Սովորական խայտառակություն

Տանջվածները քաղաքապետ կդառնան

Հուլիսի 12, 2018
Տանջվածները քաղաքապետ կդառնան

Լուրերն այն մասին, որ Հրազդանի ապագա քաղաքապետը կլինի Սասուն Միքայելյանի որդին, արդեն հաստատվում են: Հատկապես դա է հաստատում ինքը` Միքայելյանը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է. «Եթե իմ որդին դառնա քաղաքապետ, մեծ սիրով կընդունեմ»: Երևի արժե պատկերացնել այն վիճակը, որ տղան ընտրվում է, բայց Սասունը սիրով չի ընդունում: Ու քանի որ դրա պատկերացնելը վեր է մեր երևակայությունից, շարունակենք լսել նրան, քանի որ խստապահանջ հայրն այնուհետև ասում է. «Ես հավակնություն չունեմ, որ իմ որդին դառնա քաղաքապետ, բայց որ դառնա, մեծ սիրով կընդունեմ։ Իմ որդին արդեն 4–րդ տարին է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային ղեկավարն է Հրազդանում։ Նա էլ ՔՊ անդամ է, հետո ի՞նչ՝ իմ որդին է։ Եթե մասնակցի, ուրեմն ես ազգի դավաճա՞ն եմ»։

 

Չէ, Սասունն այս անգամ հաստատ ինքն իրեն գերազանցում է: Իր նշած կուսակցությունը հիմնադրվել է 2015-ի մայիսին: Իսկ եթե Սասունի որդին արդեն 4 տարի տարածքային կառույցի ղեկավար է, ուրեմն Միքայելյանները պիտի նստեն, մի լավ մտածեն ու հստակեցնեն, թե հատկապես որ կուսակցությանն են իրենք անդամագրվել 4 տարի առաջ, երբ ՔՊ-ն դեռ չկար: Սակայն անմիջապես նկատենք, որ այս կոպիտ անհամապատասխանությունն էլ խոչընդոտ չի դառնալու նրանց համար: Բանն այն է, որ Սասունի համար կա ավելի կարևոր մի արգումենտ:

 

Միքայելյանը պնդում է՝ իր ընտանիքը երկար տարիներ տանջվել ու տառապել է «տականքների» ձեռքը: Իսկ նա այս բանը հենց այնպես չի ասում: Նա հստակ գիտի, որ իրենց կերտած նոր Հայաստանում քաղաքապետի և ընդհանրապես ցանկացած պաշտոն դարձել է տանջանքի փոխհատուցման գին: Այսինքն, քանի որ նախկինում տանջվել ես, արի հիմա մի պաշտոն վերցրու քո ընտանիքի համար, գնացեք, լրացրեք ձեր կորուստները պետության հաշվին: Շատ տանջվածին` բարձր աթոռ, քիչ տանջվածին` ցածր: Հետո էլ կտանջեք ձեզ տանջողներին, և, հավանաբար, հենց սա է սրանց կարիերային ամբիցիաների հիմնական դրդապատճառը:







Դիտումների քանակ 12562


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հրազդանում կլինի վենդետա

Հրազդանում կլինի վենդետա

Հուլիսի 16, 2018


Հրազդանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր ներկայացնում էին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին: Եկել էր ՀՀ...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Հունիսի 28, 2018


Անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեղափոխական ուժերի շարքերում տեսնելն այդպես էլ մնաց անհասկանալի: Այնպես չէ, որ մնա...

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հունիսի 21, 2018


Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը, որ ժողովրդին առավելապես հայտնի է Կարգին Հայկո անունով, այսօր հպարտ-հպարտ իր ֆեյսբուքյան էջո...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

ԵԿՄ բախտը մազից է կախված

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018


Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թ...

Բանտային հեղափոխության ապագան

Բանտային հեղափոխության ապագան

Հունիսի 6, 2018


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նիստի ժամանկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին...

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Նիկոլն այլևս ՀՀԿ-ին չի մերժում

Մայիսի 19, 2018


Իշխանություն վերցնելը մի բան է, իշխանութուն լինելը` բոլորովին այլ բան: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ շարժվում էր ...

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Մայիսի 16, 2018


Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ որևէ կերպ խոչընդոտել Փաշինյան Նիկոլի կառավարությանը: Մի քանի օրից նրա ծրագիրը կհաստատվի,...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

ՀՀԿ-ի դուխով տղեն

ՀՀԿ-ի դուխով տղեն

Մայիսի 2, 2018


Երեկվա նիստի ժամանակ շատերն ականատես եղան, թե ինչպես Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը հարձակվեց Սասուն Միքայ...

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Գողացված 4 միլիոնը վերադարձվե՞ց

Ապրիլի 30, 2018


Երբ ամիսներ առաջ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցն...

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Վարչապետ Սարգսյանն արդեն պատժեց հեղափոխական Փաշինյանին

Ապրիլի 22, 2018


«Ազատությունը» տեղեկացնում է, որ ոստիկանները րոպեներ առաջ Երևանի Արցախ փողոցից բերման ենթարկեցին հեղափոխության փորձ իրականացնո...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մարտի 19, 2018


Այսօր երեկոյան, այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը որոշեց նմանվել Կռիլովի առակի հերոսներին, այսինքն՝ յուրաքանչյուրը սայլը քաշեց ...

Գեներալները տարկետում են վերցրել

Գեներալները տարկետում են վերցրել

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը ոչ մի կերպ չի հաջողվում գումարել ամբողջական կազմով, թեև, հաշվի առ...

Ով է գրելու նոր կարգը

Ով է գրելու նոր կարգը

Սեպտեմբերի 7, 2017


Հրազդանի քաղաքապետի որդու պարգևատրման հանգամանքը բուռն վեճերի առիթ տվեց: Բանն այն է, որ վիճարկման թեման ոչ թե տղայի ուսման առաջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ