Սովորական խայտառակություն

Կլոունադա 4 թեկնածուով

Հուլիսի 24, 2018
Կլոունադա 4 թեկնածուով

Այսօր ՔՊ վարչության նիստ էր հրավիրվել, որ որոշեին, թե ի վերջո ով է լինելու Երևանի քաղաքապետի թեկնածուն: Հետո նիստն ավարտվեց, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, ինչն իր հերթին նշանակում էր, որ ոչ միայն որոշում չի կայացվել, այլև նույնիսկ չկայացնելու պատճառների մասին խոսելն է ավելորդ:

 

Բայց եթե կացությունը դիտարկենք իր ողջ տրագիկոմիզմի մեջ, ապա իսկապես էլ ասելու բան չկա: Ի՞նչ ունի այսօր Նիկոլի կուսակցությունը Երևան քաղաքի համար. 4 ինքնաառաջադրված թեկնածուներ` Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: Իսկ թե սրանք իրենցից ինչ են ներկայացնում, արդեն վաղուց պարզ է հանրության համար: Մարիխուանա-Ալենի մասին հիմա նույնիսկ երդվյալ հեղափոխականներն են ասում, որ նրա առաջադրման դեպքում իրենք կդառնան ամենամոլի հակահեղափոխական: Սուպերմամա Հայկ Մարությանի պատմությունն ընդհանրապես կլոունադա է, ու թե ինչպես կարելի է նրան մի ամբողջ մայրաքաղաք վստահել՝ դա նույնիսկ ծանր, մղձավանջային երազներում տեսանելի չէ: Զարուհի Բաթոյանի թեման ևս առանձնահատուկ դեպք է: Այս աղջիկն իբրև թե սոցապ փոխնախարար է: Բայց այնքան անտեղյակ ու անընդունակ է այդ ոլորտում որևէ բան անելու համար, որ մի կողմից՝ ուզում է գլուխն առնել ու փախչել, մյուս կողմից՝ իշխանության համը բերանն է ընկել և հիմա էլ սիրտը քաղաքապետի աթոռ է ուզում:


Թեկնածուներից մյուսը՝ ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ոչ մի կարգին հեղափոխական է, ոչ էլ ՔՊ անդամ է: Բայց ականջին հասել է, որ ինքնատիպ լինելու համար ցանկություն կա, որ քաղաքը կին ղեկավարի ու մտածել է. «Դե, ես էլ եմ կին, մյուսներն ինձնից ինչո՞վ են լավը»: Ահա այսպիսի զավեշտալի կացության միջից այսօր Նիկոլը հեռացավ տխուր դեմքով, քանի որ ինչ-ինչ, բայց հաստատ հասկանում է, որ իր շրջապատը այն շրջապատը չէ, որին կարելի է ինչ-որ բան վստահել: Հասկանում է, սակայն նահանջի տեղ այլևս չունի:







Դիտումների քանակ 26402


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալենը ամեն ինչ կանի, որ իր թիմը պարտվի

Ալենը ամեն ինչ կանի, որ իր թիմը պարտվի

Հուլիսի 31, 2018


Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որոշեցին, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, այդ ո...

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Հուլիսի 26, 2018


Ասում են` երկու օր առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվում էր կուսակցության Երևանի քաղա...

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հունիսի 21, 2018


Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը, որ ժողովրդին առավելապես հայտնի է Կարգին Հայկո անունով, այսօր հպարտ-հպարտ իր ֆեյսբուքյան էջո...

Ներսի խռովկան ընդդիմադիրը

Ներսի խռովկան ընդդիմադիրը

Հունիսի 13, 2018


Այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանի թիմում սանձեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ինքնագործունեությունը և նրան ...

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Մայիսի 25, 2018


Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու ...

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մայիսի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ կապված պատմությունն արդեն հայտնի է: Երիտասարդը մի պահ երևակայեց, որ...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մայիսի 22, 2018


Հեղափոխականների ճամբարում հիմա ավելի ակտիվ իրարանցում է, քան բուն հեղափոխության օրերին: Եկել է պաշտոնները բաժանելու, մեջ-մեջ ան...

Սա արդեն դարձավ անհամություն

Սա արդեն դարձավ անհամություն

Մայիսի 17, 2018


Երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր շարժումը, նրա բազմաթիվ համակիրներից ու ակտիվիստներից մեկն էլ դերասան Հայկ Մարությանն էր՝ «Կարգին Հ...

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Մայիսի 12, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ է: Պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ։ Աս...

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Մայիսի 11, 2018


Փաշինյան Նիկոլի առաջին կադրային որոշումները ցույց տվեցին, որ շուտով հայ ժողովուրդը երանի կտա ՀՀ երրորդ նախագահի կառավարությունն...

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Մայիսի 10, 2018


Հիմա արդեն շատերը կան, որ հարցնում են. «Ինչո՞ւ իրագործվեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, ո՞րն է դրա նպատակը»: Մինչ այս պահը տ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Փետրվարի 19, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ խայտառակ ծեծկռտուքի առիթով «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը հիշատակել էր ՀՀԿ-ական նախկին պատգամ...

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Ի՞նչ է ծխում «Ելք»-ի Ալենը

Դեկտեմբերի 5, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը երբևէ այնպիսի նշանակալի բան չի կատարել իր կարճ կյանքի ընթացքում, որ դրո...

Քեֆը կուսակցական միջոցառում է

Քեֆը կուսակցական միջոցառում է

Սեպտեմբերի 4, 2017


Հայաստանում խնջույքներ, քեֆեր, հանդիսություններ ամեն օր են լինում: Այդ կարգի հավաքներից մի քանիսը լայն հնչեղություն են ստանում:...

Ալենը խրախուսում է հանցագործությունը

Ալենը խրախուսում է հանցագործությունը

Փետրվարի 22, 2017


«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն այն օրից ի վեր, ինչ որոշեց զբաղվել քաղաքականությամբ, ներքին համոզմունք ունի, թե մարդկանց համ...

Ալեն Սիմոնյանը մարմնավաճառների և թմրամոլների ձայների հույսին է

Ալեն Սիմոնյանը մարմնավաճառների և թմրամոլների ձայների հույսին է

Դեկտեմբերի 13, 2016


Քաղաքական դաշտում ամեն ոք այս օրերին տարված է այն մտքով, թե ինչպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ