Սովորական խայտառակություն

ԲՀԿ-ում անհանգիստ են

Հուլիսի 27, 2018
ԲՀԿ-ում անհանգիստ են

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման փաստը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հանդես եկան խիստ գնահատականներով, իսկ ահա ԲՀԿ-ի վիճակն այնքան էլ նախանձելի չէ, քանի որ վերջինս անհարմար կացության մեջ է ու չի կողմնորոշվում, թե իրեն ինչպես պիտի դրսևորի: Մի կողից Ծառուկյանի թիմը կարծես թե հեղափոխական ուժերի աջակիցն է ու պիտի ողջունի սրանց քայլերը, մյուս կողմից ԲՀԿ-ում հրաշալի հասկանում են, որ Քոչարյանի և Մարտի 1-ի առնչությամբ մի քանի դրվագներով հոլովվում է նաև իրենց անունը, իսկ դա, մեղմ ասած, շատ վատ բան է: Մնում է ելք գտնել ու հնարավորինս չոր դուրս գալ ջրից, ինչն էլ այսօր անում էին մի շարք երևելի ԲՀԿ-ականներ:

 

Օրինակ, ծառուկյանականներին հիշեցրին, որ 2008-ին ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս էր կազմում, ուրեմն մեղքի մասնաբաժին չունենալ չի կարող: Սրա առնչությամբ փորձեց «կռուտիտ» լինել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` ասելով. «ԲՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այնքանով, որքանով Մարտի 1-ի պատասխանատվությունը գործող իշխանության վրա է»: Հասկանալի է, որ նման պատասխանի մեջ բավականին ցինիզմ կա: Այսինքն իշխանությունը կիսել ես, բայց պատասխանատվությունը չես կիսել: Այդ դեպքում ինչու՞ էիր վերցրել իշխանության այդ մասնաբաժինն առանց պատասխանատվության:


Ի դեպ, եթե Մարտի 1-ի մասով ԲՀԿ-ն կջանա ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել, ապա անհամեմատ դժվար է լինելու ժխտել, որ ի սկզբանե այդ կուսակցությունը համարվել է Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակ և տևական ժամանակ ուղղորդվել է նրա կողմից: Հիմա ԲՀԿ-ականներն այս փաստն էլ են հերքում, բայց մի տեսակ անհաջող է ստացվում այդ մերժումը: Օրինակ, նույն Բագրատյանն ասում է. «Մենք էլ ենք լսում նման բաներ, բայց երբևէ համոզված չենք եղել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ չի առնչվում ԲՀԿ-ի հետ: Առնվազն ես, որպես հիմնադիր անդամներից մեկը, երբևէ Ռոբերտ Քոչարյանին չեմ հանդիպել: Եթե նա որևէ կապ ունենար, պետք է որ ի հայտ գար ու պետք է որ մեր հետ հանդիպումներ լինեին, բայց երբևէ որևէ անգամ ԲՀԿ-ն առնչություն չի ունեցել նրա հետ»:


Նման պատասխանն առնվազն մանկական պատկերացումների շրջանակներում է, որովհետև իրեն հարգող որևէ լուրջ կուսակցական կամ քաղաքական գործիչ հաստատ կնախընտրեր մեկ այլ տարբերակի հիմնավորում: Սակայն, ինչպես արդեն ասացինք, այս պահին ԲՀԿ-ն խիստ անհանգիստ է, որոշակի ցայտնոտային կացության նախանշաններն առկա են և այնքան էլ պատրաստ չէ հակադարձել հետաքրքրասերների հարցադրումներին: Ինչպես ասում են, որքան էլ ճիգ են գործադրում, միևնույն է, թիկունքից հայտնի ականջները երևում են:









Դիտումների քանակ 40438


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Հուլիսի 30, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր մասին սիրում է ասել, թե անչափ սկզբո...

Երկու դերասանի թատրոն

Երկու դերասանի թատրոն

Հուլիսի 30, 2018


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը վերջին շրջանում սկսել է ավելի հաճախ հիշել, որ ինքը նաև ԱԺՄ կուսակցության նախագահն է,...

Ամենաառաջին անհանգստացողը

Ամենաառաջին անհանգստացողը

Հուլիսի 28, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք ներկայացնելու և կալանավորելու փաստի առիթով արձագանքնե...

Շիզոֆրենիկների ժամանակը

Շիզոֆրենիկների ժամանակը

Հուլիսի 28, 2018


Օրեր առաջ, երբ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիսը հասարակությանը մեղադրեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիայով տառա...

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Ծառուկյանը ետ է կանչում իր զորքին

Հուլիսի 13, 2018


Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ձերբակալելուց հետո ԵԿՄ-ն մի պահ անտերության մատնվեց և քան...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Հուլիսի 4, 2018


Մեծ ուրախություն է տիրում Հայաստանում: Այսքան մեծ ուրախություն չի եղել անգամ անկախության հռչակման ժամանակ, էլ չենք խոսում հայկա...

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Ինչքան խորն է ընկել Հարությունովը

Հուլիսի 3, 2018


Այսօր ողջ օրը լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման գլխավոր թեման «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպն էր, ըստ որի այնտեղ Գագի...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

«Ծառուկյան» դաշինքը սկսեց ատամ ցույց տալ

Հունիսի 15, 2018


Այն պահից ի վեր, երբ կառավարությունը լույս աշխարհ հանեց «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» դաշինքի և Նիկոլ Փաշ...

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Նիկոլը Ծառուկյանին կաշառատու է համարում

Հունիսի 14, 2018


Այն բանից հետո, երբ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության կողմից և պատրաստ է Ազգայի...

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Նիկոլի ու Ծառուկյանի բարեգործական կռիվը

Հունիսի 13, 2018


Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է զայրացած: Կառավարության վերջին նիստում «Բարեգործության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Ոչ կոռեկտ եղբայրություն

Ոչ կոռեկտ եղբայրություն

Հունիսի 7, 2018


Արտահերթ ընտրություններ կոչվող գայթակղության քարի վրա ով ասես կարող է սայթաքել: Նույնիսկ դաշնակից եղբայրները: Նիկոլ Փաշինյանի թ...

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Եվ, այնուամենայնիվ, մտքափոխվեց

Մայիսի 29, 2018


Ընդամենը հինգ օր առաջ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր...

Նիկոլը վախեցա՞վ

Նիկոլը վախեցա՞վ

Մայիսի 24, 2018


Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարեց...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ