Ազգային խայտառակություն

Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Հուլիսի 26, 2018
Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Օսկան Քոչարյան

 

Ասում են` երկու օր առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվում էր կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցը, այդ թեկնածուներից երկուսը` ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, բավական թեժ բանավիճել են: Ալեն Սիմոնյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ընկեր Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի և առանց հաշվի առնելու ընկերական հարաբերությունները` կանգնել է իր ճանապարհին: Ստեղծված իրավիճակն ինքնին հունից հանել է ՔՊ վարչության մի քանի անդամի, և տևական ժամանակ քաղաքապետի թեկնածուի շուրջ վեճը թեժ ընթացք է ունեցել։


Հետո այս վիճաբանության մասին տեղեկությունը Ալենը հերքեց` ասելով, որ նման բան չի եղել, տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչ կա որ, կարելի է նաև նրան հավատալ, որովհետև եթե վեճի լուրը իրականությանը չի համապատասխանում, ապա դրանից ավելի խայտառակ մի բան է համապատասխանում իրականությանը` այն, որ Ալենն ու Հայկոն քաղաքապետի թեկնածու են, և այն, որ կան մարդիկ, ովքեր ոչ միայն վատ չեն զգում այդ փաստից, այլև նույնիսկ արդարացնում, խրախուսում ու հիմնավորում են: Օրինակ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը արդեն հասցրել է Հայկոյին համեմատել Ռեյգանի ու Շվարցենեգերի հետ այն հիմքով, որ եթե այդ դերասանները դարձան նախագահ ու նահանգապետ, կոմիկ Հայկոն ինչո՞ւ չպիտի դառնա քաղաքապետ: Այսպես որ գնա, Ալենին էլ շուտով կհամեմատեն աշխարհում հայտնի թմրամոլ քաղաքական գործիչների հետ, ու ամեն ինչ իր տեղը կընկնի:


Սակայն կարծել, թե Սասունն իսկապես գիտեր Ռեյգանի կամ Շվարցենեգերի քաղաքական կենսագրությունը՝ սխալ կլինի: Նա մի տեղից դա լսել է ու իր ականջներին հաճո է եղել, որովհետև շուտով Սասուն Միքայելյանն էլ հարազատ որդուն է դարձնելու Հրազդանի քաղաքապետ: Եվ այդ ժամանակ էլ հավանաբար Կարգին Հայկոն նրան օգնության կգա ու կասի. «Է, ինչ կա որ, Էրդողանն էլ իր զավակներին ու փեսաներին է նախարար նշանակում, դա ընդունված պրակտիկա է», և բոլորը գոհ կլինեն: Այսինքն, երբ ասում ենք բոլորը, նկատի ունենք միայն իրենց` հեղափոխականներին:

 







Դիտումների քանակ 29221


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ալենը ամեն ինչ կանի, որ իր թիմը պարտվի

Ալենը ամեն ինչ կանի, որ իր թիմը պարտվի

Հուլիսի 31, 2018


Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որոշեցին, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, այդ ո...

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Կլոունադա 4 թեկնածուով

Կլոունադա 4 թեկնածուով

Հուլիսի 24, 2018


Այսօր ՔՊ վարչության նիստ էր հրավիրվել, որ որոշեին, թե ի վերջո ով է լինելու Երևանի քաղաքապետի թեկնածուն: Հետո նիստն ավարտվեց, ու...

Հրազդանում կլինի վենդետա

Հրազդանում կլինի վենդետա

Հուլիսի 16, 2018


Հրազդանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր ներկայացնում էին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին: Եկել էր ՀՀ...

Տանջվածները քաղաքապետ կդառնան

Տանջվածները քաղաքապետ կդառնան

Հուլիսի 12, 2018


Լուրերն այն մասին, որ Հրազդանի ապագա քաղաքապետը կլինի Սասուն Միքայելյանի որդին, արդեն հաստատվում են: Հատկապես դա է հաստատում ին...

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հայկոն այնքան էլ կարգին չի

Հունիսի 21, 2018


Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը, որ ժողովրդին առավելապես հայտնի է Կարգին Հայկո անունով, այսօր հպարտ-հպարտ իր ֆեյսբուքյան էջո...

Ներսի խռովկան ընդդիմադիրը

Ներսի խռովկան ընդդիմադիրը

Հունիսի 13, 2018


Այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանի թիմում սանձեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ինքնագործունեությունը և նրան ...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

ԵԿՄ բախտը մազից է կախված

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018


Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թ...

Բանտային հեղափոխության ապագան

Բանտային հեղափոխության ապագան

Հունիսի 6, 2018


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նիստի ժամանկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին...

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Նիկոլի ու Տարոնի շահերը համընկան

Մայիսի 25, 2018


Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու ...

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մեծամիտ տղան կրակն է ընկել

Մայիսի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ կապված պատմությունն արդեն հայտնի է: Երիտասարդը մի պահ երևակայեց, որ...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մարիխուանա Ալենը` քաղաքապե՞տ

Մայիսի 22, 2018


Հեղափոխականների ճամբարում հիմա ավելի ակտիվ իրարանցում է, քան բուն հեղափոխության օրերին: Եկել է պաշտոնները բաժանելու, մեջ-մեջ ան...

Սա արդեն դարձավ անհամություն

Սա արդեն դարձավ անհամություն

Մայիսի 17, 2018


Երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր շարժումը, նրա բազմաթիվ համակիրներից ու ակտիվիստներից մեկն էլ դերասան Հայկ Մարությանն էր՝ «Կարգին Հ...

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Նիկոլի ու Սասունի կուսակցությունը պիտի լինի գալիք ընտրությունների միակ մասնակիցը

Մայիսի 16, 2018


Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ որևէ կերպ խոչընդոտել Փաշինյան Նիկոլի կառավարությանը: Մի քանի օրից նրա ծրագիրը կհաստատվի,...

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Աներձագի ու КВН-շիկի հեղափոխությունը

Մայիսի 12, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ է: Պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ։ Աս...

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Ինչի՞ իմեննոյ Օսիպյանը

Մայիսի 11, 2018


Փաշինյան Նիկոլի առաջին կադրային որոշումները ցույց տվեցին, որ շուտով հայ ժողովուրդը երանի կտա ՀՀ երրորդ նախագահի կառավարությունն...

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Նիկոլի հեղափոխությունն ու մարիխուանան

Մայիսի 10, 2018


Հիմա արդեն շատերը կան, որ հարցնում են. «Ինչո՞ւ իրագործվեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, ո՞րն է դրա նպատակը»: Մինչ այս պահը տ...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ