Սովորական խայտառակություն

Մի շտապեք մեղադրել Խոսրովին

Հուլիսի 24, 2018
Մի շտապեք մեղադրել Խոսրովին

Այսօր ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստում առաջարկներ ներկայացնելու հերթը ՀՀԿ-ին էր, և այդ ասպարեզում իր ուժերը փորձեց նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Վերջինս ասաց, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ցանկացած կուսակցություն պարտավոր է ներկայացնել այն կառավարության կազմը, որով ինքը ենթադրում է հանդես գալ, եթե հաղթի ընտրություններում: «Այսինքն, եթե ընտրության արդյունքում տվյալ քաղաքական ուժը ձևավորում է մեծամասնություն ԱԺ-ում, ապա հանրությանն այլևս հայտնի է, թե այդ կուսակցությունը ինչ կազմի կառավարությամբ է իրականացնելու իր նախընտրական խոստումները»,- պարզաբանեց Խոսրովը:

 

Հետաքրքրական է, որ Խոսրով Հարությունյանը նման նախաձեռնությամբ հանդես չէր գալիս այն տարիներին, երբ իշխանություն էր իր ներկայացրած կուսակցությունը: Բայց հիմա, արի ու տես, որ դրա խիստ անհրաժեշտությունն առաջացավ, ինչը որքան էլ անսպասելի է, մյուս կողմից էլ լիովին ընկալելի: Եթե մի պահ այնքան համարձակություն ունենանք, որ մեզ նրա տեղը դնենք, ապա հասկանալի կդառնա, որ մի կողմից Խոսրովի աչքը վախեցել է այսօրվա մանկապարտեզ-կառավարությունը տեսնելով, մյուս կողմից էլ խորամանկ Հարությունյանը գիտակցում է, որ եթե գալիք ընտրություններին հեղափոխականները հասարակությանը ցուցադրեն սրա նման մի կառավարության կազմ, ապա ընտրողների մի ստվար զանգված երես կթեքի նրանցից հենց սկզբից: Իսկ դա արդեն ՀՀԿ-ի օգտին է:







Դիտումների քանակ 25004


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լավ չես ապրի, Խոսրով

Լավ չես ապրի, Խոսրով

Մայիսի 29, 2018


Օրեր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի հետ բանակցություններ էր վարում վարչապետ ընտրվելու և երկրի կառավարումն իր թիմի ձեռքը հանձնե...

Խոսրովը Նիկոլի հետ առևտուր է անում

Խոսրովը Նիկոլի հետ առևտուր է անում

Ապրիլի 30, 2018


Նիկոլ Փաշինյանը գնացել էր հանդիպելու ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամների հետ: Երկու կողմերն էլ իրար հանդեպ անբարյացակամ լի...

Ո՞վ գլխի գցեց

Ո՞վ գլխի գցեց

Մարտի 1, 2018


Ազգային ժողովի հունձքն այսօր առատ էր, և առաջին ընթերցմամբ ընդունվեցին մոտ մեկ տասնյակի հասնող օրենքի նախագծեր: Եվ միայն մի դեպք...

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Փետրվարի 5, 2018


Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը երկրի աղքատներին խորհուրդ տվեց կարտոֆիլ ուտել` սովամահ չլինելու համար, ...

Խոսրովի վրեժխնդրությունը

Խոսրովի վրեժխնդրությունը

Փետրվարի 1, 2018


Երկու շաբաթ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հեղինակած հարկային փոփոխությունների նախագի...

Նկարիչը պիտի զբաղվի նկարչությամբ

Նկարիչը պիտի զբաղվի նկարչությամբ

Հունվարի 23, 2018


Այսօր ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ԱԺ-ում «Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» ...

Խոսրովին կփոխենք մի պարկ կարտոֆիլի հետ

Խոսրովին կփոխենք մի պարկ կարտոֆիլի հետ

Դեկտեմբերի 8, 2017


Զանգվածային շիզոֆրենիայի ականատեսն ենք կամ, ինչպես ժողովուրդը կասեր` բոլորը ձայն ձայնի տված ցնդել են: ՀՀԿ-ական պատգամավոր, առող...

Ծեծով մեծացած Խոսրովը

Ծեծով մեծացած Խոսրովը

Հոկտեմբերի 18, 2017


Շատերն այն կարծիքին են, որ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» նոր օրինագծի շուրջ աղմուկն այդքան մեծ ու ընդգրկուն ստա...

Խոսրովը կդառնա ղումարբազ ու սուտենյոր

Խոսրովը կդառնա ղումարբազ ու սուտենյոր

Հոկտեմբերի 3, 2017


Ամեն ինչ ներդրումների համար, ամեն ինչ զբոսաշրջիկների համար, ամեն ինչ Հայաստանը օտարների համար գրավիչ դարձնելու համար: Այս կարգա...

Խոսրովը ուրացավ վարչապետին

Խոսրովը ուրացավ վարչապետին

Սեպտեմբերի 25, 2017


Թեև մինչև եկող տարվա գարուն դեռ տևական ժամանակ կա, բայց ներքաղաքական խմորումներն արդեն ընթացքի մեջ են, և հարցերի հարցն այժմ մնո...

Վտիտ ու հիվանդ Խոսրովը

Վտիտ ու հիվանդ Խոսրովը

Մայիսի 4, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը քաղաքական բոլոր կարգի զարգացումների մասին իր հատուկ կարծիքն ունի: Օրինակ, գնա...

Խոսրովը փչացնում է Ծառուկյանին

Խոսրովը փչացնում է Ծառուկյանին

Մարտի 23, 2017


Նախընտրական ներկա փուլում քաղաքական դիվիդենտներ շահելու տեսանկյունից ցանկացած ոչ իշխանական ուժի համար կարևոր է ընտրողներին տեղե...

Քանի՞ ծղրիդ է սպանել Խոսրով Հարությունյանը

Քանի՞ ծղրիդ է սպանել Խոսրով Հարությունյանը

Փետրվարի 28, 2017


Ամեն ինչի համար փող հավաքող մեր պետական կառույցները երկար մտորումներից հետո վերջապես հերթական տույժերի ու տուգանքների աղբյուրն ...

Խոսրով Հարությունյանն ինքնասպան կլինի որակի դարդից

Խոսրով Հարությունյանն ինքնասպան կլինի որակի դարդից

Նոյեմբերի 28, 2016


Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը: Դատե...

Խոսրովի եղբայրը հիվանդանոցը տանուլ է տալիս ղումարով

Խոսրովի եղբայրը հիվանդանոցը տանուլ է տալիս ղումարով

Նոյեմբերի 21, 2016


«Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքում են: Շուրջ 6 ամիս է, ինչ բուժաշխատողները աշխատավարձ չեն ստանում: Իսկ հիվանդա...

Խոսրով Հարությունյանի փոքր տեսակը

Խոսրով Հարությունյանի փոքր տեսակը

Հոկտեմբերի 21, 2016


Վերջին ամիսների ընթացքում առատորեն բազմացող մանրիկ կուսակցությունները թեև տարբեր են, բայց բոլորն էլ ունեն միևնույն նպատակը՝ տզր...

Խոսրովը վատաբանում է ՀՀԿ-ին

Խոսրովը վատաբանում է ՀՀԿ-ին

Սեպտեմբերի 28, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը խճճվել է երկու հաստ թելերի մեջ: Մի կողմից նա ուզում է քծնել ...

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն

Սեպտեմբերի 27, 2016


Երկու նախկին վարչապետերի՝ Խոսրով Հարությունյանի ու Հրանտ Բագրաատյանի ճանապարհները կրկին խաչվել են ու վերստին՝ վատ իմաստով: Բագր...

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Խայտառակ դիմանկարներ. Խոսրով Հարությունյան` Սերոբիչից Ազատիչ

Հուլիսի 25, 2016
3

Երկրի մեծագույն ողբերգությունների շարքում երևի թե ազգային ջոջի քամելեոնացված տեսականին է։ Նրանց համար չկա հայրենիք։ Նրանց համար...

Բալասանյանի փաստաբան Խոսրովը

Բալասանյանի փաստաբան Խոսրովը

Հուլիսի 13, 2016


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի որոշումն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ