Սովորական խայտառակություն

Հայաստանը գնում է ստրկատիրության

Հուլիսի 30, 2018
Հայաստանը գնում է ստրկատիրության

«Walk Free Foundation» հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ Հայաստանում 16 հազար ստրուկ կա: Հայաստանում էլ բորբոքվել են, թե դա կեղծիք է, մեզ մոտ նման բան լինել չի կարող, և այսպիսի զեկույցները վնասում են մեր երկրի հեղինակությունը: Այն, որ իր զեկույցով հիշյալ կազմակերպությունը Հայաստանին, որպես «ստրկատիրական» երկիր հավասարեցնում է ասիական ու աֆրիկյան որոշ երկրներին, դեռևս դժբախտության գագաթնակետը չէ: Եթե ոչ ստրկատիրությամբ, ապա շատ այլ չափորոշիչներով մենք առանձնապես քիչ ենք տարբերվում աֆրիկացիներից: Սրա հետ մեկտեղ կարծես թե ոչ մեկին առանձնապես չի մտահոգում այն հարցը, թե այդ 16 հազարը որտեղի՞ց լույս աշխարհ ընկավ, հո չե՞ն հորինել, հավանաբար, կա մի աղբյուր, որտեղից նրանք ստացել են տվյալները: Ի վերջո, ստրկության ձևեր կարող են համարվել նաև թրաֆիքինգը, հարկադիր աշխատանքը, ՝ մարդու նկատմամբ կիրառվող սեփականության տարատեսակ ձևերը: Մնում է միայն հասկանալ, թե «Walk Free Foundation»-ը հատկապես ինչ հիմքի վրա է խարսխել իր հետևությունները:

 

Բայց արի ու տես, որ ներկա իշխանություններն այնքան էլ չեն շտապում դա հասկանալ: Համենայն դեպս, մինչև այս պահը վերին օղակներից որևէ մեկը չի արձագանքել զեկույցին: Իսկ նման լռությունը կասկածների տեղիք է տալիս: Ի դեպ, այդ կասկածներն էլ վարկածներ են ծնում, որոնցից մեկն էլ կարող է լինել սա:

 

Նոր իշխանությունները խիստ շահագրգռված են, որ օտար գործարարները գան ու ներդրումներ կատարեն Հայաստանում: Իսկ նրանք առայժմ չկան ու չկան: Հիմա պատկերացրեք մի մեծահարուստի, որը դրսում կարդում է, թե Հայաստանում 16 հազար ստրուկ կա: Կարծում եք` տխրելո՞ւ է: Բոլորովին: Ընդհակառակն, մտածելու է` այ քեզ հաջողություն, չէ՞ որ ստրուկներին շահագործելով կարելի է ահռելի շահույթ կուտակել: Եվ ուրեմն, ներդրումային քաղաքականության տեսանկյունից Փաշինյանի կառավարությանն այս պահին ձեռնտու է, որ դրսում մտածեն, թե մենք ստրկատիրական երկիր ենք:

 

 







Դիտումների քանակ 11999


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Օրենք աման լվալու մասին

Օրենք աման լվալու մասին

Հոկտեմբերի 19, 2017


Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման կողմնակիցներն այս օրերին տարատեսակ միջոցներով փորձում են ապացուցել իրենց իրավ...

ՀԿ-նե՞ր, թե՞ օտարերկրյա գործակալներ

ՀԿ-նե՞ր, թե՞ օտարերկրյա գործակալներ

Հուլիսի 29, 2017


Ոչ ոք չի կարող անսխալ ասել, թե Հայաստանում քանի հասարակական կազմակերպություն կա: Նույնիսկ արդարադատության նախարարությունը: Դրան...

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Մայիսի 1, 2017


«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը հերթական անգամ միջազգային ծավալների դավադրություն է բացահայտել:...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

Գրանտակերը նաև գող է

Գրանտակերը նաև գող է

Ապրիլի 27, 2017


Արևմուտքից դրամաշնորհներ ստացող և օտարներին ծառայություններ մատուցողների մասին շատ անգամ է գրվել: Ժողովրդավարության ու ազատությ...

ՀՀ ամենալկտի հանրույթն ընդդեմ կառավարության

ՀՀ ամենալկտի հանրույթն ընդդեմ կառավարության

Նոյեմբերի 24, 2015


Եթե մեկը կարծում է, թե Հայաստանի կառավարությունը երկրի ամենաանհաջող, ապազգային հիմնարկն է, ապա սխալվում է: Կան հաստատություններ...

Ինչքան վատը լինես` այնքան շատ կվճարեն

Ինչքան վատը լինես` այնքան շատ կվճարեն

Մարտի 14, 2015


Գրեթե ամեն տարի միջազգային զանազան կազմակերպություններ զեկույցներ են հրապարակում Հայաստանի այս կամ այն ոլորտում տիրող իրավիճակի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ