Սովորական խայտառակություն

ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

Հուլիսի 16, 2018
ՊԵԿ-ը գազ է բաց թողնում

Ծառուկ Սարգսյան

 

Նոր իշխանությունների ամենասիրած զբաղմունքը դարձել է ջուր չմտած բոբիկանալը: Որևէ բացահայտում, ձերբակալություն, խուզարկություն, ստուգումներ կատարելուց հետո նրանք անմիջապես հայտարարում են այդ մասին և կասկածի ենթակա անձանց այնպիսի մեծ մեղքեր ու հանցանքներ են փակցնում, որ միանգամից մոռանում ես, որ եթե երկիրն ունի արդարադատության համակարգ, ապա նախ պետք է ճանաչել մեղավոր և հետո միայն դրա մասին հայտարարել: Եվ քանի որ այս պրակտիկան արդեն կյանքի ուղեգիր էր ձեռք բերել, այդ պատճառով էլ երբ օրերս Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը խոսեց ավտոգազալցակայանների ոլորտում գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտների մասին ու նշեց, որ դրանցից 8-ի՝ հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 950 մլն դրամի վնաս, լրագրողներն անմիջապես հետաքրքրվեցին` ովքե՞ր են այդ 8-ը:


Հարցին ի պատասխան Անանյանը վստահեցրեց, թե գիտեր, որ նման հարց է հնչելու, ուստի իր հետ բերել է թերթիկ, որի վրա գրված են գործարարների անունները: Սակայն երկար փնտրտուքից հետո հանկարծ պարզեց, որ մոռացել է թերթիկը, այդ պատճառով էլ խոստացավ առաջիկայում անդրադառնալ բոլոր ընկերությունների սեփականատերերին և դրանց պատկանելության խնդրին:


Թվում էր` ընդամենը պետք էր սպասել, և շուտով հստակ տեղեկությունը կտրամադրվեր: Բայց անցան օրեր, և ի վերջո մամուլը ՊԵԿ-ից ստացավ մի հաղորդագրություն, որում ընդամենը նշում է, որ այս կամ այն հայտնի անձնավորության հետ կապվող ընկերությունները շատ հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզիկական անձանց, և ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա:


Նման շրջադարձ, անկեղծ ասած, քչերն էին սպասում: Մինչդեռ այս տարբերակը պիտի որ ամենահավանականը լիներ: Ինչպես հայտնի է, մեր երկրում գազալցակայանների բիզնեսը գտնվում է մի քանի հայտնի գործարարների ձեռքում, և Դավիթ Անանյանը մեծ հայտնագործություն չէր անելու: Սակայն նրանց մասին տեղեկատվության սահմանափակումն արդեն իսկ բազմանշանակ է: Սա կարող է մի քանի տարբերակներ ունենալ: Կամ կառավարությունը ներքին համաձայնություն է ձեռք բերել «խոշորների» հետ ու նրանց գործը հնարավորինս պահ կտրվի սրատես աչքերից, կամ իշխանությունները ներքին վախեր ունեն, որ դրանց ձեռք տալու դեպքում վառելիքի շուկայում խնդիրներ կառաջանան, կամ էլ վերևից եկած հրահանգը Անանյանին հարկադրել է դառնալ ուրբաթախոս` ՊԵԿ նախագահի համար անհայտ պատճառներով: Ամեն դեպքում, անունները դեռ չեն ասվել: Իսկ քանի դեռ անուններ չկան, դրա շուրջ աղմուկն էլ օդի մեջ ցնդող գազի արժեք ունի:







Դիտումների քանակ 28885


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վայ, կներեք, սխալվել էի

Վայ, կներեք, սխալվել էի

Հուլիսի 19, 2018


Շատերն են հիշում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի վերջին հայտարարություններից մեկը, որտեղ նա հրապարակել էր ստուգվող գազալցակայանների ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Վենդետան սկսված է. ԱԱԾ-ն պատվեր է կատարում

Մայիսի 26, 2018


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որ հեղափոխական հանրությանը խոստացել էր ցնցել նորանոր ու աղմկահարույց բացահայտումներով, ...

ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

ՊԵԿ նախագահը կլսի Բիսմարկին

Մայիսի 17, 2018


Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ ...

Չգիտեն, թե դա ինչ հրաշք էր

Չգիտեն, թե դա ինչ հրաշք էր

Մարտի 5, 2018


Այն, որ մեր երկիրը 7,5 տոկոս տնտեսական աճ է ունեցել, շատ-շատերին զարմացրեց: Զարմացրեց ոչ միայն այն պատճառով, որ դրա համար ոչ մի...

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Հունվարի 11, 2018


Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 ...

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Դեկտեմբերի 26, 2017


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենաշատը պառկած ցուցարար: Որտեղ ասես ու ի...

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Դեկտեմբերի 12, 2017


Վերջին օրերին մամուլում շատ գրվեց այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ...

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Դեկտեմբերի 9, 2017


ԵՏՄ-ին անդամակցելիս մեզ կերակրեցին խոստումներով այն մասին, որ ոչ միայն մեր արտադրողների համար բացվում է բազմամիլիոնանոց շուկան,...

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

Դեկտեմբերի 2, 2017


Հայաստանում ամենաանհասկանալի բաները ցուցանիշներն են: Երբեք գլխի չես ընկնի, թե դրանք որտեղից հայտնվեցին, և ինչպես է լինում, որ ա...

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017


Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպ...

Հայհոյեց, բայց չհերքեց

Հայհոյեց, բայց չհերքեց

Նոյեմբերի 27, 2017


Ծառուկյան-ՊԵԿ հակամարտությունը կարծես թե ոչ միայն հանդարտվելու միտումներ չունի, այլև նոր հարթակներ ու գործող անձեր է ներգրավում...

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

Նոյեմբերի 25, 2017


Վրաստանի հետ մեր երկրի սահմանային մաքսակետում վերջին շրջանում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Ինչ-որ մեկը սահմանապահի պարանոց...

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Նոյեմբերի 24, 2017


Իր պաշտոնի ստանձնման օրից ի վեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երբևէ այնպիսի ուժգին գրոհի չէր ենթարկվել, ինչպես դա եղավ «Առի...

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Նոյեմբերի 10, 2017


Արդեն տևական ժամանակ է, ինչ «Առինջ մոլում» տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ ...

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Նոյեմբերի 1, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդարտ ու անխռով է, քանի դեռ հարցն...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

Հունիսի 27, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, որը վերջին շրջանում սովորություն է դարձրել մեկը մյուսի հետևից հաղթակ...

ՊԵԿ դիմակահանդեսը

ՊԵԿ դիմակահանդեսը

Հունիսի 15, 2017


Ընդամենը երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել՝ անդրադառնալ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ