: Առանց այդ էլ տրոհված միությունը վերստին տրոհվեց, բազմաթիվ անդամներ ի նշան բողոքի լքեցին ԵԿՄ-ն:


Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում էր Սահմանադրության օրը, սակայն քչերը ցանկություն ունեցան հիշել դրա մասին: Վախճանվեց երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Մեկնարկեց ամառային զորակոչը: Սևանա լճում պաշտոնապես մեկնարկեց լողաշրջանը: Իսկ շաբաթվա վերջին օրը երկիրը նշում էր Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Ամենուր շատ ջուր կար և շատ ջրվածներ: Տոթ օրերի շղթայում մի փոքրիկ զովությունը ոչ մեկին չէր խանգարում:







Դիտումների քանակ 83616


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)

Հուլիսի 15, 2018


Ամառվա «արձակուրդային» տրամադրություններն ու սաստիկ շոգերը ինչ-որ իմաստով իրենց անդրադարձն ունեցան թիկունքում մնացած օրերի վրա,...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)

Հուլիսի 1, 2018


Մկաններ ցուցադրող նոր իշխանությունները հնարավոր ամեն ջանք գործադրեցին, որ անցած յոթ օրերը չտարբերվեին նախորդներից, այսինքն՝ երկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)

Հունիսի 24, 2018


Նախորդած յոթ օրերի համար հանգամանքները կանխորոշել էին այնպիսի իրավիճակներ, որ շաբաթը կամա թե ակամա ունեցավ մեկ հիմնական գույն ո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)

Հունիսի 17, 2018


Օրերը դարձել են կանխատեսելի և միագույն: Ամբողջ շաբաթ անվերջ մարդիկ էին ազատվում ու նշանակվում, հեռանում էին ծանոթ դեմքերը, գալի...

Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)

Հունիսի 10, 2018


Սկզբնապես սպասվում էր, որ անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը պիտի դառնար կառավարության ծրագրի հաստատումը խորհրդարանի կ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)

Հունիսի 3, 2018


Գարնան վերջին շաբաթը կարող էր իրավամբ լինել նշանավոր ու հանդիսավոր: Մայիսի 28-ին երկիրը նշում էր Առաջին Հանրապետության հիմնադրմ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)

Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)

Մայիսի 27, 2018


Նախորդող յոթ օրերի մեկնարկն այս անգամ տվեց մի իրադարձություն, որի նմանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չէր եղել: Հայաստա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)

Մայիսի 20, 2018


Երբ նոր վարչապետով և կառավարության ամբողջացված կազմով երկրում էմոցիոնալ ալիքները հետզհետե ետ քաշվեցին, ու մարդիկ վերջապես հասկա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)

Մայիսի 13, 2018


Անցնող շաբաթվա ընդհանուր բնութագիրը հնչեցնելու համար նախևառաջ պիտի հաշվի առնել դրան նախորդած իրադարձությունները, և քանի որ անցա...

Անցնող շաբաթվա դիմանկարը

Անցնող շաբաթվա դիմանկարը

Մայիսի 6, 2018


Անցած օրերի դեպքերի տրամադրությունն արդեն իսկ հուշում էր, որ երկիրը թևակոխում է մեկ այլ` ավելի բարդ ու հակասական փուլ: Առանձնապ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 29, 2018


Բոլոր առումներով և բոլոր իմաստներով պատմական շաբաթ ապրեցինք: Այս օրերին կատարված իրադարձությունների մասին դեռ շատ կգրվի և շատ կ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 22, 2018


Կատարվեց այն, ինչը վաղ թե ուշ պիտի տեղի ունենար: Օրեր, ամիսներ շարունակ ասվում, ահազանգվում, փաստարկվում էր, որ հասարակության ն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 15, 2018


Ամեն բան ի վերջո գնում է իր հանգուցալուծմանը, իսկ հանգուցալուծումն իր հերթին բերում է նոր իրողություններ ու մարտահրավերներ: Եվ ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 1, 2018


Թիկունքում մնացող 7 օրերի մասին հակիրճ բնորոշում տալու դեպքում կարելի է ասել, որ այս անգամ գործ ունեինք ժանրի ճգնաժամի հետ: Ոչ ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)

Մարտի 25, 2018


Անցած յոթ օրերի ակտիվությունն իր զարգացումներով ոչ այնքան ակամա էր, որքան շղթայական. իրադարձությունը իրադարձություն բերեց, դեպք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)

Մարտի 18, 2018


Օրերի վազք կա, որ ավելի շատ աննպատակ է, քան նպատակային: Կարծես ժամանակն էլ իր թերմածքն է ունենում, որ ամեն գնով պիտի դուրս մղի`...

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)

Մարտի 11, 2018


Գարնան սկիզբն ու տոնական օրերի առատությունը որևէ կերպ իրենց անդրադարձը չունեցան անցնող շաբաթվա ոչ տրամադրության և ոչ էլ տրամաբա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)

Մարտի 4, 2018


Հավանաբար նաև տեսանելի գարնան շունչն էր պատճառը, որ անցնող շաբաթը փոքր-ինչ դինամիկ և իրադարձություններով հարուստ ստացվեց: Ճիշտ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 25, 2018


Չարդարացված սպասելիքների շաբաթ էր: Այս բնորոշումը թերևս միակն է, որ քիչ թե շատ ամբողջացնում է թիկունքում մնացած 7 օրերի դիմագիծ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-18 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-18 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 18, 2018


Եթե առաջնորդվելու լինենք դասական իմաստով կարևորություն ունեցող դեպքերի առանձնացման սկզբունքով, ապա առանց վարանելու պետք է ասել,...

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 11, 2018


Թիկունքում մնացող հերթական յոթ օրերի ռիթմն այս անգամ հուշում էր, որ առջևում սպասվող զարգացումները խոստանում են լինել փոքր-ինչ հ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (29 հունվարի - 4 փետրվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (29 հունվարի - 4 փետրվարի, 2018թ.)

Փետրվարի 4, 2018


Թեև ժամանակը գնահատվում է իրադարձություններով, բայց եթե մի փոքր շեղվենք ընդունված չափորոշիչներից և անցած յոթ օրերը դիտարկենք իբ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (22-28 հունվարի, 2018թ)

Անցնող շաբաթվա դիմանկարը (22-28 հունվարի, 2018թ)

Հունվարի 28, 2018


Ինչպես որ ձմեռային օրերն են դարձել անձյուն, այնպես էլ հասարակական կյանքում ակնկալվող «տեղումները» շարունակվում են հետաձգվել անո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Հունվարի 21, 2018


Եթե առանձնացնելու լինենք իր ավարտին մոտեցող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, ապա երկար-բարակ ծանրութեթև անելու անհրաժեշտու...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Հունվարի 14, 2018


Հետտոնական առաջին շաբաթը մեկնարկեց որոշակի աշխուժությամբ: Պատճառներից մեկը թերևս այն էր, որ մարդիկ ձանձրացել էին սեղանային նստա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Դեկտեմբերի 31, 2017


Սովորաբար վերջին ակորդն ամենատպավորիչն է լինում: Սակայն նույնը չենք կարող ասել այս տարվա վերջին շաբաթվա մասին, որն ավելի շատ թե...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 24, 2017


Թվում էր` եզրափակվող տարին տրամադրող հանգամանք կդառնար որոշ իրադարձությունների հանգուցալուծման համար: Գոնե զարգացումների ընթացք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 17, 2017


Եթե ամփոփելու լինենք անցնող շաբաթը իրադարձային զարգացումների տեսանկյունից, ապա հետաքրքիր պատկեր պիտի ստանանք: Արտաքուստ տպավորո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 10, 2017


Ձմռան առաջին ամբողջական շաբաթն իր իրադարձային նկարագրով քիչ բանով տարբերվեց տարվա մյուս եղանակների շաբաթներից: Միակ առանձնահատկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 3, 2017


Քանի որ անցնող շաբաթը նաև այս տարվա աշնան ավարտի հետ համընկավ, ապա հարմար առիթ է արձանագրելու մի կարևոր փաստ: Դեռևս ամիսներ առա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Նոյեմբերի 26, 2017


Դեպի ավարտ գնացող շաբաթվա կարևորագույն իրադարձություն, անկասկած, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 19, 2017


Եթե ժամանակի չափման միավորը շաբաթն է և այդ շաբաթը հայաստանյան տիրույթին է առնչվում, ապա խոսել հստակ ժամկետների մեջ տեղի ունեցած...

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 12, 2017


Եթե գնահատելու լինենք անցնող շաբաթվա ներքին զարգացումների դինամիկան, ապա իր նախորդի համեմատ այն որոշակի առաջընթաց արձանագրեց, թ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 4, 2017


Վերջին 7 օրերի գնահատականը հնչեցնելիս առաջին հերթին հարկ է լինում հայացք նետել ներքաղաքական զարգացումներին, հատկապես այն իրադար...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 29, 2017


Դժվար է ասել, թե ուրիշ ինչը կարող էր մեկ ամիս շարունակ մնալ ամենաքննարկվող թեմաների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, եթե այս շ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 22, 2017


Շաբաթվա ամենամեծ իրարանցումն առաջացրեց հայտարարված, բայց այդպես էլ տեղ չհասած փոթորիկը: Մի քանի մարզերում արտակարգ դրության կաց...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017


Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017


Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017


Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017


Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017


Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017


Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Նույն թեմայով

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 հուլիսի, 2018թ.)

Հուլիսի 15, 2018


Ամառվա «արձակուրդային» տրամադրություններն ու սաստիկ շոգերը ինչ-որ իմաստով իրենց անդրադարձն ունեցան թիկունքում մնացած օրերի վրա,...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 հունիսի – 1 հուլիսի 2018թ.)

Հուլիսի 1, 2018


Մկաններ ցուցադրող նոր իշխանությունները հնարավոր ամեն ջանք գործադրեցին, որ անցած յոթ օրերը չտարբերվեին նախորդներից, այսինքն՝ երկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24-ը հունիսի, 2018թ.)

Հունիսի 24, 2018


Նախորդած յոթ օրերի համար հանգամանքները կանխորոշել էին այնպիսի իրավիճակներ, որ շաբաթը կամա թե ակամա ունեցավ մեկ հիմնական գույն ո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17-ը հունիսի, 2018թ.)

Հունիսի 17, 2018


Օրերը դարձել են կանխատեսելի և միագույն: Ամբողջ շաբաթ անվերջ մարդիկ էին ազատվում ու նշանակվում, հեռանում էին ծանոթ դեմքերը, գալի...

Ռուսներին հայկական կապիկներ պետք չեն

Ռուսներին հայկական կապիկներ պետք չեն

Հունիսի 15, 2018


Այսօր առավոտյան Հայաստանը տհաճ անակնկալ ստացավ Ռուսաստանից: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից կենդանիների ներկրման ժա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (4 – 10 հունիսի, 2018թ.)

Հունիսի 10, 2018


Սկզբնապես սպասվում էր, որ անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը պիտի դառնար կառավարության ծրագրի հաստատումը խորհրդարանի կ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (28 մայիսի – 3 հունիսի, 2018թ.)

Հունիսի 3, 2018


Գարնան վերջին շաբաթը կարող էր իրավամբ լինել նշանավոր ու հանդիսավոր: Մայիսի 28-ին երկիրը նշում էր Առաջին Հանրապետության հիմնադրմ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)

Անցնող շաբաթվա դիմանկարը (Մայիսի 21-27)

Մայիսի 27, 2018


Նախորդող յոթ օրերի մեկնարկն այս անգամ տվեց մի իրադարձություն, որի նմանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չէր եղել: Հայաստա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (14 - 20 մայիսի, 2018թ.)

Մայիսի 20, 2018


Երբ նոր վարչապետով և կառավարության ամբողջացված կազմով երկրում էմոցիոնալ ալիքները հետզհետե ետ քաշվեցին, ու մարդիկ վերջապես հասկա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (7 – 13 մայիսի, 2018թ.)

Մայիսի 13, 2018


Անցնող շաբաթվա ընդհանուր բնութագիրը հնչեցնելու համար նախևառաջ պիտի հաշվի առնել դրան նախորդած իրադարձությունները, և քանի որ անցա...

Անցնող շաբաթվա դիմանկարը

Անցնող շաբաթվա դիմանկարը

Մայիսի 6, 2018


Անցած օրերի դեպքերի տրամադրությունն արդեն իսկ հուշում էր, որ երկիրը թևակոխում է մեկ այլ` ավելի բարդ ու հակասական փուլ: Առանձնապ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 29, 2018


Բոլոր առումներով և բոլոր իմաստներով պատմական շաբաթ ապրեցինք: Այս օրերին կատարված իրադարձությունների մասին դեռ շատ կգրվի և շատ կ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (16 - 22 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 22, 2018


Կատարվեց այն, ինչը վաղ թե ուշ պիտի տեղի ունենար: Օրեր, ամիսներ շարունակ ասվում, ահազանգվում, փաստարկվում էր, որ հասարակության ն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 15, 2018


Ամեն բան ի վերջո գնում է իր հանգուցալուծմանը, իսկ հանգուցալուծումն իր հերթին բերում է նոր իրողություններ ու մարտահրավերներ: Եվ ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապրիլի, 2018թ.)

Ապրիլի 1, 2018


Թիկունքում մնացող 7 օրերի մասին հակիրճ բնորոշում տալու դեպքում կարելի է ասել, որ այս անգամ գործ ունեինք ժանրի ճգնաժամի հետ: Ոչ ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2018թ.)

Մարտի 25, 2018


Անցած յոթ օրերի ակտիվությունն իր զարգացումներով ոչ այնքան ակամա էր, որքան շղթայական. իրադարձությունը իրադարձություն բերեց, դեպք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2018թ.)

Մարտի 18, 2018


Օրերի վազք կա, որ ավելի շատ աննպատակ է, քան նպատակային: Կարծես ժամանակն էլ իր թերմածքն է ունենում, որ ամեն գնով պիտի դուրս մղի`...

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (5 – 11 մարտի, 2018թ.)

Մարտի 11, 2018


Գարնան սկիզբն ու տոնական օրերի առատությունը որևէ կերպ իրենց անդրադարձը չունեցան անցնող շաբաթվա ոչ տրամադրության և ոչ էլ տրամաբա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (փետրվարի 26 – մարտի 4 , 2018թ.)

Մարտի 4, 2018


Հավանաբար նաև տեսանելի գարնան շունչն էր պատճառը, որ անցնող շաբաթը փոքր-ինչ դինամիկ և իրադարձություններով հարուստ ստացվեց: Ճիշտ...

Բայց ինչո՞ւ սկանդալային

Բայց ինչո՞ւ սկանդալային

Մարտի 2, 2018


ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հայ-թու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ