Սովորական խայտառակություն

Սաբոտաժը հաղթե՞ց

Հուլիսի 12, 2018
Սաբոտաժը հաղթե՞ց

Այսօր ծանր օր էր քաղաքապետարանում: Երևանի ավագանու նիստում որոշում էին քաղաքապետի ընտրության օրը: Մոտեցումները տարբեր էին: Ի վերջո քվեարկության դրվեց ՀՀԿ-ի առաջարկը, այն է՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել հուլիսի 16-ին: Ձայների 34 կողմ, 11 դեմ, ձեռնպահ 1 հարաբերակցությամբ, այն ընդունվեց: Քվեարկության դրվեց նաև «Ելք»-ի առաջարկը՝ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը: Ձայների 15 կողմ, 34 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, առաջարկը չընդունվեց:

 

Ստացվեց, որ չորս օրից Տարոն Մարգարյանի փոխարինողին պիտի ընտրեն: Բայց պարտվածները կարծես թե չեն պատրաստվում դիրքերը հեշտությամբ զիջել: Օրվա ընտրությունը առաջացրեց «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների զայրութը: Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը շտապեց ՀՀԿ-ի այս քայլն անիմաստ որակել՝ գտնելով, որ դա արվում է միայն արհեստականորեն իրենց խանգարելու համար: Սակայն ամենքի համար էլ հստակ էր, որ արհեստականության հարց չկա, ընդամենը խառնվել են «Ելքի» ծրագրերը, քանի որ սրանք հակված են գնալ ավագանու արտահերթ ընտրությունների: Իսկ հիմա, եթե հուլիսի 16-ին նոր քաղաքապետ ընտրվի, նվազագույնը մեկ տարի ոչ ոք չի կարող նրան փոխել: Ահա թե ինչու պարտվածները կատաղի գրոհ ձեռնարկցին ՀՀԿ-ի դեմ:

 

«Դուք գիտեք, որ ընտրությունն արտահերթ է լինելու և բյուջեից լրացուցիչ միջոցներ են հատկացվելու: Օգոստոս ամսվա խոչընդոտները, որ ստեղծվում են ընտրությունը հուլիսի 16-ին նշանակելով, հաղթահարվելու են պետության կողմից լրացուցիչ ծախսեր անելով: Պետությունն այդ ընտրությունը կազմակերպելու է, իսկ այս սաբոտաժը, որ կազմակերպվել է մարդկանց կողմից, որոնք որոշել են հուլիսի 16-ը, դա սաբոտաժ է պետության դեմ, որովհետև ընտրությունն այսպես թե այնպես կայանալու է, բայց ինչ գնով է կայանալու, դա որոշելու ենք մենք»,-ասաց Խաժակյանը:

 

Հեղափոխականները նոր բառ են սովորել: Հենց որևէ բան իրենց սրտով չի լինում, անմիջապես դա որակում են սաբոտաժ: Այսինքն, նույնիսկ երբ ավագանին` օրենքի տառին ու ոգուն համապատասխան, քվեարկում ու որոշում է կայացնում, սա, միևնույն է, սաբոտաժ է, քանի որ չի բխում մի առանձին քաղաքական ուժի կամակոր ցանկությունից: Իսկ քանի որ ինքնաբավարարումը չի ստացվել, ապա հաջորդ քայլն, ինչպեսև պետք է սպասել, սպառնալիքն է: «Ընտրությունն այսպես թե այնպես կայանալու է, բայց ինչ գնով է կայանալու, դա որոշելու ենք մենք»,- ասում է Խաժակյանը` նույնիսկ չգիտակցելով, որ դա արդեն ընտրություն չէ, որովհետև ընտրության դեպքում որոշում են բոլորը: Իսկ եթե պիտի միայն իրենք որոշեն, դրա անունն ուրիշ բան է: Ի դեպ, սաբոտաժին շատ մոտ բան:







Դիտումների քանակ 11801


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իմաստի բացակայությունը

Իմաստի բացակայությունը

Հուլիսի 13, 2018


Երևանի ավագանին հուլիսի 16–ին պետք է քաղաքապետ ընտրի։ Բայց կընտրի՞: Ագրեսիվ հեղափոխականությունը համաձայն չէ դեպքերի նման զարգաց...

Անտեղյակն ու երախտամոռը

Անտեղյակն ու երախտամոռը

Հուլիսի 12, 2018


Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանի անունը վերջին տասը տարիների ընթացքում հազիվ թե երբևէ հնչած լինի դրական շեշտադրումն...

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Մայիսի 31, 2018


Եթե հարցադրում արվի` ո՞վ է Հայաստանի ամենահեղափոխական անձը` Նիկոլ Փաշինյանը՞, թե՞ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ապա վերջինս...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Մայիսի 16, 2018


«Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ապստամբության առաջնորդները սիրում են բոլոր հնարավոր առիթներով արձանագրել, որ իրենց շարժու...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Վատից վատն էլ կա

Վատից վատն էլ կա

Փետրվարի 26, 2018


Շուրջ 55 անհատ և կազմակերպություն հանդես են եկել Երևանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ են անում կասեցնել «Երևա...

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Քաղաքապետարանը ձեռքից գնում է

Փետրվարի 23, 2018


Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև տեղի ունեցած բախման խմորը դեռ ...

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Ի՞նչ մեղք են գործել լրագրողները

Փետրվարի 19, 2018


Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու աշխատանքներն առա...

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Ո՞վ կքաշի Տարոնի սանձերը

Փետրվարի 16, 2018


Երևանի ավագանու չարաբաստիկ «կոյուղաջրային» նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ՀՀԿ-ական մի քանի անդամների գլխին ...

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Կոյուղաջրերը հեռվից են գալիս

Փետրվարի 14, 2018


Քաղաքապետարանի վերջին նիստի, կոյուղաջրերի, դրանց բուրմունքի և եղածին ուղեկցող ծեծուջարդի մասին մեր համաքաղաքացիները դեռ երկար կ...

Երևանի ավագանու կոյուղին

Երևանի ավագանու կոյուղին

Փետրվարի 13, 2018


Որ Երևանի ավագանու նիստերին խայտառակ մթնոլորտ է տիրում, դա վաղուց արդեն նորություն չէ: Ամեն անգամ այդ նիստերն ավարտվում են որևէ...

Ռեստորանների մշտական հաճախորդը

Ռեստորանների մշտական հաճախորդը

Փետրվարի 10, 2018


Անպատժելիությունն իր ետևից բերում է նորանոր ամենաթողություններ: Այս մասին թերևս ամենալավը գիտի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան...

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Տարոնին հողն է պետք, ոչ թե մեղավորը

Հունվարի 29, 2018


Երևանի քաղաքապետարանի ու «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի միջև սև կատու է անցել, ու բանը հասել է դատ-դատաստանի: Ըստ տեղեկությ...

Նավասարդյանի կուռ տրամաբանությունը

Նավասարդյանի կուռ տրամաբանությունը

Հունվարի 16, 2018


Անմիջապես այն բանից հետո, երբ տրանսպորտային ոլորտի մի քանի պաշտոնյաներ միաժամանակ հայտարարեցին, թե որևէ հիմք չկա փոխադրումների ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ