Ազգային խայտառակություն

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հուլիսի 23, 2018
Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Ջհանգիր Լֆիկյան

 

Այսօր Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մի զարմանահրաշ ուղերձ են տարածել: Ասում ենք` զարմանահրաշ, որովհետև այդ ուղերձի յուրաքանչյուր տողը ապշեցուցիչ շերտեր է բացահայտում` հերթական անգամ մեզ մղելով այն մտքին, որ հիշյալ տանդեմի հետ ինչ-որ բան այնպես չէ: Այդ իսկ պատճառով էլ, չդիմանալով գայթակղությանը, այն ներկայացնենք ամբողջությամբ: Ուրեմն այսպես.


«Սիրելի՛ երիտասարդ
Երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու և Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով, Հիմնադիր խորհրդարան կազմակերպությունը և Սասնա Ծռեր խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց։ Դու ապրում ես բախտորոշ ու երջանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թե արտերկրում, դո՛ւ ես այն կանչվածներից մեկը։ Եթե որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը, եթե անձնական երջանկությանը ու համամարդկային արժեքներին ու բարձունքներին ձգտում ես ազգայինի համատեքստում և ազգայինի միջոցով, կարող ես մեզ հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասվող մեր նախաձեռնությանը»:


Այն, որ ահաբեկչական խումբը պիտի դառնա կուսակցություն, սա բոլորովին նոր երևույթ է մեր երկրի նորագույն պատմության մեջ, որովհետև քաղաքականացված ահաբեկչից ավելի վատ բան կարող է լինել միայն զինված քաղաքականությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ ապագա կուսակցության վերնախավը կազմված է լինելու բացառապես քրեական հոդվածներ կրող ամբաստանյալներից, իսկ սա առանձնահատուկ հմայք կհաղորդի նրանց վարկանիշին և կարող է ունենալ համապատասխան կենսագրությամբ հետևորդներ:


Սակայն սրանից առավել հետաքրքրականն է այն, որ ուղերձը հասցեագրված է բացառապես երիտասարդներին: Այսինքն՝ միջին տարիքի կամ ծեր մարդիկ սեֆիլյանականներին չեն հետաքրքրում: Իսկ այսպիսի տարիքային տարանջատումը ևս մի աչքի ընկնող հատկանիշ ունի: Չմոռանանք, որ Նիկոլի ղեկավարած շարժման հարվածային ուժը հենց երիտասարդներն էին: Եվ հիմա Ծռերը պատրաստվում են իրենք էլ խարսխվել այդ մասսայի վրա` ձեռքի հետ էլ Նիկոլից մարդ փախցնելով: Իսկ այս հոգեորսության գլխավոր խայծն այլ բան չէ, քան «հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը»: Մի խոսքով` կուսակցություն` անիրագործելի նպատակով: Իսկ սա լավագույն բանն է, որ կարող են անել «Սասնա ծռերը», քանի որ նրանց իրագործելի նպատակները միշտ ավարտվում են կամ արյունով, կամ ձախողումով, կամ ազատազրկմամբ:

 







Դիտումների քանակ 15290


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Հուլիսի 25, 2018


«Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դեռ չեն ստեղծել իրենց խոստացած կուսակցությունը, բայց արդեն ձեռնամուխ են եղել նախընտրական...

Ե՛վ ահաբեկիչներ, և՛ մարոդյորներ

Ե՛վ ահաբեկիչներ, և՛ մարոդյորներ

Հուլիսի 21, 2018


Ոստիկանների սպանության մասին Պավլիկ Մանուկյանի խոստովանության ֆոնին կարծես երկրորդ պլան մղվեց մի նողկալիագույն հանգամանք, ևս մե...

Տեսակետի ձեռքը կրակն են ընկել

Տեսակետի ձեռքը կրակն են ընկել

Հուլիսի 20, 2018


Վերջին օրերի աննախադեպ շոգերը շատ ծանր են անդրադարձել «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամների վրա: Մեկը մյուսի հետևից նրանք անսպասել...

Մարդասպանություն ըստ տեսակետի

Մարդասպանություն ըստ տեսակետի

Հուլիսի 18, 2018


Հենց այն ժամանակ, երբ պիտի մտածեինք, թե «Սասնա ծռերի» հարցը կարելի է համարել փակված, զինյալ խմբի գործով հերթական դատական նիստու...

Պավլիկը զայրացել է Նիկոլի վրա

Պավլիկը զայրացել է Նիկոլի վրա

Հուլիսի 11, 2018


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին մեկիկ-մեկիկ բաց թողնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականում բացեց Պանդորայի տուփը, և հեռու ...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Հունիսի 30, 2018


Բանտից դուրս գալուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը լռության ուխտ էր պահում: Դժվար է ասել` լրագրողների հե...

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Հունիսի 29, 2018


Տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժ...

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Հունիսի 21, 2018


Դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով հերթական նիստի ժամանակ օրերս հրապարակվեց խմբի անդամներից երկուսի խոսակցության ձայնագրությունը:...

Ի՞նչ են անելու ազատված ծռերը պառվաբոզերի գլխավորությամբ

Ի՞նչ են անելու ազատված ծռերը պառվաբոզերի գլխավորությամբ

Հունիսի 11, 2018


«Սասնա ծռերի» ահաբեկիչներին քաղբանտարկյալներ չճանաչելով հանդերձ Նիկոլ Փաշինյանը սկսել է նրանց մեկիկ-մեկիկ ազատ արձակել, նույնիս...

Բանտային հեղափոխության ապագան

Բանտային հեղափոխության ապագան

Հունիսի 6, 2018


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նիստի ժամանկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին...

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

Հունիսի 5, 2018


Այսպես կարծել` նշանակում է չհասկանալ, թե ինչ է հայ ռուսատյաց նացիոնալիստը, հատկապես եթե բեյրութցի է կամ ղեկավարվում է բեյրութցի...

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Մայիսի 23, 2018


Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» անդամները դաստիարակչական նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշի...

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Մայիսի 22, 2018


Իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստացավ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Քաղբանտարկյալներին, ոչ թե հանցագործներին: Ընդ որում,...

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Մայիսի 21, 2018


ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանո...

Ահաբեկիչները մնացել են Փաշինյանի ողորմության հույսով

Ահաբեկիչները մնացել են Փաշինյանի ողորմության հույսով

Մայիսի 18, 2018


Երբ երկու տարի առաջ «Սասնա ծռեր» ահաբեկչական խումբը գրավեց ՊՊԾ գունդը և Երևանում ընդվզում հրահրեց, սրանց թվում էր, թե իրոք ապստ...

Մարդասպանները չեն սիրում նստել

Մարդասպանները չեն սիրում նստել

Մայիսի 14, 2018


Տարոն Մարգարյանից հետո հերթը հասավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. այսօր նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է գլխավոր դատա...

Ինչպե՞ս դառնալ քաղբանտարկյալ

Ինչպե՞ս դառնալ քաղբանտարկյալ

Ապրիլի 27, 2018


Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» համակիրները մի քիչ մլոլ տվեցին, մի քիչ ոտքերը կախ գցեցին, բառախաղերով տարվեցին` սպասելով, թե ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ