Սովորական խայտառակություն

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Հուլիսի 17, 2018
Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Այսօրվա լրահոսում աչքի էր զարնում տեղեկատվությունն այն մասին, որ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այնուհետև Փաշինյանի մամլո ծառայությունը հայտնում էր. «Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ»:

 

Վարչապետի հետ երկրին մտահոգություն պատճառող հարցեր քննարկելու մեջ որևէ վատ բան չկա: Նույնիսկ գովելի է, երբ նախկինները ներկա իշխանությունների հետ կարող են նստել մի սեղանի շուրջ` մի կողմ թողնելով իրենց տարաձայնությունները: Բայց, ցավոք, այս ամենը ընդամենը մեր բարի ցանկությունն է և ոչ ավելին: Իրականության մեջ Փաշինյան-Տեր-Պետրոսյան առանձնազրույցը բոլորովին այլ շարժառիթներ ունի, և հենց սրա մասին է մատնում կարճ հաղորդագրության վերջին տողը` «Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ»:

 

Մի՞թե վարչապետի բոլոր պաշտոնական կամ մասնավոր հանդիպումների մասին հաղորդելիս նշվում է նախաձեռնող կողմի անունը: Սա, ինչ խոսք, աննրբանկատություն է: Բայց արի ու տես, որ այդ հանդիպման ամբողջ իմաստն է կառուցված հենց այդ աննրբանկատության վրա: Իրականում Փաշինյանին քիչ է հետաքրքրում Տեր-Պետրոսյանի տեսլականը Արցախի հարցի առնչությամբ. և նա վաղուց դրա մասին հստակ պատկերացումներ ունի: Այս դեպքում Նիկոլի միակ ցանկությունն է հանրությանը ցուցադրել, որ առաջին նախագահն է եկել իր դուռը, այլ ոչ թե ինքը նրա խորհուրդների կարիքն ունի: Հին գժտությունների ֆոնին դառն հիշողությունները Փաշինյանին փաստորեն հանգիստ չեն տվել, և հիմա նա յուրահատուկ վրեժ է լուծում` Տեր-Պետրոսյանին դարձնելով իր այցելուն:

 







Դիտումների քանակ 17263


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018


Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ...

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Մայիսի 2, 2018


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական անհնազանդության ակցիաներին չի մասնակցում: Մի կողմից` դա պայմանավորված է Տեր-...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Ապրիլի 13, 2017


Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, թե պատիվ կհամարի, եթե Հայաստանի Հանրապետությ...

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Ապրիլի 3, 2017


Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտ...

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017


Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակե...

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Մարտի 29, 2017


Առաջին նախագահ, ՀԱԿ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերից այլ հարցերի շարքում հիշել ու խոսել էր նաև «Հայկական վերածնունդ»...

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Մարտի 22, 2017


Իմաստուն մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գաղափարի, մտքի, խելքի, ուղեղի այս աննախադեպ դեֆիցիտի ժամանակ նա կարողացավ մի գաղափար մոգոն...

Տեր-Պետրոսյանն անսպասելիորեն երիտասարդացավ

Տեր-Պետրոսյանն անսպասելիորեն երիտասարդացավ

Դեկտեմբերի 9, 2016


Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբ...

Հոգևոր Հայաստանի աննյութ մարմինը

Հոգևոր Հայաստանի աննյութ մարմինը

Նոյեմբերի 21, 2016


Հայ «ընդդիմադիր» մտավորականությունը ե՞րբ է գլուխ բարձրացնում։ Պատեհ պատին, կեզրակացնի ուշիմ ընթերցողն ու բնավ չի սխալվի։ Ընդ որ...

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Աղետ է կանխատեսվում. խաղադրույքներ կատարեք

Հոկտեմբերի 13, 2016


Երկարատև լռությունից հետո այսօր հանկարծ խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելի ճիշտ, ոչ թե խոսեց, այլ ահազանգ հնչեցրեց...

Ինչպես Տեր-Պետրոսյանը կործանեց Ղարաբաղը

Ինչպես Տեր-Պետրոսյանը կործանեց Ղարաբաղը

Ապրիլի 24, 2016
26

Ապրիլի 24-ը լավ առիթ է՝ ևս մեկ անգամ խորհելու այն մասին, որ Հայաստանի ու հայերի համար չկա ավելի վտանգավոր բան, քան հայը: Ոչ ոք ...

Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական բիզնեսի եկամուտները 2011-2016թթ.

Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական բիզնեսի եկամուտները 2011-2016թթ.

Ապրիլի 13, 2016


2011թ. Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորի համար անակնկալ Ազատության հրապարակում հանդես եկավ քաղաքագիտական վերլուծությամբ՝ ԲՀԿ առաջնորդ ...

Քոչարյանը հայհոյում է, ուրեմն ցավեցրել են

Քոչարյանը հայհոյում է, ուրեմն ցավեցրել են

Ապրիլի 12, 2016


Ինչպես նախապես կռահել էինք՝ հաշվի առնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդկային բնույթը, նա անպատասխան չէր թողնելու ոչ Սեր...

Ռոբերտ Քոչարյանին անկյուն են քշել

Ռոբերտ Քոչարյանին անկյուն են քշել

Ապրիլի 12, 2016
1

Երբ կայացավ Սերժ Սարգսյան- Լևոն Տեր-Պետրոսյան անսպասելի հանդիպումը, առաջին բանը, ինչը սկսեց հետաքրքրել մարդկանց, այն էր, թե արդ...

Կարելի է չսիրել, բայց անասուն լինել պետք չէ

Կարելի է չսիրել, բայց անասուն լինել պետք չէ

Հունվարի 30, 2016
33

Լոս Անջելեսում վիրահատության ենթարկված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ- ում գտնվելու օրերին բավականին տհաճ դեպքեր են ...

Տեր-Պետրոսյանի առողջության առիթով

Տեր-Պետրոսյանի առողջության առիթով

Հունվարի 28, 2016


Համացանցում հայտնված գրառումների ճնշող մեծամասնությունն այլ կերպ չես անվանի, քան նաֆս, անեծք և թուղթուգիր: Անգամ անհարմար է մեջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ