Ազգային խայտառակություն

Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Հուլիսի 31, 2018
Նիկոլը` ցուգցոանգում, Ազնավուրը` դատախազությունում

Օսկան Քոչարյան

 

Վերջին օրերի զավեշտալի լուրերից ամենազարմանալին դարձյալ Փաշինյան Նիկոլի հետ է կապված: Բայց զավեշտի առանձնահատկությունն այն է, որ նրա հետ այս պատմության մեջ է հայտնվել Շառլ Ազնավուրը: Պատժիչ մեքենան գործի դնելը հեշտ է, կանգնեցնելն է դժվար: Իսկ երբ ամեն ինչ ընթանում է մեղավորներ փնտրելու և գտնելու տրամաբանությամբ, ապա պիտի նաև կռահել, որ այդ թափանիվի տակ կարող են հայտնվել նաև խոշոր ու վտանգավոր «մեղավորներ»: Հենց այդպես էլ պատահել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ, երբ այստեղ որոշել են վարույթներ հարուցել նրանց նկատմամբ, ովքեր չեն ներկայացրել 2017 թվականի գույքի ու եկամուտների վերաբերյալ տարեկան հայտարարագրերը: Խոսքն առայժմ 8 հոգու մասին է: Սակայն 8-ի թվում է նաև Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը: Եվ սա արդեն բավականին անհարմար վիճակ է ստեղծում նրանց համար:

 

Անշուշտ հիշում եք, որ «թավշյա հեղափոխության» օրերին Փաշինյան Նիկոլը բոլոր ջանքերը գործադրում էր, որ Ազնավուրը ողջունի իր նախաձեռնած շարժումը և նույնիսկ գա Հայաստան` Սերժ Թանկյանի օրինակով հրապարակում մարդկանց ոգևորելու համար: Համաշխարհային հռչակ վայելող երգչի խոսքը պիտի նպաստեր Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը: Այն ժամանակ Ազնավուրը պատճառ բռնեց տարիքն ու հիվանդությունը և գալ չկարողացավ: Բայց ամեն դեպքում քաջոզչամեքենան մեծ աշխատանք տարավ տպավորություն ստեղծելու, թե Ազնավուրը հեղափոխության հետ է:

 

Հիմա այդ հեղափոխությունը կարող է իր կուռքի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 200 հազար դրամի չափով: Իսկ եթե տուգանքի որոշումը ստանալուց հետո պաշտոնատար անձը դարձյալ չներկայացնի տարեկան հայտարարագրերը, ապա նրա վերաբերյալ նյութերն ուղարկվելու են գլխավոր դատախազություն՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով: Սա էլ իր հերթին այլ բան չի նշանակում, քան հեղինակավոր անձին խայտառակ անել:

 

Եթե օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչպես վստահեցնում են նորերը, ապա Ազնավուրին իսկապես կարող են պատժել: Բայց եթե նրա դեպքում բացառություն անեն, ապա կստացվի, որ հավասարությունն այնուամենայնիվ չկա, քանի որ ցանկացած նախադեպ իր ետևից դուռ է բացում նոր դեպքերի համար: Եվ հիմա Նիկոլը լուրջ երկընտրանքի առաջ է: Ո՞ր մեկը զոհաբերել հանուն մյուսի: Կորուստն անխուսափելի է, ու նա ստիպված կլինի ընտրել չարյաց փոքրագույնը: Եվ քանի որ սա առաջին դեպքը չէ, որ նա հեղինակություններին ոտնատակ է տալիս, ապա ընտրության ծանրաձողն այս պահին աշխատում է ոչ Ազնավուրի օգտին:

 

Հետգրություն

 

Սակայն պետք է ասել, որ Փաշինյան Նիկոլին այս ցուգցվանգի մեջ տեղավորել է Սերժ Սարգսյանը: Ո՞րն էր իմաստը 90 տարեկան մարդուն, որը կյանքում պետական աշխատանքով չէր զբաղվել, նշանակել դեսպան սոլիդ երկրում: Մի՞թե Ազնավուրին հարգելու այլ ձև չկար: Թե՞ ինչ որ մեկն այն ժամանակ գուշակել էր այսօրվա իրողությունը և Սարգսյանին հորդորել Ազնավուրին դեսպան նշանակել, որպեսզի այսօր ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն հայտնվի չափազանց ախմախ ու անելանելի վիճակի մեջ:

 







Դիտումների քանակ 68734


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Նիկոլն արտոնել է ծաղրուծանակը

Հուլիսի 31, 2018


Առիթ ունեցել ենք գրելու այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ ղեկավար Գեորգի Ավետիսյանը «թավշյ...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Երկու խոսք կարգին Հայկոյի առաջադրման մասին

Հուլիսի 30, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետը նսեմացնում է ժողովրդին, տալիս է նրան այն, ինչն իր անձնական ֆերման չէր տանի: Բայց Երևանը Փաշինյա...

Կարևորը միայն կառավարողներն են

Կարևորը միայն կառավարողներն են

Հուլիսի 26, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բան է մտածել: Նա խոսել է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մտադրության մասին ու հայտնել...

Կոմիքսը և դրա հերոսները

Կոմիքսը և դրա հերոսները

Հուլիսի 24, 2018


Հեղափոխության լիդերի աստվածացման և նրան կից հեղափոխականներին Օլիմպոսի գագաթին տեղավորելու գործընթացը գնալով նոր թափ է հավաքում:...

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Կառավարական առանձնատունը` գազանանոց

Հուլիսի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած Չալո շունն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ ...

Ձերոնք ատում են մերոնց

Ձերոնք ատում են մերոնց

Հուլիսի 20, 2018


Այսօր ինչպես իր մեծ ասուլիսի, այնպես էլ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քան...

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Պրանկերները ծաղրում են Նիկոլին

Հուլիսի 18, 2018


Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը նորից չար խաղ են խաղացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխին: Այս անգամ նրանք Նիկոլի անունից զա...

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Երկերեսանին խճճվել է

Երկերեսանին խճճվել է

Հուլիսի 6, 2018


Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այն մարդկանցից է, որը միշտ իշխանամոլ է: Ամեն ինչ կախված ...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Հուլիսի 4, 2018


Նիկոլի ամենամեծ ախոյանն այս պահին ոչ ՀՀԿ-ն է, ոչ օլիգարխիան, ոչ էլ նրա չուզողները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծագույն թշնամին հ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ