Սովորական խայտառակություն

Կարպիսին հեռացրին, որ աճեցնեն

Հուլիսի 26, 2018
Կարպիսին հեռացրին, որ աճեցնեն

Տասը օր մլոլ տալուց հետո այսօր վերջապես ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանին աշխատանքից ազատելու դիմումը: Տասը օր սրանք դեռ հույս ունեին, որ մարդիկ ուրիշ թեմա ու զբաղմունք կգտնեն, կմոռանան Կարպիսի խոսքերը թե՛ ապրիլյան պատերազմի զոհերի և թե՛ այն մասին, որ հանրությունը շիզոֆրեննիկների հավաքածու է: Բայց մարդիկ հիասթափություն պատճառեցին` չմոռացան: Եվ այսօր Արարատ Միրզոյանը որոշեց զոհաբերել իր գաղափարակից աշակերտին, որ փրկի սեփական կաշին:

 

Այդ զոհաբերումը նա արեց բարձր ինտելեկտուալ մակարդակներում` սրա առիթով իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Օրեր առաջ լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։ Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես ստորագրել եմ Կարպիսի՝ աշխատանքից ազատվելու դիմումը»։


Նման նախաբանով առաջին փոխվարչապետը նետերն իրենից հեռու է վանում` պնդելով, թե իբր ինքը չի կիսել Կարպիսի տեսակետները: Բայց հաջորդ պահին, ինչպես ասում են, «վառում է իրեն»` շարադրելով ճիշտ հակառակ դիրքորոշումը։ «Այլ՝ ընդունված մոտեցումներից տարբերվող կարծիքը, քննական մոտեցումը, բանավեճ հարուցող դիրքորոշումը հասարակության, մարդկության զարգացման հիմնական գրավականներից մեկն են»,- ասում է նա: Ստացվում է, որ իր նախկին խոսնակը ոչ թե սխալ մտքեր է արտահայտել, այլ ընդամենը ուրիշներից տարբերվող կարծիք, իսկ դրա համար պետք չէ մարդուն դատափետել կամ աշխատանքից հեռացնել: Եվ որպեսզի Կարպիսի կորստի ցավը թեթև լինի, Արարատ Միրզոյանը վերջում մարգարեանում է։ «Կարծում եմ, որ Կարպիսը պիտի շարունակի իր հրապարակախոսական գործունեությունը և, ինչու ոչ, հանդես գա իբրև ինքնուրույն քաղաքական գործիչ»,- գրել է նա` ակնարկելով, որ գործից հեռացվածը ոչ միայն կմնա թիմում, այլև նրանից քաղաքական գործիչ կկերտեն, որովհետև կարպիսների ուսերի վրա է ծանրացած ամբողջ հեղափոխական պրոցեսը և նրանց` ուրիշներից տարբերվող կարծիքը իրականում շարժման գաղափարական հենքն է, ինչից նույնիսկ Արարատը հրաժարվել չի կարող, թեև առերևույթ երես թեքեց Կարպիսից:







Դիտումների քանակ 23471


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Փաշինյանը Ալիևին կարող է արժանացնել Պետրոնիուսի ճակատագրին, եթե նա կամավոր չհրաժարվի Ղարաբաղից

Հուլիսի 31, 2018


Ուրեմն, Փաշինյան Նիկոլն ասել էր, թե պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ: Կարծում եմ, Փաշինյանը պիտի հրաժարվի այդ գաղափարից ...

Շիզոֆրենիկների ժամանակը

Շիզոֆրենիկների ժամանակը

Հուլիսի 28, 2018


Օրեր առաջ, երբ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիսը հասարակությանը մեղադրեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիայով տառա...

Արարատը` persona non grata

Արարատը` persona non grata

Հուլիսի 25, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Սրանից առաջ խոսակցությ...

Խեղդվողների փրկության գործը

Խեղդվողների փրկության գործը

Հուլիսի 25, 2018


Վերջին շրջանում ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում սուր քննադատություն է հնչում առաջին փոխվարչապետ Արա­րատ Միրզոյ...

Հայրենադավության շիզոֆրենիան պարտվեց

Հայրենադավության շիզոֆրենիան պարտվեց

Հուլիսի 16, 2018


Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը, հենց նա, ով օրեր առաջ ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում՝ Արցախի հերոս Ռոբե...

Հասկացողների ու չհասկացողների ժամանակը

Հասկացողների ու չհասկացողների ժամանակը

Հուլիսի 14, 2018


Անմեղսունակությունը հազիվ թե ընդամենը հոգեբանական կատեգորիա է, որովհետև երբ լսում ու տեսնում ես, թե իշխանության եկած մանկահասակ...

Ջատագովը պատրաստվում է ոչնչացնել

Ջատագովը պատրաստվում է ոչնչացնել

Հուլիսի 13, 2018


Նոր իշխանությունները գալուն պես առաջին հերթին խոսք բացեցին Ընտրական օրենսգրքի մասին: Դա սպասելի քայլ էր: Արտահերթ ընտրություննե...

Դեռ մուլտիկ էլ կնկարեն

Դեռ մուլտիկ էլ կնկարեն

Հուլիսի 11, 2018


Մի զարմանմալի տեղեկություն տարածվեց օրերս: Համացանցում գրվեց այն մասին, որ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նոր ներկայ...

Արարատը՝ կառավարության պատշարը

Արարատը՝ կառավարության պատշարը

Հուլիսի 6, 2018


ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ է անում իրավունքները խախտված անձանց դիմել վարչապետի աշխատակազմին: Իր ֆեյսբուքյան էջո...

Լավ կադրերը բարեկամ կադրերն են

Լավ կադրերը բարեկամ կադրերն են

Հուլիսի 3, 2018


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գնացել էր մասնակցելու «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին և, հա...

Օրակարգը վեր է Սահմանադրությունից

Օրակարգը վեր է Սահմանադրությունից

Հունիսի 23, 2018


«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ օգտատերերից մեկը շատ անհարմար վիճակի մեջ դրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Ար...

Թավշյա հեղափոխականը փրկում է կաշին

Թավշյա հեղափոխականը փրկում է կաշին

Հունիսի 22, 2018


ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար, անչափահաս Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Ընդամ...

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հիմա խնայո՞ւմ եք, թե՞ շռայլում

Հունիսի 1, 2018


Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հպարտորեն հայտարարել է, թե փոխվարչա...

Հակահիգիենան սպառնալիք է Հայաստանի համար

Հակահիգիենան սպառնալիք է Հայաստանի համար

Մայիսի 30, 2018


Հանճարեղ ռուս բժիշկ-գիտնական Պիրոգովն ասել է. «Ես հավատում եմ հիգիենային։ Ահա թե որտեղ է ամփոփված մեր գիտության իրական պրոգրեսը...

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Մայիսի 28, 2018


Վաղը Երևանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպելու` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Արամ...

Մանկահասակների կառավարությունը համալրվում է

Մանկահասակների կառավարությունը համալրվում է

Մայիսի 21, 2018


Մինչ հասարակության մի ստվար զանգված դեռևս լրջորեն մտահոգված է, թե որքանով է խելամիտ երկրի գործադիր մարմինն ու իշխանական առանձին...

Իրո՞ք այսքան հստակ է

Իրո՞ք այսքան հստակ է

Մայիսի 15, 2018


Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետեր Տիգրա...

Դասալիքները նետվում են մարտի

Դասալիքները նետվում են մարտի

Մայիսի 11, 2018


Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մնացել, թե ինչպես ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները իշխող կուսակցության հետ բանավիճելի...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

Ահա և ձեզ Նիկոլի ժողովրդավարությունը

Ահա և ձեզ Նիկոլի ժողովրդավարությունը

Ապրիլի 26, 2018


Այսօր Հանրապետության հրապարակում շատերի պես ելույթ ունեցավ պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա խոսեց այն մասին, որ այս օրերին Հայաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ