Սովորական խայտառակություն

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Հուլիսի 13, 2018
Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո ԵԿՄ-ն մի պահ անտերության մատնվեց և քանի որ եզի ընկնելիս դանակավորները շատանում են, այս դեպքում էլ Մանվելի թափուր աթոռին բազմել ցանկացողները մեծ թիվ կազմեցին: Սակայն խնդիրն ընդամենը նրա տեղում նստելը չէր: Ոմանք հենց սկզբից կռահեցին, որ պահը շատ նպաստավոր է այդ միությունն իրենց նպատակներին ծառայեցնելու համար ու ոչ միայն հայացքները դարձրեցին դեպի ԵԿՄ-ն, այլև խռովածները հաշտվեցին, հեռացածները պատրաստվեցին վերադառնալ: Մի պահ նույնիսկ թվաց, թե իսկապես կարող է ինչ-որ համերաշխության մթնոլորտ ձևավորվել և ներսում լեզու կգտնեն վաղեմի ախոյանները:

 

Սակայն այդ ենթադրություններին շատ կարճ կյանք էր վիճակված: Օրինակ, դեպի Երկրապահ շարժվեցին Ազատամարտիկների դաշինք կոչվող կազմակերպության ջոկատները` ասելով, թե Դաշինքը որոշում է կայացրել «ԵԿՄ առողջ ուժերի հետ համագործակցելով ստեղծել արտահերթ համագումարը նախապատրաստող համակարգող խորհուրդ և ազնվորեն մասնակցել դրա աշխատանքներին»: Բայց սա սոսկ լայն հանրության համար նախատեսված ձևակերպումն էր: Իրականության մեջ բոլորն էլ գիտեն, որ Ազատամարտիկների դաշինքի թիկունքում կանգնած է Գագիկ Ծառուկյանը և դա նրա նախագիծն էր` ներթափանցել ԵԿՄ, ներսից այն զավթել և վերածել իր դաշինքին կից մարտական ջոկատի: Այս բանը գերազանց հասկացավ Նիկոլ Փաշինյանը և Երկրապահ գործուղեց Արամ Սարգսյանին, որն այնտեղ հայտարարեց նախագահ դառնալու իր հավակնությունների մասին: Իսկ հետո ամեն ինչ ծավալվեց այնպես, ինչպես սպասելի էր: Այսօր Ազատամարտիկների դաշինքի տարածած հայտարարության մեջ որոշ մանրամասներ կան դրա առնչությամբ: Նրանք գրել են. «Մեր կողմից առաջարկվել է համագումարին ներկայացնել ԵԿՄ-ն անցումային շրջանում համակարգող խորհրդի միջոցով ղեկավարելու մեխանիզմը: Ցավոք, ԵԿՄ վարչության փոխնախագահների լիազորություններն այդպես էլ չեն կասեցվել, անկախ աուդիտի անցկացումն անտեսվել է, իսկ ԵԿՄ վարչության որոշ անդամներ և փոխնախագահներ, իրենց հին գործելակերպին հավատարիմ, համատեղ խորհրդակցությունների ընթացքում մեզ հետ համաձայնելով, կուլիսային բանակցություններ են վարել տրամագծորեն հակառակ ուղղությամբ` իրենց կողմից առաջարկված կառավարման մոդելը ներկայացնելով որպես այլընտրանք չունեցող տարբերակ»:

 

Նման իրավիճակում Ծառուկյանին ուրիշ ոչինչ չէր մնում, քան իր զորքին ետ կանչել: «Ազատամարտիկների Դաշինքի վարչությունը լիազորված է հայտարարել, որ կասեցնում է համակարգող խորհրդում Ազատամարտիկների Դաշինքի մասնակցությունը»,- ասվում է նույն հայտարարության մեջ: Այժմ ամենայն հավանականությամբ կանչվածների հիմքի վրա Ծառուկյանը կփորձի ստեղծել իր ԵԿՄ-ն` այնտեղ հավաքելով բոլոր նրանց, ովքեր դժգոհ են կամ Արամի թեկնածությունից, կամ ընդհանրապես խնդիրներ ունեն Երկրապահի հետ:







Դիտումների քանակ 21375


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԲՀԿ-ում անհանգիստ են

ԲՀԿ-ում անհանգիստ են

Հուլիսի 27, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման փաստը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: ՀՀԿ...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Հուլիսի 3, 2018


Այսօր ողջ օրը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման գլխավոր թեման «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպն էր, ըստ որի այնտեղ Գագի...

Լավ է քիչ, քան ոչինչ

Լավ է քիչ, քան ոչինչ

Հունիսի 29, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծես թե լրջորեն որոշել է դառնալ ԵԿՄ ...

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

Հունիսի 26, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանի անփառունակ տապալումից հետո Երկրապահ կամավորականների միությունն իրեն որբացած է զգում: Որքան էլ կարծիքն...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Ոչ կոռեկտ եղբայրություն

Ոչ կոռեկտ եղբայրություն

Հունիսի 7, 2018


Արտահերթ ընտրություններ կոչվող գայթակղության քարի վրա ով ասես կարող է սայթաքել: Նույնիսկ դաշնակից եղբայրները: Նիկոլ Փաշինյանի թ...

ԵԿՄ բախտը մազից է կախված

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018


Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թ...

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Մայիսի 29, 2018


Ընդամենը հինգ օր առաջ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր...

Նիկոլը վախեցա՞վ

Նիկոլը վախեցա՞վ

Մայիսի 24, 2018


Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց...

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Ծառուկյանը յուրացրեց Նիկոլի փառքը

Մայիսի 2, 2018


Այսօր նորից հանդիպել էին Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը: Հետո լրագրողներին նրանք պիտի ասեին, որ պայմանավորվել են մայիսի 8-ի...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Բրավո, Գագիկ Ծառուկյան

Ապրիլի 28, 2018


Գագիկ Ծառուկյանն այսօր հնարավորություն ուներ կատարել իր կյանքի ամենաօգտակար քայլը Հայաստանի համար, սակայն չարեց դա: Նա չառաջադր...

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

Ապրիլի 27, 2018


«Ծառուկյան» դաշինքի միացումը Նիկոլ Փաշինյանի շարժման հետ, ԲՀԿ-ի հայտարարությունները, Գագիկ Ծառուկյան-Փաշինյան երկու փակ հանդիպո...

Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը

Հայտնի է հեղափոխության երրորդ զոհը

Ապրիլի 25, 2018


Այսօր բացահայտել էինք հեղափոխության առաջին երկու զոհերի ինքնությունը: Այժմ մեզ հայտնի է երրորդ զոհը` Գագիկ Ծառուկյանը: «Հաշվի ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ