Ազգային խայտառակություն

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018
Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Օսկան Քոչարյան

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ ավելի ճիշտ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դերասան Հարկ Մարությանին Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու որոշումը նույնիսկ ամենածիծաղելի հումորային հաղորդման սցենարում տեղ չէր գրավի: Բայց այս ցավալի իրողության մեջ բազմաթիվ օրինաչափության հատիկներ կան, և մեր հասարակությունն էլ լիաթոք հռհռալուց և ծաղրուծանակի ենթարկելուց առաջ նախ ստիպված կլինի մի քանի հարցերի պատասխանը տալ:

 

Սկսենք նրանից, թե արդյոք Կարգին Հայկոն Փաշինյանի կադրային քաղաքականության ամենաձախողված ներկայացուցիչն է: Բավական է աչք նետել մեր նոր կառավարության կազմին և այնտեղ Հայկոյից էլ անհաջող բազում դեմքերի կնշմարեք: Մինչդեռ երբ սրանք ստանձնում էին իրենց իշխանությունը, զվարճացող հանրությունը լուռումունջ ընդունեց այդ նշանակումները: Ստացվեց, որ կրկին գործում է վաղուց ծեծված սկզբունքը` այն, որ մի չարիքն իր ետևից ուրիշ չարիքներ է բերելու, բայց այդ մասին մարդիկ սովորաբար հիշում են միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում:

 

Հայկ Մարությանին մայրաքաղաքի ղեկավար տեսնողներն իրենց լավատեսությունը կառուցում են այն դատողությունների վրա, թե նա ազնիվ է, լավ մարդ է, կպայքարի անարդարության դեմ և այլ կարգի հումանիստական զեղումներ են ունենում: Բայց ի՞նչ կապ կա նրանց ասածների և քաղաքի կառավարման կարողությունների միջև: Գրեթե ոչ մի: Ու հենց այստեղ էլ ի հայտ է գալիս վարչական գործառույթների նկատմամբ հեղափոխական ուժերի պատկերացումների անլրջությունը: Մարդիկ շոո՞ւ են ուզում` տանք նրանց այդ շոուն, որովհետև ավելի օգտակար բան տալու համար պետքական չենք:

 

Կարգին Հայկոյին մայրաքաղաք վստահելը նույնն է, թե երեխայի ձեռքը փշրվող խաղալիք տաս: Սակայն Նիկոլ Փաշինյանը գնաց այդ քայլին, որովհետև նա դարձել է իր իսկ ստեղծած մոտեցումների պատանդը: Հարազատ կուսակցության անդամների կամքը վեր է երկրի շահերից: Հայկոն քայլե՞լ է մի քանի կիլոմետր, ուրեմն բարի եղեք նրան վարձատրել: Իշխանությունը պետք է անցնի իրենց, և արդեն կարևոր չէ, թե մասնագիտական ու ղեկավարման ինչ հմտություններով է օժտված յուրայինը կամ արդյո՞ք ընդհանրապես օժված է: Պետք է վերցնել Երևանը: Ու թող ծաղրածուն ղեկավարի քաղաքը, որովհետև այդ ծաղրածուն այսօր կարող է տասնյակ հազարավոր այլ ծաղրածուների ձայներ հավաքել, ովքեր պետությունն ընկալում են իբրև զվարճանքի վայր, իսկ իշխանությունը` պարապ վախտի խաղալիք: Իսկ հետո կլինի այն, ինչ լինում է նման դեպքերում: Հիշողությունը կորցրած ամբոխը շատ շուտով կնայի իր ընտրյալներին ու կարտասանի Կարգին Հայկոյի հանրահայտ ֆրազը. «Արա, բայց ես ոնց եմ զզվում ձեզնից»:

 

Իսկ մինչ այդ պատմական պահը փորձենք կռահել կարգին Հայկոյին կարգին պաշտոն տալու հիմնական դրդապատճառը: Կարծում ենք, դա այն է, որ Փաշինյանն ամեն կերպ իջեցնում է քաղաքականության նշաձողերը, հատկապես կադրային հարցերում: ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյանի համար օտար տեղ է, հո Իջևանի խոզանոցը չէ՞, որտեղից կարգին Հայկոյին պետք է հեռու պահել: Տեսնենք, թե երբ կլցվի ՀՀ նորմալ քաղաքացիների համբերության բաժակը, երբ նրանք ՀՀ հպարտ քաղաքացիներին կվերադաստիարակեն ու պատմության աղբանոց կնետեն Փաշինյան Նիկոլի լակոտակրատիան...







Դիտումների քանակ 26042


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Հուլիսի 31, 2018


Պետք է ասել, որ Փաշինյան Նիկոլին այս ցուգցվանգի մեջ տեղավորել է Սերժ Սարգսյանը: Ո՞րն էր իմաստը 90 տարեկան մարդուն, որը կյանքու...

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Հուլիսի 31, 2018


Առիթ ունեցել ենք գրելու այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ ղեկավար Գեորգի Ավետիսյանը «թավշյ...

Ալենը ամեն ինչ կանի, որ իր թիմը պարտվի

Ալենը ամեն ինչ կանի, որ իր թիմը պարտվի

Հուլիսի 31, 2018


Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որոշեցին, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, այդ ո...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Ես քեզ պաշտպանեմ, դու` ինձ

Հուլիսի 26, 2018


Ասում են` երկու օր առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվում էր կուսակցության Երևանի քաղա...

Կարևորը միայն կառավարողներն են

Կարևորը միայն կառավարողներն են

Հուլիսի 26, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բան է մտածել: Նա խոսել է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մտադրության մասին ու հայտնել...

Կլոունադա 4 թեկնածուով

Կլոունադա 4 թեկնածուով

Հուլիսի 24, 2018


Այսօր ՔՊ վարչության նիստ էր հրավիրվել, որ որոշեին, թե ի վերջո ով է լինելու Երևանի քաղաքապետի թեկնածուն: Հետո նիստն ավարտվեց, ու...

Կոմիքսը և դրա հերոսները

Կոմիքսը և դրա հերոսները

Հուլիսի 24, 2018


Հեղափոխության լիդերի աստվածացման և նրան կից հեղափոխականներին Օլիմպոսի գագաթին տեղավորելու գործընթացը գնալով նոր թափ է հավաքում:...

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Ձերոնք ատում են մերոնց

Ձերոնք ատում են մերոնց

Հուլիսի 20, 2018


Այսօր ինչպես իր մեծ ասուլիսի, այնպես էլ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քան...

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Իմաստի բացակայությունը

Իմաստի բացակայությունը

Հուլիսի 13, 2018


Երևանի ավագանին հուլիսի 16–ին պետք է քաղաքապետ ընտրի։ Բայց կընտրի՞: Ագրեսիվ հեղափոխականությունը համաձայն չէ դեպքերի նման զարգաց...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Անտեղյակն ու երախտամոռը

Անտեղյակն ու երախտամոռը

Հուլիսի 12, 2018


Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանի անունը վերջին տասը տարիների ընթացքում հազիվ թե երբևէ հնչած լինի դրական շեշտադրումն...

Սաբոտաժը հաղթե՞ց

Սաբոտաժը հաղթե՞ց

Հուլիսի 12, 2018


Այսօր ծանր օր էր քաղաքապետարանում: Երևանի ավագանու նիստում որոշում էին քաղաքապետի ընտրության օրը: Մոտեցումները տարբեր էին: Ի վե...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ