Սովորական խայտառակություն

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018
Համազգային հիվանդանոց

Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջք չէր կատարել: Ընդամենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին բանակ էր գնում: Ու սկսվել էր համազգային մի հիստերիա: Կանայք պոկոտում էին իրենց մազերը, տղամարդիկ հավաքակայան էին շտապում իրենց անծանոթ Աշոտին ճանապարհ դնելու համար, իսկ երկրի ողջ լրատվական ներուժը կենտրոնացել էր մեկ անձի վրա` «Աշոտը ներս մտավ», «Աշոտը քիթը մաքրեց», «Աշոտը կոշիկի թելերը կապեց», Աշոտը, Աշոտը, Աշոտը...

 

Ավելի հիվանդ դրսևորում անհնար է պատկերացնել: Եվ այս ամբողջ շոուն կազմակերպած վատառողջ սցենարիստները նույնիսկ ընդունակ չէին եղել հասկանալու մի պարզագույն բան: Այսօր բանակ էր զորակոչվում ոչ միայն Աշոտ Փաշինյանը, այլ նրա նման և գուցե նրանից հազար անգամ ավելի լավ հարյուրավոր նորակոչիկներ: Ինչպե՞ս կարելի էր մի անձի ուռճացմամբ արժեզրկել, ստվերում պահել մյուսներին: Եվ դեռ հարց է, թե ինչպիսի զինվոր կլինի Աշոտը, որովհետև վարչապետի որդի լինելը որակական հատկանիշ չէ, այլ ընդամենը պատկանելության խնդիր:

 

Գտնվեցին մարդիկ, որոնք ասացին, թե եղածը կարելի է ընդունել սոսկ որպես բանակի գովազդ, խթան բոլոր նրանց համար, ովքեր խուսափել են ծառայությունից և դժգոհ են սոցիալական անհավասարությունից: Եթե նույնիսկ ընդունենք, որ սա գովազդ է, ապա վատ, շատ վատ, կարելի է ասել` խայտառակ գովազդ է, որը ոչ միայն չվերացրեց անհավասարությունը, այլ ավելի խորացրեց այն և դեռ դրա պատճառած ավերածությունների ականատեսը կհասցնենք դառնալ: Պատահական չէ, որ այս երևույթից ցնցված ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չկարողացավ այլևս զսպել իրեն և հայտարարեց .«Այդքան էլ ճիշտ չէ նրան պահել ուշադրության կենտրոնում»: Դիտարկմանը, թե գուցե պատճառն այն է, որ նախկինում պաշտոնյաների որդիները խուսափել են զինծառայության մեկնելուց և դա արտասովոր երևույթ է անգամ լրագրողների համար, Դավիթ Տոնոյանն ասաց. «Միգուցե, բայց ամեն ինչին կա չափ»:

 

Սա էլ հո մենք չե՞նք ասում: Սա Նիկոլի կառավարության նախարարն է ասում:







Դիտումների քանակ 12023


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Ձերոնք ատում են մերոնց

Ձերոնք ատում են մերոնց

Հուլիսի 20, 2018


Այսօր ինչպես իր մեծ ասուլիսի, այնպես էլ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քան...

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Վարձով տուն, վարձով երկիր

Վարձով տուն, վարձով երկիր

Հուլիսի 16, 2018


Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը մեծ շուքով զորակոչվեց բանակ, այդ լուրը դարձավ բոլոր լրատվականների թոփ լուրը, շաբաթ օրն...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Երկերեսանին խճճվել է

Երկերեսանին խճճվել է

Հուլիսի 6, 2018


Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այն մարդկանցից է, որը միշտ իշխանամոլ է: Ամեն ինչ կախված ...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Հուլիսի 4, 2018


Նիկոլի ամենամեծ ախոյանն այս պահին ոչ ՀՀԿ-ն է, ոչ օլիգարխիան, ոչ էլ նրա չուզողները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծագույն թշնամին հ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Աշոտ Փաշինյանը տա՞նը կծառայի

Աշոտ Փաշինյանը տա՞նը կծառայի

Հուլիսի 3, 2018


Երեկ մեկնարկեց ամառային զորակոչը: Բարձրաստիճան զինվորականները հավաքակայանում հայրենասիրական ճառեր արտասանեցին և այդ ընթացքում չ...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Հունիսի 29, 2018


Տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժ...

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Հունիսի 28, 2018


Արևմուտքը սկսել է բուռն թափով գովերգել Հայաստանում ընթացող գործընթացները, և այդ գովքի մեջ մի փոքր էլ շողոքորթման տարրեր կան: Սա...

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Հունիսի 27, 2018


Նոր իշխանությունների որդեգրած կադրային քաղաքականությունը արդեն յուրահատուկ ձեռագիր ունի և համաձայն այդ գործելաոճի հեշտ է գուշակ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ