Խայտառակություն առանց մեկնաբանության

Լակոտազերծում լյուստրացիայի միջոցով

Հուլիսի 12, 2018
Լակոտազերծում լյուստրացիայի միջոցով

Artiom Khachaturian-ը գրել է Facebook-ի իր էջում

 

Լյուստրացիայի մասին շատ է խոսվել Հայաստանում: Սկսած 1990-ից՝ այստեղ առաջարկներ են հնչեցվել, որ այն անհրաժեշտ է այս երկրին, պետք է ազատվել սովետական ԿԳԲ-ի և կուսակցական ապարատի բոլոր տարրերից: Անգամ դեգեներատ Րաֆֆի Հովհաննիսյանի բարձր ուղեղում է լյուստրացիան ժամանակին հայտնվել: Իհարկե, լյուստրացիան անելու բան չէ, քանզի այն խտրականություն է մտցնում երկրում, իսկ եթե երկիրը նոր է և հավակնում է ժողովրդավարական կոչվել, ապա այն ուղղակի անընդունելի է: Բայց այսօր արդեն անձամբ ես եմ գալիս այն համոզմունքին, որ մեզ լյուստրացիան անհրաժեշտ է, եթե ուզում ենք Հայաստանը չկործանել և դնել զարգացման ու գոյատևման միակ ճիշտ ուղու վրա: Եվ պահի հրամայականը դառնալու է անհրաժեշտությունը` լյուստրացիայի ենթարկել բոլոր նրանց, ովքեր երբևէ լափել են ամերիկյան լափը (գրանտների, աշխատավարձերի, այլ կոնֆետների տեսքով), քանի որ նրանք արդեն սպառնալիք են Հայաստանի համար, հատկապես Փաշինյան Նիկոլի հեղափոխությունից հետո:


Ովքե՞ր են դրանք՝ ամերիկյան լափը լափած հայ գրանտակերները, Փաշինյան Նիկոլի զինակիցները: Դրանք, նախ, արևմտամետ և, հետևաբար, ռուսատյաց հայացքների կրողներ են: Դրանց խորթ են ավանդականությունն ու ազգային պահպանողականությունը, դրանք սիրում են մարիխուանա, իսկ եթե չեն օգտագործում, ապա ուզում են դա օրինականացնել, դրանք սիրում են միասեռականներին, իսկ եթե անձամբ միասեռական չեն, ապա դեմ չեն լինի, որ այլասերվածներն արտոնություն ունենան մեր հասարակությունում: Ամերիկյան լափը լափած գրանտակերները ծայրահեղ սնոբիզմով են տառապում. սրանց թվում է, թե բարձր խավ են, եթե մի քանի ամիս թափառել են ֆլեթչերների ու օքսֆորդների հետնախորշերում, համոզված են, թե ֆլեթչերներում քարշ չեկածները տհաս են մնացել կյանքում և չգիտեն այն ամենը, ինչը, ըստ սրանց, անհրաժեշտ է լիարժեք մարդ համարվելու համար: Սրանց ամերիկաներում հեղափոխություն անել են սովորեցնում, մասսայական գիտակցության վրա ազդել, ինտերնետային ցանցերում հանրային կարծիք, գիտակցություն ձևավորել: Ամերիկացիներն էլ սրանց այդքան բանն անում են նրա համար, որպեսզի այս երկիրը վերջնականապես կտրեն Ռուսաստանից և գան էստեղ հաստատվեն: Իսկ սրանց թվում է, թե իրենց ամենամեծ վտանգը Ռուսաստանն է, քանզի միայն Ռուսաստանն է, որ թույլ չի տալիս, որպեսզի այս տարածքում կայանա իրենց երազած Հայաստանը, որտեղ իրենք իրենց կզգան ինչպես ձուկը ջրում:


Բայց սրանց ամենասարսափելի հատկանիշը սնոբիզմն ու դրա պատճառով բարոյականության իսպառ բացակայությունն են: Միայն սրանք կարող են ասել, թե մշակույթն իմ մեջ է (կարծես տամպոն է մշակույթը) ու ես եմ մշակույթը, միայն սրանք կարող են նախիր ուղարկել 1700 տարվա կայացած ինստիտուտի վրա և պղծել այն, միայն սրանք կարող են իրենց նպատակներին հասնելու համար չխորշել ոչ մի բանից և արդարացնել այդ ամենը իբր թե ազգային շահերով: Տեսեք, թե ինչ է գրում սրանցից մեկը Facebook-ի իր էջում. «պտի ուրախ լինեք, որ մեր նման չմո երկրին…» (տե՛ս նկարը):

 


Այս տողերի հեղինակը լակոտ է, ընդ որում` այնպիսի լակոտ, որ հիգիենիկ չեմ համարում անունը գրել (նշեմ, որ լակոտը տարիքային կատեգորիա չէ, դա հոգեվիճակ է և կյանքի ձև): Ասեմ, որ ամերիկաներում բուծած այս լակոտին Փաշինյան Նիկոլը վստահել է ՀՀ հպարտ քաղաքացիների առողջությունը: Եվ ի՞նչ է անում սա, բացի լպիրշ ստատուսներ գրելուց համացանցում: Ճիշտ կռահեցիք, կոռուպցիայի դեմ է պայքարում: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում կոռուպցիայի դեմ պայքարը Նոր Հայաստանում: Իհարկե, միայն պայքար Սերժ Սարգսյանի մերձավորների դեմ: Փաշինյան Նիկոլն արդեն հաջողությամբ հարձակվել է Սարգսյանի եղբայրների, զարմիկների, անվտանգության պետի վրա: Ծիծաղելին այստեղ այն է, որ Լևոն Սարգսյանը մեր կոռումպացված իրականության մեջ այն տեղն էր զբաղեցնում, որ անգամ լկտիություն է նրան պատասխանատվության ենթարկել առաջին համարի տակ, քանզի մինչ այդ կան Փաշինյան Նիկոլի գործող ու նախկին զինակիցները: Ասենք, կարելի էր սկսել Զուրաբյան Արարատից, որը ժամանակին թալանեց Կենտրոնը, տիրացավ Գնունու շուկային ու Օպերայի սրճարաններին, Ջհանգիրյան Գագոյին` իր դղյակներով ու հէկերով հանդերձ, Միքայելյան Սասունին և ևս մի 5000 հոգու: Ու նոր դրանցից հետո հասնել Լևոն Սարգսյանի ընտանիքին: Այդ դեպքում մենք դա ճիշտ կհամարեինք, բարոյապես հիմնավորված: Բայց կատարվում է այն, ինչ տեսնում ենք:


Բնականաբար, առողջապահության նախարարի աթոռին բազմած լակոտն էլ է պայքարում կոռուպցիայի դեմ, և ըստ սահմանված կարգի` այդ գործը սկսել է դարձյալ Սերժ Սարգսյանի մերձավորներից: Խոսքը երրորդ նախագահի խնամի Արա Մինասյանի և նրա գլխավորած «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասին է:


Լակոտ նախարարը ստուգումներ է նշանակել: Оказывается, խախտումներ ու չարաշահումներ է հայտնաբերել: Երկու նպատակ ունի լակոտը` իր արևին պատժել Սերժին ու այդ ԲԿ-ն տալ իր լակոտ ընկերներից մեկին: Բայց նախ կուզենայի ասել, թե ով է Արա Մինասյանը:


Նա շատ պատկառելի գերդաստանի ներկայացուցիչ է: Դեռ 1980-ականներին նա ղեկավարել է այդ նույն կենտրոնը: ԽՍՀՄ վերջին տարիներին նրան հրավիրեցին գլխավորել Երևանի քաղսովետի գործկոմի առողջապահության վարչությունը: ՀՀՇ-ի ժամանակ Մինասյանը, բնականաբար, սպիտակ ագռավ էր այդ հիմնարկում, և նրան ազատեցին աշխատանքից: Այսինքն՝ անգամ ՀՀՇ-ի այն ժամանակվա համբալները այս մարդու մեջ որակներ ու մակարդակ տեսան և խնդրեցին, որ նա վերադառնա իր հին կոլեկտիվ: Այնտեղ էլ աշխատում է առ այսօր: Բայց եկավ ՀՀ հպարտ քաղաքացիների ընտրած վարչապետի նշանակած լակոտ նախարարը և համարեց, որ իր դեմ խաղ չկա, կարող է թքել տասնյակ տարիների ավանդույթների, մարդկային, միջանձնային և պրոֆեսիոնալ հարաբերությունների վրա և ստուգումներ նշանակել այդ հիվանդանոցում` տնօրենից ազատվելու սրբազան նպատակով:


Բանն այն է, որ այսօր Հայաստանում ինչ էլ ստուգես` մի բան կգտնես: Եթե անգամ ստուգումներ անցկացնես Փաշինյան Նիկոլի խոզանոցում (ժողովրդի վարչապետը ժամանակին հաջողակ ֆերմեր էր Իջևանում): Իհարկե, Մինասյանը շատ է օգնել մարդկանց, և այդ օգնությունների գինը եղել են խախտումները: Իսկ օգնել է նա անշահախնդիր գրեթե բոլորին` Ազգային ժողովի պատգամավորների ընտանիքներից սկսած մինչև ընդդիմադիր և Սերժ Սարգսյանի թշնամի Շանթ Հարությունյանի քույրը: Սա ստույգ եմ ասում, քանզի հենց ես եմ միջնորդել, որպեսզի Սյուզին այդ ԲԿ-ում անհրաժեշտ պրոցեդուրաներ անցներ պետպատվերի սահմաններում: Եվ բնական է, որ դա էլ է տեղի ունեցել ինչ-որ խախտումների շնորհիվ: Եվ հիմա լակոտը ստուգում է, փորձում է լուրջ գործ կպցնել...


ԲԿ-ի կոլեկտիվը, որի համար Մինասյանը բացառիկ հեղինակություն է, արդեն իսկ հայտնել է իր վրդովմունքը: Մենք կհետևենք իրավիճակի զարգացմանը և չէինք ուզենա կրկին անդրադառնալ այս լակոտին ու նրա նախարարությանը: Բայց հստակ ասում ենք. Հայաստանին լակոտազերծում է անհրաժեշտ, իսկ դա հնարավոր կլինի միայն լյուստրացիայի միջոցով, որպես լյուստրացիայի օբյեկտ պետք է դիտվեն 1990-ից ի վեր բոլոր նրանք, ովքեր լափել են ամերիկյան լափը կամ գոնե հեռվից դրա համն են տեսել: Այլընտրանք չկա այս քայլին: Հակառակ դեպքում կկորցնենք Հայաստանը:







Դիտումների քանակ 67552


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շերեփներից մինչև հրավառություն

Շերեփներից մինչև հրավառություն

Հունիսի 8, 2018


Այսօրվա կառավարության նիստը բոլոր իմաստներով նոր իշխանությունների պատկերացրած ղեկավարման իսկական արտացոլանքն էր: Ընդամենը հաշվա...

Նախարարը գործ տվող է ման գալիս

Նախարարը գործ տվող է ման գալիս

Հունիսի 7, 2018


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել: Նրան նշանակելիս հանձնարարել են տեղ հասնել ու անմիջապ...

Հիմա էլ սա է նեղվել

Հիմա էլ սա է նեղվել

Հունիսի 4, 2018


Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը շատ է նեղված, որ իրեն ամեն կողմից քննադատում են: Նախարարը կարծում է, թե ինքը...

Եթե Նիկոլը սկսի ծխել

Եթե Նիկոլը սկսի ծխել

Մայիսի 31, 2018


Այսօր աշխարհը նշում էր ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը: Մերոնք էլ էին որոշել նշել և քաղաքի կենտրոնում տարատեսակ պաստառներ էի...

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Մայիսի 18, 2018


Եթե նույնիսկ ուրիշ պատճառներ էլ չլինեն, շատախոսությունը կկործանի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նրա ընտրած երիտասարդ նախարարնե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ