Սովորական խայտառակություն

Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

Հուլիսի 19, 2018
Ով նախարար է, նա էլ երաժշտությունն է պատվիրում

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր սրբազան պարտքն է համարում ամեն օր գոնե մի այնպիսի անհեթեթ բան ասել, որ ցնցումների մեջ կնետի հասարակությանը: Օրինակ, նա այսօր հայտարարել է, որ ինքը 12-ամյա կրթության համակարգի կողմնակիցն է: Մենք հիմա հարկ չենք համարի հիշեցնել, թե ընդամենը երկու ամիս առաջ նա ինչպես էր ճիշտ հակառակը պնդում: Ավելի շուտ կխոսենք Հարությունյանի նույն մտքի շարունակության մասին, քանի որ սա նախորդից պակաս հատկանշական չէ:

 

Նախարարը լրագրողներին բառացիորեն հետևյալն է ասել. «Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ տասնամյա կրթությանը, պետք է ունենա կրթության և գիտության նոր նախարար: Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և հասարակության այդ հատվածին չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է»:

 

Սա, համաձայնեք, բացառիկ խոստովանություն է, որ կարելի է տարածել ոչ միայն Արայիկ Հարությունյանի, այլև ողջ կառավարության որդեգրած քաղաքականության վրա: Ստացվում է, որ նոր իշխանությունները հասարակության դիրքորոշման հետ հաշվի նստելու որևէ ցանկություն չունեն, և այս կամ այն ոլորտի քաղաքականությունը պայմանավորված է ոչ թե երկրի ու այդ երկրի քաղաքացիների շահերով, այլ սոսկ մեկ անձի` նախարարի կամակոր ցանկություններով: Նա ուզում է, որ լինի 12-ամյա կրթություն: Հետո՞ ինչ, որ մարդիկ դա չեն ուզում: Թող համբերատար սպասեն, մինչև կգա մեկ այլ նախարար, որը նրանց կարծիքն էլ հաշվի կառնի, և այդ դեպքում կարող են անել` ինչ խելքներին փչի:

 

Մյուս կողմից էլ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ ինքն առնվազն երեք տարի դեռ նախարար պիտի լինի: Ու չնայած այսպիսի վստահությունը ամրագրված չէ ոչ ընտրությունների արդյունքներով, ոչ էլ մարդկանց կամարտահայտման իրավունքով, ամեն դեպքում նախարարը կասկած անգամ չունի, որ իշխանությունն իրենցն է լինելու: Եվ, հավանաբար, այդ իշխանությունն էլ պատրաստվում են պահել այնպես, ինչպես ԿԳ նախարարն իր աթոռն է պահելու` առանց հանրության ցանկությունները հաշվի առնելու:







Դիտումների քանակ 38970


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բանակի գլխին փորձանք է դարձել

Բանակի գլխին փորձանք է դարձել

Հուլիսի 31, 2018


Մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք չկարողացան հանել: Այս հանրահայտ ասույթը հիմա ավելի հաճախ են հիշում պաշտպանության նախարար...

Անմիջամտելի դեմագոգիա

Անմիջամտելի դեմագոգիա

Հուլիսի 19, 2018


Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ձև արեց, թե լրագ...

Արայիկի փարիզյան վիրաժները

Արայիկի փարիզյան վիրաժները

Հուլիսի 16, 2018


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ամենասիրելի զբաղմունքը գող ու ավազակ որսալն է: Ամեն օր նա արթնանում ու մտածում է միայն այն մաս...

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

ԿԳ նախարարի սահմանադրական ծաղրը

Հուլիսի 5, 2018


Սահմանադրության օրվա առիթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տոնական տրամադրությունները վերածվել են մտայի...

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

ԿԳ նախարարը կրկին աղմկում է

Հուլիսի 4, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պինդ է բռնել «էլիտար» դպրոցների պոչից: Մնում է հասկանալ, թե ինչ նպատակով է ...

Կառավարության համբուրվող տղաները

Կառավարության համբուրվող տղաները

Հունիսի 27, 2018


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե կրթության և գիտութ...

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հեղափոխությունը խփում է իր հարվածային ուժին` դպրոցականներին

Հունիսի 21, 2018


Էլիտար բառի մեջ ոչ մի վատ բան չկա: Էլիտար` այսինքն բարձրակարգ, այսինքն` վերին աստիճան, այսինքն` լավագույնը լավերի մեջ: Իսկ եթե ...

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Մարիխուանասեր նախարար. Բոլորը թող լինեն աղքատ ու հավասար

Հունիսի 20, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի տասնամյակ առաջ եթե ծնված լիներ, շատ լավ բոլշևիկ կլիներ: Նա հավաս...

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հեղափոխականն ընդդեմ հեղափոխականի

Հունիսի 12, 2018


Հիմա արդեն շատերն են այն կարծիքին, որ նոր կադրային քաղաքականությունը հողին է հավասարեցնում հեղափոխական ուժերի բոլոր «նվաճումներ...

Այն, ինչ կարելի է Զևսին

Այն, ինչ կարելի է Զևսին

Հունիսի 11, 2018


ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ամերիկա է հայտնաբերել: Երեկ բոլորովին պատահաբար իմացել է Լեզվի մասին ՀՀ ...

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Դիմել են շատ ճիշտ հասցեով

Հունիսի 6, 2018


ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն իր կարճատև պաշտոնավարման ընթացքում արդեն հասցրել է այնքան շատ անակնկալներ մատուց...

Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Կարծես ինքն ուրիշ բան է անելու

Հունիսի 5, 2018


ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հար...

Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Առաքինի խոտը կամ խոտի բարոյականությունը

Հունիսի 1, 2018


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի նմանների մասին ասում են. «Տղան ադեկվատ չէ»: Եվ ասում են ոչ պատահաբար, որովհ...

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

800 միլիոն գողացողները` Նիկոլի թիմում

Մայիսի 23, 2018


Երբ Շիրակի Նալբանդյանի անվան պետական համալսարանում ռեկտորի և մի խումբ դասախոսների հակասությունները հասան ծայրահեղ աստիճանի, իրա...

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Հասկանո՞ւմ է, թե՞ հասկացնում են

Մայիսի 22, 2018


Ինքնատիպ, կրեատիվ երևալու հիվանդագին մարմաջը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին անընդհատ նետում է հիմարագույն իրավիճակների մեջ, ...

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Սեքսի և սնոբիզմի ծանր հետևանքները Նիկոլի կառավարությունում

Մայիսի 19, 2018


Սնոբիզմը Հայաստանում ազգային ողբերգության պատճառ կարող է դառնալ: Սնոբ անվանում են նրանց, ովքեր հիանում են բարձր հասարակությամբ ...

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

ԿԳ նախարարը անլուրջ դեմագոգ է

Մայիսի 18, 2018


ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մտածել-մտածել է, թե ինչ անի, որ պաշտոնավարման հենց առաջին օրե...

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Ռուսամետ Նիկոլի ամերիկամետ կառավարությունը

Մայիսի 17, 2018


Փաշինյան Նիկոլն սկզբում իրեն հռչակեց ժողովրդի միակ թեկնածու, հետո՝ ռուսամետ գործիչ, հետո՝ բռնի ուժով ու շանտաժով, խաղաղ քաղաքաց...

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Անիմաստ կրքեր Փաշինյանի կադրային որոշումների դեմ

Մայիսի 14, 2018


Գագիկ Ծառուկյանի առաջարկով «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ Եվ նշանակման օրվանից հո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ