Սովորական խայտառակություն

Դավիթ Անհաղթը ինչ-որ բան է կերտում

Հուլիսի 23, 2018
Դավիթ Անհաղթը ինչ-որ բան է կերտում

Երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, թե պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հրաժարական է տալու: Այս տեղեկությունը հազիվ թե ճիշտ լինի ոչ այն պատճառով, որ Սանասարյանն արժանի չէ հեռացման, այլ որովհետև ներկա պահին նրան վտարելը նոր իշխանությունների առանց այն էլ նվազող վարկանիշն էլ ավելի ներքև կգլորի: Այդ պատճառով էլ հավանաբար միառժամանակ սրանք ստիպված կլինեն կրել ավելորդ բեռը: Իսկ որ Սանասարյանը մեծ ավելորդություն է՝ սրանում այլևս կասկած չկա:

 

Ուղիղ երկու ամիս է, որ նա վերահսկողական ծառայության պետն է: Ի՞նչ է արել այս տղան երկու ամսվա ընթացքում, բացի այն, որ նարցիսական հակումներին տուրք տալով սիրում է իր անձի գերագնահատման հրապարակային ցուցադրումներ կազմակերպել ու խոսել իր դեռ չարած, բայց ծրագրած հերոսությունների մասին: Եվ հիմա, արի ու տես, եկել է ժամանակը դրանցից մեկի մասին զեկուցելու: Ու Դավիթ Սանասարյանը շտապել է ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարել։ «Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։ Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը»,- գրել է նա:


Մարդու ծիծաղն է գալիս այս զեկույցն ընթերցելիս: Նախկին գեներալներից (ոչ ներկա) պետհամարանիշեր հավաքելն ընդամենը մեկ վայրկյանի գործ է, դա էլ անելու է Ոստիկանությունը, ոչ թե վերահսկողական ծառայությունը: Բայց բավական չէ, որ Դավիթ Անհաղթը սա վերագրում է իր երկարատև ու քրտնաջան աշխատանքին, դեռ դրա հետ էլ կարծում է, թե հենց այդպես են կերտում նոր դարաշրջանը: Չէ, Սանասարյան, այսպես նույնիսկ անցողիկ համբավ չեն կերտում: Առավելագույնը, որ կարելի է կերտել այդ գնով, մի լավ քրքիջն ու երկարատև հեգնանքն է լինելու:







Դիտումների քանակ 22759


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուրիշ էլ ինչի՞ եք ընդունակ

Ուրիշ էլ ինչի՞ եք ընդունակ

Հուլիսի 2, 2018


Փողոցային ակտիվիստից մի գիշերվա ընթացքում ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ դարձած Դավիթ Սանասարյանն այսօր մեծ, շատ մե...

Սանասարյանը կբացահայտի ընտրաբար

Սանասարյանը կբացահայտի ընտրաբար

Հունիսի 21, 2018


ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որ սկզբում երդվում էր, թե պաշտոն չի ստանձնի, բայց հետո երդումն ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

Սանասարյանը փչացնում է Նիկոլի թիմը

Սանասարյանը փչացնում է Նիկոլի թիմը

Մայիսի 26, 2018


ՀՀ վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որ սկզբում չէր ուզում, հետո ուզեց պաշտոնյա դառնալ, իր ցանկությունների...

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Ո՞վ եք դուք, պրն Սանասարյան

Մայիսի 21, 2018


Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառա...

Ընդդիմության ասեղը գցելու տեղ ունի

Ընդդիմության ասեղը գցելու տեղ ունի

Մարտի 23, 2018


Այսօր կայացավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի երկրորդ հանրահավաքը` ավելի սակավամարդ, քան նախորդն էր: Մինչդեռ նախաձեռնողները ...

Սանասարյանն ինչո՞ւ է Նիկոլին կանչում

Սանասարյանն ինչո՞ւ է Նիկոլին կանչում

Հուլիսի 22, 2016


Այն բանից հետո, երբ ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» ահաբեկիչ խմբի անդամներն իրենց անվստահությունը հայտնեցին պատգամավոր Նիկոլ Փաշ...

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Պարոնայք հումանիստները շատ զբաղված են

Հուլիսի 18, 2016
1

Հենց որ Էրեբունի թաղամասում հնչեցին առաջին կրակոցներն ու զինյալները ներխուժեցին ոստիկանական հաստատության տարածք, հանրապետության...

Երբ անելու ուրիշ բան չկա

Երբ անելու ուրիշ բան չկա

Հուլիսի 30, 2015


Երեկ հայտնի դարձավ, որ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության համակարգող Դավիթ Սանասարյանի ինքնազգացողությունը վատացել էր: Հանրապետութ...

Սանասարյանի «ոչ միայն հացիվ»-ը

Սանասարյանի «ոչ միայն հացիվ»-ը

Հուլիսի 10, 2015


Ազատության հրապարակում 3 օր առաջ հացադուլ հայտարարած ժառանգական, «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հ...

Դավիթ Սանասարյանի ոսկե տարբերակը

Դավիթ Սանասարյանի ոսկե տարբերակը

Հուլիսի 8, 2015
1

Ազատության հրապարակում ժառանգական Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել: Պնդում է, որ սա պայքարի արդյունավետ եղանակ է: Թե ինչ...

Սաակաշվիլու լակոտ Սանասարյանի տվայտանքները

Սաակաշվիլու լակոտ Սանասարյանի տվայտանքները

Հուլիսի 6, 2015
2

Այսօր, Բաղրամյան պողոտայում մի քանի տասնյակ ցուցարարների հետ բերման էր ենթարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ