Ազգային խայտառակություն

Պայքարեց ու պաշտոն վաստակեց

Հուլիսի 12, 2018
Պայքարեց ու պաշտոն վաստակեց

Երբ առաջին անգամ մայրաքաղաքի կենտրոնում հայտնվեցին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչները և սկսեցին պահանջել Գարեգին Երկրորդի հրաժարականը, նույնիսկ նրանք, ովքեր ի սրտե կցանկանային եկեղեցու գահին մեկ ուրիշին տեսնել, չողջունեցին այս մարդկանց, քանի որ նրանց թե պահվածքը, թե մտքերը, թե գործողությունները այլ բանի մասին էին հուշում: Սկսեցին շշուկներ տարածվել, թե շարժումը խրախուսվում է իշխանությունների կողմից և նրանց լուռ համաձայնությամբ սրանք պատրատվում են «թավշյա հեղափոխությունը» տեղափոխել Մայր Աթոռ:

 

Փաստացի այս մի փորձը ձախողվեց: Հասարակությունը չխրախուսեց, իսկ երբ շարժման ակտիվիստների գրպաններից նաև թմրանյութեր դուրս թափվեցին, հեղինակազրկումը վերջնական էր: Եվ թվում էր, թե նրանց հետ մեկտեղ Էջմիածնից կհեռանան նաև հին կասկածները: Բայց այսօր մի դեպք վերստին թարմացրեց այս պատմության գլխավոր ինտրիգը: Հայտնի դարձավ, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այսօր նորանշանակը հպարտությամբ ասում է. «Մայր բուհն է որոշել ինձ վստահել այս պաշտոնը»:

 

Ամեն աշխատանք իր վարձատրությունն ունի: Հիմա Պետրոսյան Կարենը, ով երեկ վերջին խոսքերով ու հայհոյանքներով անվանարկում էր բաներ, որոնք շատերի համար սրբություն են, պիտի այդ վեհ գաղափարները փոխանցի իր ուսանողներին: Եվ, հավանաբար, նրանց էլ կտանի մասնակցելու երթերին ու հակաեկեղեցական գրոհներին, որովհետև, չնայած նոր պաշտոնին, Պետրոսյանը շարունակելու է իր ակտիվ քաղաքացիական գործունեությունը կամ, ինչպես ինքն է ասում, նոր աշխատանքը չի խանգարի ազատ ժամերին զբաղվել հասարակական աշխատանքով: Գնահատված մարդու ոգևորությամբ նա այսուհետ ոչ միայն հայրապետ, այլ նույնիսկ դավանանք ու աստվածաբանություն կարող է փոփոխման ենթարկել: Սա է պահանջում հեղափոխության տրամաբանությունը: Այսպիսին են Փաշինյան Նիկոլի կադրային քաղաքականությունն ու մարդկանց գնահատելու ձևը, եթե անգամ նրանց չի հաջողվում մինչև վերջ արդարացնել ժողովրդի վարչապետի հույսերը:







Դիտումների քանակ 21249


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Անմիջամտելի դեմագոգիա

Անմիջամտելի դեմագոգիա

Հուլիսի 19, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ձև արեց, թե լրագ...

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Հուլիսի 9, 2018


Թեև հանրությունն ուշի-ուշով հետևում է, թե ինչ ավարտ կունենա Գարեգին Երկրորդ և «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման հակամարտությ...

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Հուլիսի 6, 2018


Այսօր երկրի սկանդալային կիզակետը Էջմիածինն էր, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները ներխուժել էին Մայր Աթոռի...

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Հունիսի 26, 2018


Այն, որ կաթողիկոսը դուստր ունի, որևէ մեկի համար նորություն չէ: Ավելին, կարող է պարզվել, որ նա մի 10 երեխա էլ ունի, դա էլ զարման...

Աթեշյանի տանիքը գտան

Աթեշյանի տանիքը գտան

Ապրիլի 3, 2018


Աննկուն և անհաղթահարելի Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պահպանել իր դիրքերը, իր տեսակետ...

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Փետրվարի 20, 2018


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդ...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Նոյեմբերի 20, 2017


Մեր եկեղեցին խիստ նախանձախնդիր է, երբ խոսքն իր ունեցվածքին է վերաբերում: Գրեթե ամեն տարի նա կառավարությունից եկեղեցապատկան հողե...

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Հոկտեմբերի 31, 2017


Դեռ սպիտակագլուխ անգղների պատմությունից գլուխ չէինք հանել, հիմա էլ մի նոր սկանդալ է հասունացել Կարմիր գրքում գրանցված կենդանինե...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Հոկտեմբերի 2, 2017


Այն, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից-հոգևորականներն ամենակարող են, հայտնի է բոլոր...

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Սեպտեմբերի 28, 2017


Քաղաքացին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին դատի էր տվել: Մի քիչ անհարմար, նույնիսկ ամբարտավան հնչեղություն ունի այս ձևակերպումը: Տգեղ է, ...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Սեպտեմբերի 1, 2017


Ահազանգը ստացվել էր մայրաքաղաքի Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ&ԿԱ» կարաոկե ակումբից: Ասվում էր, որ այնտեղ տհաճ միջադեպ է տ...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Բա ի՞նչ լցնենք

Բա ի՞նչ լցնենք

Հուլիսի 20, 2017


Կիրակի օրը Վարդավառն է: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում ...

Մեր դուռը փակ պահենք

Մեր դուռը փակ պահենք

Հուլիսի 19, 2017


Ռուսաստանի Դաշնությունում վերջնականապես արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպություն...

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

Հուլիսի 14, 2017


Հոգևոր դասը շատ է վիրավորվում, երբ իրեն մեղադրում են երկրի խնդիրների ու հոգսերի հանդեպ անտարբերության, չպատճառաբանված շռայլությ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ