Միջազգային խայտառակություն

Զարմացած են, որ զարմացած է

Հուլիսի 16, 2018
Զարմացած են, որ զարմացած է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելից վերադառնալուց հետո, ամփոփելով իր այցի արդյունքները, դժգոհություն էր հայտնել առ այն, որ Եվրամիության առաջնորդներից լսել է միայն կոմպլիմենտներ, բայց ոչ Երևանի նկատմամբ ԵՄ քաղաքականության փոփոխության մասին ուղերձներ: «Մենք մեր անելիքները գիտենք, և մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները»,- հայտարարել էր Փաշինյանը:

 

Ի պատասխան վարչապետի անբավարարվածության՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ուղղակի հայտարարել է. «Ի՞նչ եք սպասում մեզանից», և նրա այս հռետորական հարցի մեջ կարելի է ամփոփել թե՛ Արևմուտքի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և թե՛ նրանց թերահավատությունն ապագայի հանդեպ: Սվիտալսկին ըստ էության ուզում է ասել` այդ ի՞նչ եք արել, որ ինչի համար մենք պիտի վարձահատույց լինենք ձեզ: «Մենք ցանկանում ենք հայկական մեր գործընկերներից հստակ գաղափարներ լսել՝ ինչ ձևով, ինչպես ԵՄ-ն կարող է օգնել»,- հավելել է դեսպանը` բացահայտելով հայկական կողմի պատկերացումների սնանկությունը, երբ վերջիններս ընդամենը փող են պահանջում` դրա դիմաց որևէ իրատեսական ծրագիր կամ գաղափար չմատուցելով։


Սակայն Պյոտր Սվիտալսկու զարմանքի ու հանդիմանությունների շղթան այսքանով չի ավարտվում: ԵՄ պատվիրակության դեսպանը մի թափանցիկ ակնարկ էլ անում է առ այն, որ Փաշինյանին չափից ավելի ջերմ են ընդունել Բրյուսելում և նա պիտի երախտապարտ լինի դրա համար: Իսկ եթե նա ինչ-որ բանից դժգոհ է մնացել, ապա դրա մասին պիտի ասեր ոչ թե Հայաստան հասնելուն պես, այլ հենց տեղում, քանի որ անկեղծ գործընկերության նախապայմաններից մեկն էլ դա է:


Սվիտալսկու դիվանագիտական ապտակից հետո հիմա գնդակը վերստին մեր իշխանությունների դաշտում է: Փաշինյանն ունի՞ հակադարձման հնարավորություն: Իհարկե, ոչ: Անփորձների ու դիլետանտների կառավարությունը ԵՄ գիշատիչ կառույցների հետ հարաբերվելու համար դեռ պիտի յուրացնի այդ լեզուն ու վարքը: Իսկ դրա համար երկար ժամանակ կպահանջվի:







Դիտումների քանակ 22574


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հանկարծ ու կեսը հետ վերցնեն

Հուլիսի 20, 2018


Արևմուտքի ֆինանսական աջակցությունից դժգոհ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի առիթներով դժգոհել է Եվրոպայից այն բանի համար, որ սրանք ...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Ի՞նչ գիտի դեսպանը, որ մենք չգիտենք

Ի՞նչ գիտի դեսպանը, որ մենք չգիտենք

Հունիսի 14, 2018


Երևանում «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» տարօրինակ անվանումով, բայց հասկանալի թեմայով մի քննարկում էր կա...

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Եվրամիությունում կովը մահապատժի է դատապարտվել

Հունիսի 3, 2018


Բուլղարացի ֆերմերի կովին սպառնում է մահապատիժ Սերբիայի հետ սահմանն անլեգալ հատելու համար։ Այս մասին տեղեկացնում է REGNUM տեղեկա...

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Ապրիլի 6, 2018


2018թ. ապրիլի 3-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակ...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Խոստումների ժամանակը և կորուստների ժամանակը

Դեկտեմբերի 15, 2017


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը մեզ ասում է, որ Հայաստանը, ստորագրելով Եվրամիության հետ Համապարփա...

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Սվիտալսկին լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 27, 2017


Հին վերքերը հանգիստ չեն տալիս: Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո էլ դեռ շատերին հետաքրքրում է, թե...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Քաղաքականությո՞ւն, թե՞ բուքմեյքերական գրասենյակ

Նոյեմբերի 23, 2017


Արդեն տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Բրյուսել նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության եր...

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Պահպանել ընտանի՞քը, թե՞ իրավունքը

Հոկտեմբերի 23, 2017


Պարզվեց` ընտանեկան իրավունքների խնդիրը մեր երկրում առավել քան խնդրահարույց է: Արդեն քանի շաբաթ է` ծավալվում է նույն բանավեճը և ...

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Խոսել սիրում են, կարդալ չեն սիրում

Հոկտեմբերի 20, 2017


ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը համակիրների ու պաշտպանների մի հսկայական բանակ ունի: Բավական է միայն վերհիշել, թե անցած ամիսների ը...

Անթարգմանելի կապերի բնագիրը

Անթարգմանելի կապերի բնագիրը

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն մի քանի ամիս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերո...

Վիզա ուզում ես` մարիխուանա ծխիր

Վիզա ուզում ես` մարիխուանա ծխիր

Հոկտեմբերի 14, 2017


ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ով առանձնապես մեր իշխանավորների աչքի լույսը չէ, օրերս հարկ համարեց խոսե...

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Մեկը լինի` Եվրոպային հանձնարարական տա

Հոկտեմբերի 4, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլո...

Goodbye Europe

Goodbye Europe

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում հետ այնքան մեծ հույսեր էին կապում հայ արևմտամետնե...

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Խոստացավ ոչինչ չխոստանալ

Հուլիսի 5, 2017


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, որ մեր երկրում ներկայացնում է ոչ միայն իր պետության, այլև ողջ Ե...

Միջամտված դաշնակները դեմ են միջամտությանը

Միջամտված դաշնակները դեմ են միջամտությանը

Հունիսի 23, 2017


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկու հանրահայտ ելույթի մասին շատ խոսվեց ու գրվեց: ...

Գալուստը Եվրոպայի պորտը տեղն է դրել

Գալուստը Եվրոպայի պորտը տեղն է դրել

Հունիսի 16, 2017


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ ՀՀ ընտրական գործընթացների հետ կապված սկանդալային ելույթից հետո ...

Բարոյակա՞ն մարդ է արդյոք Պյոտր Սվիտալսկին

Բարոյակա՞ն մարդ է արդյոք Պյոտր Սվիտալսկին

Հունիսի 15, 2017


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անազնիվ մարդ է: Մու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ