Սովորական խայտառակություն

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018
Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք կանգնեցրեց, սկսեց դժգոհել ու աղաղակել, որ վիճակն անմխիթար ու բարձիթողի է, հատկապես տեսախցիկների առաջ հանդիմանեց տեղի չինովնիկներին, որ աղբամանների փոխարեն ինչ-որ տակառներ են դրված և պահանջեց, որ այդ ամոթալի բացթողումներն անմիջապես շտկվեն, քանի որ մաքսակետը մեր երկրի դեմքն է օտար այցելուների համար:

 

Այս խոսքերը ոչ միայն գեղեցիկ են հնչում, այլև լիովին համապատասխանում են հեղափոխական բարեփոխումների ոգուն: Եկավ, տեսավ, հանձնարարեց: Ուրեմն պետք է շտկել, այլապես կգա ԱԱԾ-ն և բոլոր մեղավորներին կտանի: Մնում էր պատասխանել միայն մի հարցի` ինչպե՞ս շտկել: Եվ հենց այս հարցն է, որ ամեն անգամ հողին է հավասարեցնում պահանջկոտ առաջնորդի կրակոտ ջանքերը: Հիմա էլ նույն բանն արեց: Փաշինյանի այցից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հետաքրքրասեր լրագրողներին ասաց. «Մեղրիի մաքսակետում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում չի արձանագրել, ուղղակի աղբամանները դուրը չի եկել»՝ հավելելով, որ աղբամանները մետաղյա են եղել, որովհետև Մեղրիի արևին այլ աղբաման չի դիմանում:


Եվ եթե աղբամանների հարցը մի կերպ ընկալելի է, ապա մնացածի մասով պիտի զարմանք պատճառի վարչապետի անտեղյակությունը: Պարզվում է, մոտ երկու տարի է՝ Մեղրիի մաքսակետի ամբողջական վերակառուցման ծրագիր է քննարկվում: Մասնագետները եկել, ասել են, որ անգամ կապիտալ շինարարություն իրականացնելը ռացիոնալ չէ: Մեղրիի մաքսակետը պետք է ամբողջությամբ վերակառուցվի, նոր մաքսակետ պետք է կառուցվի: Իսկ փող չկա: Եվ քանի որ փող չկա, Նիկոլի աղմուկ-աղաղակն էլ դառնում է շինծու, ցուցադրական, ոչինչ չտվող: Այնպես որ, բոլորովին կարիք չկա ուղղաթիռ վերցնել, հասնել Մեղրի, գոռգոռալ աղբամանների համար ու հետ գալ: Այդպես ոչ միայն երկիր չեն կառավարում, այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում:

 







Դիտումների քանակ 74552


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Հուլիսի 31, 2018


Պետք է ասել, որ Փաշինյան Նիկոլին այս ցուգցվանգի մեջ տեղավորել է Սերժ Սարգսյանը: Ո՞րն էր իմաստը 90 տարեկան մարդուն, որը կյանքու...

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Հուլիսի 31, 2018


Առիթ ունեցել ենք գրելու այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ ղեկավար Գեորգի Ավետիսյանը «թավշյ...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Կարևորը միայն կառավարողներն են

Կարևորը միայն կառավարողներն են

Հուլիսի 26, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բան է մտածել: Նա խոսել է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մտադրության մասին ու հայտնել...

Կոմիքսը և դրա հերոսները

Կոմիքսը և դրա հերոսները

Հուլիսի 24, 2018


Հեղափոխության լիդերի աստվածացման և նրան կից հեղափոխականներին Օլիմպոսի գագաթին տեղավորելու գործընթացը գնալով նոր թափ է հավաքում:...

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Ձերոնք ատում են մերոնց

Ձերոնք ատում են մերոնց

Հուլիսի 20, 2018


Այսօր ինչպես իր մեծ ասուլիսի, այնպես էլ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քան...

Վայ, կներեք, սխալվել էի

Վայ, կներեք, սխալվել էի

Հուլիսի 19, 2018


Շատերն են հիշում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի վերջին հայտարարություններից մեկը, որտեղ նա հրապարակել էր ստուգվող գազալցակայանների ...

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

Հուլիսի 16, 2018


Նոր իշխանությունների ամենասիրած զբաղմունքը դարձել է ջուր չմտած բոբիկանալը: Որևէ բացահայտում, ձերբակալություն, խուզարկություն, ս...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Երկերեսանին խճճվել է

Երկերեսանին խճճվել է

Հուլիսի 6, 2018


Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այն մարդկանցից է, որը միշտ իշխանամոլ է: Ամեն ինչ կախված ...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ