Սովորական խայտառակություն

Նիկոլի պահած Դիանան

Հուլիսի 24, 2018
Նիկոլի պահած Դիանան

Աստված գիտի, թե որտեղից պեղված ու Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Դիանա Գասպարյանը շատ լուրջ է ընդունել իր անձի կարևորությունը, իսկ երբ խոսակցություններ է լսել այն մասին, որ Էջմիածնում հոկտեմբերի կեսերին կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չունի և թեկնածու է փնտրում, անչափ վիրավորվել է այդ մտքից: Դիանան համարում է, որ դա ապատեղեկատվություն է ու իր դեմ իրականացվող հակաքարոզչություն: Իսկ թե ինչու հատկապես իր դեմ, պարզ է դառնում անմիջապես: Բանն այն է, որ աղջիկը պատրաստվում է իր թեկնածությունը դնել սպասվող ընտրություններում:

 

Դնում է` թող դնի: Դա իր իրավունքն է: Սակայն զայրացած թեկնածուն սրա հետ մեկտեղ չի մոռանում նաև ասել հետևյալի մասին. «Մենք գիտենք, թե այսօր ինչ վարկանիշ ունեն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և վարչապետը: Փորձ է արվում, ինձ թուլացնելու համար, ինձ ներկայացնել ոչ թե որպես վարչապետի թեկնածու, այլ ժամանակավոր, անցումային շրջանում այստեղ հայտնված ինչ-որ մեկը: Այնինչ, ես մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին, որպես իշխանության թեկնածու»:


Սա արդեն լավագույն ինքնախոստովանությունն է սեփական արժեքի ու վարկանիշի մասին: Դիանա Գասպարյանը հասկանում է, որ մեծ հաշվով ինքը ոչինչ չարժե, դրա համար էլ հույսը դնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Կասեն` Նիկոլի մարդն է ու կընտրեն: Այդպես եղել է տարիներ շարունակ, մենք շատ անգամ ենք տեսել, թե ինչպես են բարձր դիրքի հասել կամ մանդատներ ստացել այսինչի ու այնինչի մարդիկ: Հիմա նույնն է կրկնվում, բայց արդեն Նիկոլի փաթեթավորմամբ: Եվ հավանաբար հեղինակազուրկ Դիանայի պես են մտածում նաև բոլոր նրանք, ովքեր վաղը պիտի քաղաքներ ու գյուղեր ղեկավարեն: Իրենք ոչինչ չարժեն, բայց Նիկոլի թեկնածուն են:







Դիտումների քանակ 18175


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իսկ ո՞րն է տարվա ձեր եղանակը

Իսկ ո՞րն է տարվա ձեր եղանակը

Հուլիսի 21, 2018


Աշխատանքի նոր ոճ, նոր մոտեցումներ, ավանգարդիստական լուծումներ, մոդեռնիստական եզրահանգումներ. ահա այսպիսի հրահանգ է տրված նորանշ...

Վատ թալան և լավ թալան

Վատ թալան և լավ թալան

Հունիսի 27, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանը թալանչի է: Այս մասին են վկայում ԱԱԾ-ի վերջին բացահայտումներն ու հրապարակված տեսանյութերը: Մեր երկրում...

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Գրիգորյանները նախընտրում են թաղել

Հունվարի 12, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, քա...

Գեներալի որդին նաև դիզայներ է

Գեներալի որդին նաև դիզայներ է

Դեկտեմբերի 17, 2016


Նախատոնական տրամադրությունները հասան նաև Էջմիածին: Այսօր այդ քաղաքում միացվեց ամանորյա լուսավորությունը: Ավանդույթի համաձայն՝ հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ