Սովորական խայտառակություն

Իսկ ո՞րն է տարվա ձեր եղանակը

Հուլիսի 21, 2018
Իսկ ո՞րն է տարվա ձեր եղանակը

Աշխատանքի նոր ոճ, նոր մոտեցումներ, ավանգարդիստական լուծումներ, մոդեռնիստական եզրահանգումներ. ահա այսպիսի հրահանգ է տրված նորանշանակ կադրերին: Եվ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն էլ առավել քան լուրջ է ընդունել այդ հանձնարարականը: Իբրև ասվածի հետևանք Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից օգոստոսի 20-ը մանկապարտեզներում հայտարարել է արձակուրդ: Այսինքն, մոտ մեկ ամիս շարունակ աշխատող ծնողները ստիպված կլինեն օրվա ընթացքում իրենք հոգալ երեխաների հոգսը: Իսկ թե ինչու է նման որոշում կայացվել, այդ մասին Դիանա Գասպարյանն ասել է. «Հուլիսի 25-ից դարձյալ սաստիկ շոգ է սպասվում, մեր մանկապարտեզներից շատերն էլ, ցավոք, բավական անբարեկարգ վիճակում են, և նման պայմաններում երեխաների հաճախումը մանկապարտեզ կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար»:

 

Շատ նրբազգաց ու հոգատար է քաղաքապետ Դիանան: Անմիջապես անհանգստացել է, որ երեխաների հետ կարող է որևէ վատ բան պատահել: Այս նույն հոգատար տրամաբանությամբ Էջմիածնում ձմռանը ևս անպատճառ պիտի փակել մանկապարտեզները, քանի որ ցուրտ է լինելու, փոքրիկները կարող են մրսել: Ի դեպ, գարունն ու աշունը ևս անվտանգ եղանակներ չեն` անձրև, կարկուտ, խոնավություն, վնասված տանիքներ, կոտրված պատուհաններ: Այնպես որ աշուն-գարուն հատվածը հավասարապես անբարենպատ պիտի դիտվի մանկապարտեզների աշխատանքների համար: Եվ քանի որ Դիանա Գասպարյանը ոչ մի գնով թույլ չի տա, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ երեխայի գլխից մազ անգամ պակասի, ապա պիտի սպասել, որ Էջմիածնի շուրջ 1200 մանկահասակներ մանկապարտեզ հաճախելու ծանր բեռից ընդմիշտ կազատվեն:

 

Հա, ի դեպ, մանկապարտեզներում օդորակիչներ տեղադրելու, առավել ևս բարեկարգելու մասին մոռացեք: Դա չի մտնում նրանց մտահոգությունների շրջանակի մեջ: Սա արդեն շատ թանկ հաճույք է, երեխաները դեռ այդպիսի շռայլություն չեն վաստակել:







Դիտումների քանակ 66426


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլի պահած Դիանան

Նիկոլի պահած Դիանան

Հուլիսի 24, 2018


Աստված գիտի, թե որտեղից պեղված ու Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Դիանա Գասպարյանը շատ լուրջ է ընդունել իր անձի կարև...

Վատ թալան և լավ թալան

Վատ թալան և լավ թալան

Հունիսի 27, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանը թալանչի է: Այս մասին են վկայում ԱԱԾ-ի վերջին բացահայտումներն ու հրապարակված տեսանյութերը: Մեր երկրում...

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Հունվարի 12, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, քա...

Գեներալի որդին նաև դիզայներ է

Գեներալի որդին նաև դիզայներ է

Դեկտեմբերի 17, 2016


Նախատոնական տրամադրությունները հասան նաև Էջմիածին: Այսօր այդ քաղաքում միացվեց ամանորյա լուսավորությունը: Ավանդույթի համաձայն՝ հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ