Ազգային խայտառակություն

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Հուլիսի 9, 2018
Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Թեև հանրությունն ուշի-ուշով հետևում է, թե ինչ ավարտ կունենա Գարեգին Երկրորդ և «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման հակամարտությունը, սակայն մարդկանց վերաբերմունքն այնքան էլ միանշանակ չէ: Ընդունելով հանդերձ, որ Գարեգին Երկրորդն ամենալավ կաթողիկոսը չէ մեր եկեղեցու պատմության մեջ, հասկանում են նաև, որ շարժումն էլ իր հերթին խիստ հեռու է անաչառ ու ազնիվ լինելուց: Իսկ ինչ վերաբերում է դրա ակտիվիստներին, ապա այս դեպքում հազիվ թե երկրորդ կարծիք գոյություն ունենա:

 

Անզեն աչքով էլ տեսանելի է, որ հակակաթողիկոսական ակտիվիստները տարրական հարգանք ու պատկառանք չունեն ոչ եկեղեցու, ոչ Աստծու հանդեպ, սրբություններ նրանց համար չկան, հեղինակություններ` առավել ևս: Բուն նպատակը` գահից ցած բերել կաթողիկոսին, այս մարդկանց համար ընդունելու ու կիրառելի է դարձրել բոլոր միջոցները: Իսկ այսօր մի նոր տեղեկություն տարածվեց, ինչն իր հերթին լուրջ կասկածներ է հարուցում շարժման իրական նպատակների և ծրագրերի մասին:

 

Համաձայն շրջանառվող լուրերի, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակտիվիստ Կարեն Պետրոսյանը աշխատել է (կամ աշխատում է) Compass Center-ում, որը ֆինանսավորում է OSF ֆոնդի գումարներով, այսինքն՝ սորոսյան հայտնի ֆոնդից: Իսկ թե ով է Սորոսն ու ինչու է գործում նրա հիմնադրամը, դա վաղուց այլևս գաղտնիք չէ: Արևմուտքից եկող առատ ֆինանսավորման հաշվին այս հիմնադրամը ապակայունացում, ներքին բախումներ, համակարգային փլուզումներ է իրականացնում աշխարհի տարբեր ծայրերում: Եվ եթե նրա թաթերը հասել են մինչև մեր եկեղեցու մատույցները, ապա այս դեպքում հազիվ թե խնդիրը միայն կաթողիկոսի անձով սահմանափակվի:

 

Թեև Սորոսի հետ կապը դեռևս ապացուցված չէ, բայց երբ դիտարկում ենք «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման գործողությունների մեթոդաբանությունը, ապա ձեռագիրը անմիջապես ճանաչելի է: Չարություն, ատելություն, ագրեսիվ պահվածք, զրպարտություններ, սուտ ու կեղծիք. սրանք են այն գործիքները, որոնցով այդ ակտիվիստները պատրաստվում են փլուզել հոգևոր կառույցի հիմքերը: Եվ զարմանալի է, որ այս ամենը տեսնելով հանդերձ իշխանությունները շարունակում են թաքնվել այն սահմանման թիկունքում, թե պետությունը չի միջամտում եկեղեցու գործերին: Մինչդեռ գործերը վաղուց արդեն միայն եկեղեցական չեն:

 

Բայց կարող է արդյո՞ք Փաշինյանը հակաճառել Սորոսին, երբ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ինքն էլ է ժամանակին սնվել վերջինիս հիմնադրամներից, մասնակցել զանազան նախագծերի: Իշխանափոխության մեջ ամերիկացիների դերի ու ներդրման մասին դեռ չենք խոսում…

 







Դիտումների քանակ 42287


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Պայքարեց ու պաշտոն վաստակեց

Պայքարեց ու պաշտոն վաստակեց

Հուլիսի 12, 2018


Երբ առաջին անգամ մայրաքաղաքի կենտրոնում հայտնվեցին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչները և սկսեցին պահանջել Գա...

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Հուլիսի 6, 2018


Այսօր երկրի սկանդալային կիզակետը Էջմիածինն էր, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները ներխուժել էին Մայր Աթոռի...

Աղոթքն էլ չի փրկի

Աղոթքն էլ չի փրկի

Հունիսի 29, 2018


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները համառում են, իսկ կաթողիկոսն այս իրավիճակում իր անելիքը չգիտի: Ներգ...

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Հունիսի 26, 2018


Այն, որ կաթողիկոսը դուստր ունի, որևէ մեկի համար նորություն չէ: Ավելին, կարող է պարզվել, որ նա մի 10 երեխա էլ ունի, դա էլ զարման...

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Հունիսի 12, 2018


Մի քանի օր է` չեն հանդարտվում կաթողիոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարների բողոքի ակցիաներն ու երթերը: Ներքաղաքա...

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

Հունիսի 6, 2018


Այսօր Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները ...

FBI-ն և կաթողիկոսը

FBI-ն և կաթողիկոսը

Մայիսի 18, 2018


Այս օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը: ...

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Մայիսի 16, 2018


Այսօր ամբողջ մայրաքաղաքը հեղեղված էր ցուցարարներով: Նաիրիտցիները նախագահականի դիմաց էին, տաքսիստները փակել էին Բաղրամյան պողոտա...

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Ապրիլի 23, 2018


Հանրությանը ողջախոհության, բարոյական պահվածքի, սթափ դատողության մասին կոչերի պակաս այս օրերին չունեցանք: Նմանատիպ կոչեր հատկապե...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Ապրիլի 19, 2018


Այս օրերին բոլոր նրանք, ովքեր ուրիշ անելիք չունեն, նստում ու կոչեր են գրում` հասցեագրված կամ իշխանություններին, կամ ընդդիմությա...

Աթեշյանի տանիքը գտան

Աթեշյանի տանիքը գտան

Ապրիլի 3, 2018


Աննկուն և անհաղթահարելի Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պահպանել իր դիրքերը, իր տեսակետ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Փետրվարի 20, 2018


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդ...

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Դեկտեմբերի 20, 2017


Երբ Երևանի պետական համալսարանում ուսանողական հուզումները վերսկսվեցին ու մի քանիսը կրկին հացադուլ հայտարարեցին, ԵՊՀ ռեկտոր Արամ ...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Նոյեմբերի 20, 2017


Մեր եկեղեցին խիստ նախանձախնդիր է, երբ խոսքն իր ունեցվածքին է վերաբերում: Գրեթե ամեն տարի նա կառավարությունից եկեղեցապատկան հողե...

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Նոյեմբերի 14, 2017


Բոլորը խոսում ու գրում են այն մասին, թե ուսանողական հուզումներն ու դասադուլերն ուղղորդվում են ինչ-ինչ ուժերի կողմից: Եթե հարցնե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ