Սովորական խայտառակություն

ՔՊ-ն գլխաքանակ է ապահովում

Հուլիսի 25, 2018
ՔՊ-ն գլխաքանակ է ապահովում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդներն այս օրերին բոլոր առիթներով նշում են, որ ՔՊ-ին անդամագրվել ցանկացողների մեծ հոսք է նկատվում: Նրանք, բնականաբար, իրենց հարց չեն տալիս, թե ինչու՞ այդպիսի հոսք չկար ապրիլյան դեպքերից առաջ և այդ ի՞նչ հրաշք կատարվեց, որ հանկարծ բոլորը միանգամից գայթակղվեցին կուսակցության ծրագրով ու կանոնադրությամբ: Գաղափարախոսության մասին այս դեպքում ավելորդ է խոսելը, քանի որ անդամագրվողներից ոչ ոք դրա մասին պատկերացում անգամ չունի նաև այն պատճառով, որ ՔՊ-ն փաստացի որևէ գաղափարախոսություն չունի:

 

Ի դեպ, լրագրողներն արդեն իսկ հասցրել են արձանագրել, որ Նիկոլի կուսակցության անդամ դառնալ ցանկացողներից շատերը դժվարանում են պատասխանել այն հարցին, թե ինչպես է իրենց նախընտրած կուսակցության անունը: Իսկ սա ներկա պահին որևէ մեկին պիտի չզարմացնի, քանի որ ՔՊ հոսողների ճնշող մեծամասնությունն այնտեղ է գնում, որովհետև այս ուժն է այժմ իշխանություն: Ժամանակին նույն ձևով նրանք նետվում էին դեպի ՀՀԿ (հիշենք մեկ օրում 7000 անդամագրվողի պատմությունը), ժամանակին ԲՀԿ-ն հայտարարում էր, թե կես միլիոն անդամ ունի (հետո այդ միֆը ցրվեց), ժամանակին հազարներով մարդ էին հավաքագրում ՕԵԿ-ը ՀԱԿ-ը և այդպես շարունակ: Այնպես որ, երևույթը նոր չէ, մարդիկ էլ նույնն են և ՔՊ լիդերները իզուր են այդքան երջանկացած, քանի որ դեռ չեն գիտակցում, թե ում առաջ են բացել իրենց դռները:


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակին կատարված հարցմանն ի պատասխան ասել են, որ ներկայումս անդամագրվել ցանկացողների թիվը կազմում է մոտավորապես 2500-3000 մարդ: Ցավոք, անդամատոմս տալուց առաջ ընդունված չէ այդ մարդկանց խուզարկել, որովհետև մեծ է հավանականությունը, որ նրանց գրպաններից դուրս կթափվեն տարատեսակ ու բազմագույն այլ անդամատոմսեր` այլ կուսակցությունների խորհրդանշաններով: Սակայն հիմա ՔՊ-ն այլ խնդիր է լուծում: Մեծ հաշվով Փաշինյանի համար միևնույն է, թե ովքեր կկանգնեն իր կողքին, ինչպես որ եղավ «թավշյա հեղափոխության» օրերին: Նրան գլխաքանակ է պետք խորհրդարանական ընտրությունները հաղթահարելու համար: Ու եթե ՔՊ-ի օգտին քվեարկել է ուզում նաև որևէ թափթփուկ, թող քվեարկի: Թափփթփուկի ձայնը ևս հաշիվ է:

 







Դիտումների քանակ 21772


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սեր և համերաշխությո՞ւն, թե՞ ֆաշիզմ

Սեր և համերաշխությո՞ւն, թե՞ ֆաշիզմ

Հուլիսի 3, 2018


Վախճանվել է հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Նրա երկրպագուները սգում են, հնչում են ցավակցության ու մխիթարանքի խոսքեր: Այս ամե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ